30 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

«Ոչ ոք չի հաշվարկել, ու չի հիմնավորել Սյունիքով անցնելիք Ադրբեջան-Թուրքիա «կոմունիկացիայի» տնտեսական արդյունքը Հայաստանի համար». Արտակ Զաքարյան

ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Ոչ ոք առ այսօր չի հաշվարկել, ու չի հիմնավորել Սյունիքով անցնելիք Ադրբեջան-Թուրքիա «կոմունիկացիայի» տնտեսական արդյունքը Հայաստանի համար: Եթե դրանում գոնե մեկ դրական բան լիներ, կապիտուլյանտի քարոզչամեքենան հիմա ժողովրդի զահլեն տարել էր իր «աչքալուսանքներով: Այն որ անվտանգության տեսակետից այդ կոմունիկացիան մեծ հարված է լինելու Հայաստանի համար` փաստ է:

 

Այսօր Թուրքիայի խորհրդարանի նախագահը, առանց փաստերը թաքցնելու ասել է, որ այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքը» օգտակար է լինելու Թուրքիայի, Ադրբեջանի և Պակիստանի համար:

Հայաստանի անունն ընդհանրապես չկա այդ ցանկում, որովհետև ո՜չ Թուրքիան, ո՜չ Ադրբեջանը երբեք այնպիսի բան չի անելու, որն օգուտ լինի Հայաստանի ու հայերի համար»:

 
KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ