08 Ապրիլի, Չորեքշաբթի, 2026
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Սեյսմիկ իրավիճակը Հայաստանում

Ս.թ. հուլիսի 11-ից մինչեւ 17-ը ՍՊԾ-ի դիտացանցը Հայաստանի Հանրապետության տարածքում 3 բալ եւ ավելի ուժգնությամբ երկրաշարժ չի գրանցել: Տարածաշրջանում. 3 բալ եւ ավելի ուժգնությամբ գրանցվել է 7 երկրաշարժ, որից  1-ը (4 բալ ուժգնությամբ) Թուրքիայի Վանի, 2-ը` (3-ից մինչեւ 5 բալ ուժգնությամբ) Իրանի Ահարի, իսկ 1-ը` (3 բալ ուժգնությամբ) Խոյի երկրաշարժերի հետցնցումներն են: Հուլիսի 11-ին Թուրքիայի […]

Պաշտոնյաները հրաժարվում են մեկնաբանել Հրաչյա Հարությանի դեպքը /վիդեո/

Այսօր կառավարության նիստից հետո լրագրողները փորձեցին ՀՀ Արտաքին գործերի փոխնախարար Սերգեյ Մանասարյանից իմանալ, թե ինչ է անում ԱԳ նախարարությունը ՌՌ-ում ձերբակալված վարորդ Հրաչյա Հարությունյանին որևէ կերպ օգնելու համար:  Նախարարը նշեց, որ դա իր ոլորտը չէ: ”Գիտեմ ընդհանուր տեղեկատվությունը, գիտեմ, որ ինչ-որ բան արվում է, բայց տեղյակ չեմ”,-ասաց նա: ՀՀ փոխոստիականապետ Արթուր Օսիկյանից հետաքրքվեցինք, թե հնարավոր […]

Գինը բարձրանում է, իսկ որակը…

Հասարակական տրանսպորտի և տաքսիների թանկացումը գոնե իր հետ պետք է բերի դրանց սպասարկման որակի բարձրացմանը: “Քաղաքացիական դիրքորոշում” հկ նախագահ Գևորգ Դոստուրյանն այսօր “Հենարանում” լրագրողների հետ հանդիպմանը նշեց, որ տրանսպորտի որակի բարձրացման համար առաջին հերթին խիստ վերահսկողություն է անհրաժեշտ: “Խնդիրները շատ են` կանգառից դուրս կանգնելը, ավել ուղևորներ վերցնելը, տեխ և բուժզննման հարցը, տաքսիների դեպքում` անօրինական տաքսիների […]

Հռոմի պապի թվիթերյան էջի հետեւորդներին “դրախտի շուտափույթ ուղեգիր” են խոստացել

Վատիկանը “ինդուլգենցիա” է խոստացել բոլոր նրանց, ովքեր կդառնան Հռոմի պապի էջի հետեւորդները “Twitter”-ում: Հայտարարության համաձայն` այդ մարդիկ դրախտ ընկնելուց առաջ քավարանում ավելի քիչ կմնան, տեղեկացնում է “The Guardian”-ը: Սուրբ գահի ներկայացուցիչը հայտարարել է, որ մարդու անկեղծ զղջելու մասին կվկայի նրա ակտիվ մասնակցությունը եկեղեցական գործերին, որոնց մեջ է մտում նաեւ կաթոլիկ եկեղեցու ղեկավարի թվիթերյան էջում գրանցվելը: […]

Երեւանում տրանսպորտը թանկացավ

Երևան քաղաքում միկրոավտոբուսների և ավտոբուսների ուղևորափոխադրավարձը հուլիսի 20-ից կlini 150 դրամ: Այսօր այս թեմայով ասուլիս էին հրավիրել Երեւանի քաղաքապետարանի ներկայացուցիչները:  Երևանի քաղաքապետի խորհրդական Ալբերտ Գևորգյանը և քաղաքապաետարանի աշխատակազմի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանը լրագրողներին ներկայացրեցին տրանսպորտի վարձավճարի նոր սակագնի ձևավորման և դրա թանկացման պատճառների մասին: Ալբերտ Գևորգյանը մասնավորապես անդրադարձավ պատճառներին և փաստեց, որ վերջին շրջանում […]

Նախագահի քաղաքական հայտարարությունից բխող նախագիծ

ՀՀ-ում kկառուցվում է Ուռուցքաբանության գերազանցության հայկական կենտրոն: Այս մասին որոշումն ընդունվեց այսօր կառավարության հերթական նիստում:  Էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանը զեկուցեց, որ ներդրողը ”Գլոբալ Մեդիքլ Սոլյուշնս” ընկերությունն է: ”Սա այն հիմանարար ծրագրերից է, որ կառավարությունը հայտարարել է իր հիմնական առաջանահերթություններից մեկը, մասնավոր-պետական համագործակցության շրջանակներում ներդրողի կողմից ներկայացվել է ծրագիրը` 12-14 մլն դոլար, մոտ 150 մահճակալ, երկու […]

Քաղաքագետը “Вести”-ի լրագրողին առաջարկում է ման գալ Մոսկվայում հարբած-ընկածներին

Օրեր առաջ Նոր Մոսկվայում տեղի ունեցած ավտովթարի մեջ մեղադրվող “ԿամԱԶ”-ի վարորդ Հրաչյա Հարությունյանի նկատմամբ ռուսական կողմի վերաբերմունքի վերաբերյալ այսօր իր տեսակետը հայտնեց “Գլոբալիզացիայի  եւ տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի” նախագահ Ստեփան Գրիգորյանը: Նա ցավակցություն հայտնեց, սակայն մանրամասնեց, թե ում. “Ցավակցություն ճշտեմ` ում. այն մարդկանց հարազատներին, որոնք զոհվել են Ռուսաստանում ավտովթարներից, երբ վարորդները խմած էին: Միայն այս […]

ՀՀ ԱԳ նախարարն ընդունեց ԵՄ հատուկ ներկայացուցչին

Հուլիսի 18-ին Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Հարավային Կովկասի եւ Վրաստանում ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Ֆիլիպ Լեֆորին։ Զրուցակիցներն անդրադարձան ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացին: Երկուստեք կարեւորվեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կատարած նշանակալի աշխատանքը՝ հիմնահարցի խաղաղ լուծումը գտնելու ուղղությամբ։

Որտե՞ղ կանխատեսեցիք /վիդեո/

”Մեզ մոտ ոնց որ հայտարարեցի, հանձնաժողովը աշխատում է ու շարուանկում է  աշխատել, վերջին արդյունքները կներկայացնենք: Մեզ մոտ առայժմ թանկացումներ չկան”,-այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ Տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը` պատասխանելով հարցին, թե երբ պարզ կլինի տրանսպորտի նոր սակագինը: Լրագրողների դիտարկմանը, որ շատ է հայտարարվում, որ հիսուն տոկոսով է թանկանալու, նա […]

10 հազար մարդ` Ազատության հրապարակում. հացադուլից դուրս գալու պահանջը /վիդեո/

Քիչ առաջ արդեն վեցերորդ օրն Ազատության հրապարակում հացադուլ հայտարարած ազատամարտիկ, պահեստազորի փոխգնդապետ Խաչիկ Ավետիսյանը հանդես եկավ հայտարարությամբ: Նախապես ազատամարտիկը նշեց, որ իր հացադուլը անձնական շահ եւ որեւէ պահանջ չի հետապնդում: “Իմ պահանջն ուղղված է համայն հայությանը, համախմբվենք ու 21-րդ դարը մերը դարձնենք: Ես հացադուլից դուրս կգամ հուլիսի 28-ին ժամը 18.00-ին` պայմանով, որ այդ օրը այդ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի