21 Ապրիլի, Երկուշաբթի, 2025
KFC

Ինչպես են կորցնում հայրենիքը. Մարգարիտ Եսայան

ՀՀԿ ԳՄ անդամ Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
 
«Ինչպես են կորցնում հայրենիքը․․.
Հիմարի պես․․.
Սողունի պես․․.
Սրիկայի պես․․
Ոչխարավար.․․
Անասնական տրտինգով․․.
Տրաք-տրաքոցով․․.
Վախով,
Ստերով, զզվանքով․․
Ատելությամբ․․․
Ատելությամբ․․․
Ատելությամբ․․․
Բթացած․․․
Անաստված․․․
Հենց այսպես․․․
Առանց ամոթի, եղբայր․․․
Առանց ամոթի․․․
 
Դուք լսո՞ւմ եք տունը կորցրած էրեխեքի լացը․․․․
Չլսեք․․Դուք արժանի չեք․․․․․
Ու մի տարածեք էդ նկարները, տարածում եք, որ ի՞նչ անեք․․․․Դա կյանք է եւ ոչ կինո․․․
Հերիք է հայրենիքը ստատուսներով սիրել եւ ստատուսներով քանդել․․.
Հարցնում ես՝ ինչպե՞ս են կորցնում հայրենի՞քը․․․Ստատուսներով, եղբայր, լայքերով․․․
Ապրեք․․ապրեք առանց ամոթի․․.
 
Մենք էդ ամոթին էլ արժանի չենք․․․․
Անհայրենիք, անհող, անաստված․․․․
Է՞ս չեք․․․․Այրեք բոլոր գրքերը․․.Այրեք պատմությունը, քանդեք Ցեղասպանության հուշահամալիրը․․․․
Քանդեք․․Դուք փլատակերի սողուն եք․․․
 
Հ․Գ․Էսքան ծանր բեռը ես ո՞ւր տանեմ․․․»:
 
KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ