22 Մարտի, Կիրակի, 2026
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Հայտնաբերվել է օձ

Հունիսի 19-ին, ժամը 14.49-ին ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Բերդ քաղաքի ԲԿ-ում նկատվել է օձ, որին որսալու համար անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Ժամը 16.04-ին հայտնաբերվել է 25 սմ երկարությամբ օձ եւ տեղափոխվել անվտանգ տարածք: 

Չեն անում է, Հովիկ Արգամիչ, չեն անում. Մինասյանը վրդովվեց

Այսօր Ազգային ժողովում աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը ներկայացրեց “Նվազագույն աշխատավարձի բարձրացման մասին” օրենքի նախագիծը: Նշենք, որ հուլիսի 1-ից նախկին 35 հազար դրամի փոխարեն նվազագույն աշխատավարձը կլինի 45 հազար դրամ:  Նախարարը հայտնեց, որ Հայաստանում ներկայումս 160 հազ. մարդ ստանում է նվազագույն աշխատավարձ: Մինչև 2017 թվականը պետք է ապահովել նվազագույն աշխատավարձի կրկնապատկում: Ներկայումս նվազագույն […]

Վթարի պատճառով Աջափնյակում ջրամատակարարումը կդադարեցվի

  “Երեւան Ջուր”ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին եւ սպառողներին, որ, վթարի վերացման աշխատանքների հետ կապված, ս.թ. հունիսի 20-ին ժամը 10.00-22.00 կդադարեցվի Աջափնյակ վարչական շրջանի Արզումանյան փողոցի 3, 4, 6, 7, 8, 10, 13, 15, 17, 19 համարների, Հալաբյան փողոցի 1, 3, 5, 7, 9, 9/1, 11 համարների, Լենինգրադյան փողոցի 2-42 համարների, Սիսակյան փողոցի 2, 4, […]

Կոմկուսի պաշտոնյային մահապատժի են ենթարկել 11 երեխաների բռնաբարության համար

Չինաստանի Յունչեն քաղաքի Կոմունիստական կուսակցության կենտկոմի նախկին փոխնախագահ Լի Սինգունին մահապատժի են ենթարկել 11 անչափահաս աղջիկների բռնաբարության համար:  Նախ դատարանը նրան մեղավոր ճանաչելով ցմահ զրկել է քաղաքական իրավունքներից, այսինքն առաջդրելու իր թեկնածությունը եւ ընտրվելու պետական կամ ռազմական պաշտոններում: Այնուհետեւ որպես պատիժ է սահմանել մահապատիժը: Լի Սինգունը ձերբակալվել է 2012-ի մայիսին: Բռնաբարությունները նա կատարել է 2011-ի 2-րդ կեսին:  […]

Արամ Խաչատրյանի ստեղծագործությունները գրանցվեցին ՅՈՒՆԵՍԿՕ-ի “Աշխարհի հիշողությունում”

Հունիսի 18-ին Կորեայի Հանրապետությունում կայացած ՅՈՒՆԵՍԿՕ-ի “Աշխարհի հիշողություն” ծրագրի կոմիտեի նիստում ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր տնօրենի որոշմամբ եւ Միջազգային խորհրդատվական կոմիտեի եզրակացության հիման վրա ծրագրի Միջազգային ռեգիստրում (Memory of the World International Register) գրանցվել է “Արամ Խաչատրյանի ձեռագիր նոտաները եւ կինոերաժշտությունը”: Հայկական հայտը համալրեց աշխարհի բոլոր մայրցամաքներից ներկայացված քարից մինչեւ ձայնային կրիչների վրա պահպանվող 299 փաստաթուղթ  պարունակող […]

Հայաստանը կստանձնի Սեւծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության նախագահությունը

ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հունիսի 21-ին կայցելի Օդեսա՝ Սեւծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության արտգործնախարարների հանդիպմանը մասնակցելու նպատակով, որի ընթացքում  Հայաստանը կստանձնի կազմակերպության նախագահությունը:

Արմեն Մովսիսյանը մանրամասնում է` ինչ է դրված “Գազպրոմի” հետ բանակցային սեղանին

Ռուսական ՛՛Գազպրոմ՛՛ ընկերության հետ դեռևս ոչ մի գործարք չի կատարվել: Այս մասին այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում հայտարարեց էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը: ՛՛Որևիցե գործարք կատարված չէ: Այս պահին բանակցություններ են ընթանում: Բանակցությունների սեղանին դրված է 20 տոկոս բաժնետոմսեր տալ-չտալու հարցը, բայց բանակցությունների սեղանին դրված է ոչ միայն այդ հարցը, կան նաև […]

Տարոնը բնակարանների բանալիներ հանձնեց

Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը նոր բնակարանների բանալիներ է հանձնել Հայաստանի  կոմպոզիտորների եւ երաժշտագետների միության անդամ, օպերային մեներգչուհի Իրինա Զաքյանին եւ Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի ֆլեյտահարների խմբի մենակատար-կոնցերտմայստեր, ՀՀ վաստակավոր արտիստ Տիգրան Գեւորգյանին: Շնորհավորելով արվետագետներին` քաղաքապետ Տարոն Մարգարյանը բարձր է գնահատել եւ կարեւորել նրանց գործունեությունը հայ մշակույթն ու կատարողական արվեստը արտերկրում ճանաչելի դարձնելու գործում։ “Քաղաքապետարանը պատրաստ […]

Շարմազանովը մնաց առանց ”հարգելի մեծամասնության” /վիդեո/

Ազգային ժողովը քիչ առաջ միաձայն՝ 87 կողմ ձայնով ընդունեց ՛՛Երկրապահ կամավորների կարգավիճակ տալու՛՛ մասին օրենքի նախագիծը: Երկրորդ ընթերցմամբ օրենքն ընդունվեց: Քվերակությունից հետո ԱԺ նիստերի դահլիճը դատարկվեց: Նիստին հետևում էին միայն ՀՀԿ խմբակցության պատգամավորներ Ռոբերտ Սարգսյանն ու Մարինե Մարաբյանը: Դահլիճում էին նաև էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը, […]

Ինտելիգենտ մարդը չի կարող ղեկավարել ֆուտբոլային աշխարհը` Հայրապետյանից վախենում են

Մարզական մեկնաբան Սուրեն Բաղդասարյանն այսօր մամուլի ասուլիսում անդրադարձավ Հայաստանի  ֆուտբոլի հավաքականի վերջին մրցելույթներին, որոնցից առաջին հավաքականը զիջել էր Մալթայի համեստ հավաքականին սեփական հարկի տակ, իսկ հաջորդ խաղում հաղթել Դանիայի հզոր հավաքականին: “Մալթայից կրած պարտության մասին. ինձ թվում է դա հատուկ է մեր ազգին` ծայրահեղական լինելը: Հավաքականը պարզապես արհամարհել է Մալթային, եղել են նաեւ տակտիկանական սխալներ, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի