«Ես համոզված եմ, որ հաղթելու եմ, ես այս գործով չեմ կարող պարտվել. Սորոսի հիմնադրամը Հայաստանում պետք է փակվի». Տիգրան Աթանեսյան
Հայցադիմումը ներկայացրել ենք մի քանի օր առաջ: Պահանջը հետևյալն է՝ կոռումպացված օլիգարխ Ջորջ Սորոսի օֆշորային կազմակերպությունը (Բաց հասարակությունների հիմնադրամ։– Գ.Ս.) լուծարել: Այս մասին «Բաց հասարակությունների հիմնադրամի» դեմ ներկայացրած հայցադիմումի վերաբերյալ փաստաբան Մարգարիտա Գյուլումյանի հետ տված համատեղ ասուլիսի ժամանակ ասաց փաստաբան Տիգրան Աթանեսյանը: «Մենք պարզեցինք, որ անհայտ աղբյուրներից ֆինանսավորվող մի կազմակերպություն շուրջ 25 տարի […]





































