19 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2025
KFC

Քիչ առաջ Կիվիրյանին բռնի բերման են ենթարկել

Քիչ առաջ Արաբկիրի ոստիկանության մոտից բռնի ուժով բերման է ենթարկվել քաղաքացիական ակտիվիստ Արգիշտի Կիվիրյանը: Այդ մասին Henaran.am-ին հայտնեց քաղաքացիական ակտիվիստ Անի Կաղինյանը:

Անի Կաղինյանը փաստեց, որ Կիվիրյանը ոստիկանություն էր գնացել այսօր բերման ենթարկված երիտասարդներին սպասելու համար.”Ով է տեսել նման բան, կանգնած մարդուն բռնի մտցնում են ոստիկանություն:Նորից սկսվել են ոստիկանության ռեպրեսիաները”,-հավելեց  Անի Կաղինյանը:

Հիշեցնենք, որ օգոստոսի 24-ին Կոմիտաս 5 հասցեում Կիվիրյանը իր հավաստմամբ  ծեծի էր ենթարկվել ոստիկանների կողմից՝ ոստիկանական մեքենայի մեջ, որի արդյունքում հիվանդանոց էր տեղափոխվել ուղեղի ցնցում ախտորոշմամբ,  ապա բերման ենթարկել, և ահա այս առիթով 316 հոդվածով (իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն կիրառելը) հարուցված քր.գործի շրջանակներում վերջինիս բազմաթիվ անգամ հրավիրել են  հարցաքննության:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ