13 Դեկտեմբերի, Saturday, 2025
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Մայիսի 23-ից մինչեւ 29-ը մեկ երկրաշարժ է տեղի ունեցել

Ս.թ. մայիսի 23-ից մինչեւ 29-ը ՍՊԾ-ի դիտացանցը Հայաստանի Հանրապետության տարածքում 3 բալ ուժգնությամբ գրանցել է մեկ երկրաշարժ: Այն տեղի է ունեցել մայիսի 28-ին Աշոցք գյուղից 4 կմ դեպի հարավ-արեւմուտք: Տարածաշրջանում. 3 բալ եւ ավելի ուժգնությամբ գրանցվել է 5 երկրաշարժ, որից 3-ը (3-ից մինչեւ 4 բալ ուժգնությամբ) Թուրքիայի Վանի երկրաշարժի հետցնցումներն են: Մայիսի 24-ին 3 բալանոց […]

ԼՂ հիմնախնդիրը պետք է լուծվի ԵԱՀԿ ՄԽ շրջանակներում, խաղաղ բանակցային գործընթացով եւ մադրիդյան սկզբունքներով. ԵԽԽՎ նախագահ

Մայիսի 30-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց ԵԽԽՎ նախագահ Ժան-Կլոդ Մինյոնին, ով Երևան է ժամանել  մասնակցելու ԵԽԽՎ Բյուրոյի և Մշտական հանձնաժողովի նիստերին: Ողջունելով  պարոն Մինյոնի առաջին այցը Հայաստանի Հանրապետություն` Ազգային ժողովի նախագահը նշեց, որ այն  տեղի է ունենում Հայաստանի համար շատ կարևոր իրադարձության՝ ԵԽ նախարարների կոմիտեում Հայաստանի նախագահության ընթացքում: ՙԵվրոպայի խորհրդում Հայաստանի առաջին նախագահությունը […]

”Որպես ”յոթը պոռտով” Երևանցի խնդրում է

”Որպես ”յոթը պոռտով” Երևանցի խնդրում եմ՝ մի վերակառուցեք Երևանի Հանրապետության Հրապարակը … Երևանի միակ անաղարտ մնացած օազիսում թողեք պահպանվի քաղաքի ոգին, սրբատաշ քարերի սիմֆոնիան…  Թամանյանի երազը իրականություն է դարձել մի դիպչեք, մի խաթարեք, մի վերակառուցեք…”,-գրում է դերասան Արա Ղազարյանը Ֆեյսբուքյան հանրագրում:  Նշենք, որ երեկ լուրեր շրջանառվեցին, որ ապագայում Հանրապետության հրապարակաը պետք է վերակառուցվի:

“Գիշերը չեն քնում, մտածում են ինչ օրենք հանեն, որ մարդկանց վնաս լինի”. բողոքում են խաղային ապարատների տերերը /վիդեո/

“Մայիսի 23-ին տարածքի հարկային տեսուչները եկել են մեզ զգուշացրել`  ապարատները հանեք, անջատեք դրեք ներս:  Սուս ու փուս անջատել ենք ու գնացել մեր տարածքային հարկային վարչություն”,-Henaran.am-ին պատմեց Էջմիածնի քաղաքացի Ազատ Սանթրոսյանը: Բանն այն է, որ ըստ Ազատ Սանթրոսյանի հարկային մարմինները տարիներ առաջ ուժի մեջ մտած օրենքի մասին ‘’այսօր են հիշել’’: Խոսքը  ‘’խաղային’’ այն ապարատներին է վերաբերում, […]

Կյանքը նորից թանկանում է. ինչ է առաջարկում Խաչատուր Սուքիասյանը

Գործարար, քաղաքական և տնտեսական գործիչ Խաչատուր Սուքիասյանը Ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է գազի թանկացմանը, դրա հետևանքներին ու որոշ լուծումներ է առաջարկել: ”Այլընտրանքային էներգետիկա եւ էներգախնայողություն. Հայաստանի համար ռազմավարական խնդիր: Հայաստան ներկրվող գազի, ինչպես նաեւ էլեկտրաէներգիայի գինը նորից զգալի թանկացավ: Բնականաբար, կբարձրանան նաեւ (արդեն բարձրանում են) մի շարք ապրանքների եւ ծառայությունների գները. մի խոսքով, ինչպես ասում են, […]

Կարագով հացի կտորը նետել են ուղիղ վարչապետի վրա /վիդեո/

Ավստրալիայի վարչապետի վրա բուտերբրոդ են նետել: Վարչապետ Ջուլիա Գիլարդն այցելել է դպրոցներից մեկը: Ողջույնի ելույթի ընթացքում ամբոխի միջից կարագով հացի կտորը նետվել է ուղիղ վարչապետի վրա, հարվածել նրան եւ ընկել գետնին, գրում է “Sydney Morning Herald”-ը: Վարչապետն իրեն արժանապատվորեն է պահել: Սկզբում նա որեւէ կերպ չի արձագանքել, իսկ այնուհետեւ  նույնիսկ կատակել է այդ թեմայով: “Հավանաբար նրանք […]

Ապագա թագավոր Չարլզի ”բզիկները” /վիդեո/

Henaran.am-ին հաջողվեց պարզել, որ անձնական այցով Հայաստանում գտնվող Մեծ Բրիտանիայի արքայական տոհմի ժառանգ, ապագա թագավոր, արքայազն Չարլզն իրեն համարում է ոչ ֆոտոգենիկ, ինչի համար էլ չի սիրում երեւալ տեսախցիկների եւ ֆոտոխցիկների առջեւ: Նրա մամուլի խոսնակը հայաստանյան այցի ժամանակ ուշի ուշով հետեւում է, որ որեւէ մեկի տեսախցիկը խոշոր պլանով ”չորսա” Չարլզին: Ի դեպ, արքայազն Չարլզն իր […]

“Եթե մեզ չեք սուբսիդավորում, ինչ ՀԱՊԿ, ինչ Մաքսային միություն”

ՆԺԿ ղեկավար Արամ Կարապետյանը կարծում է, որ այն, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը չմասնակցեց ՀԱՊԿ նախագահների ոչ պաշտոնական գագաթնաժողովին, ունի իր քաղաքական պատճառները: Այս մասին այսօր Կարապետյանն ասաց  լրագրողների հետ հանդիպմանը: Նա նշեց, որ վարչապետը հայտարարել էր, որ գազը 30%-ով սուբսիդավորելու են, սակայն դեռևս չգիտի, թե ինչ միջոցներով: Կարապետյանի կարծիքով՝ Հայաստանն այդ գումարը ցանկանում է […]

Տաշիր-Ստեփանավան ճանապարհին խոշոր ավտովթարի հետեւանքով 5 մարդ է զոհվել

Մայիսի 28-ին, ժամը 18.15-ի սահմաններում, Տաշիր-Ստեփանավան ճանապարհի 3-րդ կմ-ին իրար են բախվել “Օպել-Աստրա” և “Օպել-Վեկտրա” մակնիշի ավտոմեքենաներ: Պատահարի հետևանքով “Օպել-Աստրա”-ի ուղևորը` 54-ամյա Սլավիկ Սուքիասյանը, տեղում մահացել է, իսկ վարորդը և “Օպել-Վեկտրա”-ի 8 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց, որտեղ 72-ամյա Հակոբ Հովսեփյանը և 8-ամյա Արման Պողոսյանը մահացել են: Մայիսի 29-ին, ժամը 06.15-ին, “Օպել-Աստրա”-ի վարորդը`54-.ամյա Նորիկ […]

“Մենք մեր մասին”-ը անվճար ` երիտասարդների համար

Հայաստանի Առաջին հանրապետության 95-ամյակի առիթով “Մենք. ազգային արժեքների պահպանման հիմնադրամը” հրատարակել է  “Մենք մեր մասին” ամսագրի առաջին համարը: Այն անվճար բաժանվելու է Հայաստանի ողջ տարածքով: “Պարզ, հանրամատչելի, երիտասարդներին հասկանալի լեզվով ներկայացնել ՀՀ առաջին պետության ողջ պատմությունը, օրենքները: Նաեւ առանձնահատուկ ուշադրություն ենք դարձնել Մայիսյան հերոսամարտին”,-“Հենարան” ակումբում ասաց ԳԱԱ պատմության ինստիտուտի գիտաշխատող Համո Սուքիասյանը: Նրա խոսքով, պետության […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Դեկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
ՆոյեմբերիՀունվարի