Ցույց տանք աշխարհին, որ մենք տեր ենք մեր հայրենիքին. ապրիլի 23-ին կմեկնարկի համահայկական ջահերով երթը

Սիրելի հայրենակից, Ապրիլի 23-ին Ժամը 19։15-ին Հանրապետության հրապարակում Մասնակցի՛ր համահայկական ջահերով երթին։ Ջահերով երթը մեր վերածննդի, մեր արդար պայքարի ու միասնության խորհրդանիշն է։ Այս տարի նրա նշանակությունը էլ ավելի մեծ է։ Հայ ազգը, Հայաստանն ու Արցախը ամենածանր ժամանակներն են ապրում։ Մասնակցենք երթին, ցույց տանք աշխարհին, որ մենք տեր ենք մեր հայրենիքին, չենք հանդուրժելու ուրացումը, դավաճանությունը։ […]