29 Հունիսի, Երկուշաբթի, 2026
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Ռուսաստանում հնարավոր է համասեռամոլներին արգելեն արյան դոնոր դառնալ

Ռուսաստանի Պետդումայի պատգամավորները նախագիծ են մշակում, համաձայն որի` համառեսամոլներին կարգելվի արյան դոնոր դառնալ: «Առաջարկելու ենք դոնորության մասին օրենքում որոշ փոփոխություններ մտցնել»,- լրագրողներին ասել է Պետդումայի գիտության և բարձր տեխնոլոգիաների հանձնաժողովի փոխնախագահ Միխայիլ Դոգտյարյովը: Նա ընդգծել է, որ այդ փոփոխությունները դիսկրիմինացիա որակել չի կարելի, պարզապես խնդիրն այն է, որ ՄԻԱՎ վարակակիրների 65 տոկոսը համասեռամոլներ են: «Ինտերֆաքսի» […]

Դեկուն ավարտեց ֆուտբոլիստի կարիերան

Բրազիլական “Ֆլումինենսեի” եւ Պորտուգալիայի հավաքականի նախկին կիսապաշտպան Դեկուն որոշել է ավարտել ֆուտբոլիստի կարիերան: 35-ամյա ֆուտբոլիստը մտադիր է մարզակոշիկները կախել մեխից՝ առողջական խնդիրների պատճառով: “Տխրությամբ ստիպված եմ հայտարարել,որ Ֆլումինենսեի կազմում անցկացրած խաղը վերջինն էր իմ կարիերայում:Ես ցանկանում էի շարունակել կարիերաս մինչեւ տարեվերջ, օգնել ակումբին, բայց մարմինս էլ չի դիմանում”,-ասաց նա: Նշենք,որ իր 17-ամյա կարիերայում Դեկուն հասցրել […]

61-ամյա ճապոնուհին ամուսնուն սպանել է սուրճի բաժակով

Ճապոնացի տնային տնտեսուհի Էմիկո Խիրոսեն սուրճի բաժակով սպանել է իր ամուսնուն: Agense France-Presse-ի փոխանցմամբ` կինը խոստովանել է, որ ծեծել է ամուսնուն, քանի որ շատ բարկացած է եղել. «Նա սիրային կապի մեջ էր մի կնոջ հետ, ում ես ատում եմ»,- հայտարարել է կինը: 61-ամյա Էմիկո Խիրոսեն 10 անգամ սուրճի բաժակով խփել է իր 70-ամյա ամուսնու գլխին […]

Մաքրվում են շենքերը

Մայրաքաղաքի բազմաբնակարան բնակելի շենքերի արտաքին մաքրման, ներկման եւ բարեկարգման աշխատանքները Երեւանի  քաղաքապետարանի 2013 թվականի շինբարեկարգման ծրագրով մեկնարկել էին հունիսին: Այս տարի ծրագրում ներառվել էր  32 շենք` Կենտրոն, Արաբկիր, Քանաքեռ-Զեյթուն,  Էրեբունի եւ Շենգավիթ վարչական շրջաններում: Նախատեսվածի համաձայն՝  մեծ ճնշման ջրաշիթերով եւ հատուկ հեղուկներով լվացվել եւ մաքրվել են շենքերի ճակատային հատվածները, վերականգնվել են  արտաքին պատերի եւ պատշգամբների […]

Արցախում են ռուսաստանյան լրատվամիջոցների ներկայացուցիչները

Օգոստոսի 26-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանն ընդունել է Ստեփանակերտ ժամանած  մի խումբ ռուսաստանյան լրագրողների եւ հասարարական գործիչների։ Արցախի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը ողջունել է պատվիրակության անդամներին եւ ընդգծել նման այցելությունների կարեւորությունը ռուսաստանյան հանրության մոտ ԼՂՀ-ի եւ նրանում տեղի ունեցող քաղաքական եւ տնտեսական գործընթացների վերաբերյալ ճշգրիտ եւ անաչառ պատկերացում ձեւավորելու գործում ։ […]

Չորս թեկնածուից մեկին չգրանցեցին

Սեպտեմբերի 29-ին թիվ 38 ընտրատարածքում կայանալիք Աժ մեծամասնական ընտրակարգով լրացուցիչ ընտրություններին կմասնակցեն երեք թեկնածու: Կիրակի՝ օգոստոսի 25-ին կայացած հերթական նիստում թիվ 38 ընտրատարածքային ընտրական հանձաժողովը գրանցեց թեկնածուներին՝ ՀՀԿ-ից առաջադրված Սյունիքի մարզպետի խորհրդական, Կապանի նախկին քաղաքապետ Արմեն Կարապետյանին, “Ժառանգություն”-ից Կապանի տարածքի պատասխանատու, ազատամարտիկ Սամվել Հայրապետյանին եւ ինքնաառաջադրված “Կապանի հաշվապահական հաշվառման գրասենյակ” ՍՊԸ տնօրեն Վահրամ Հովհաննիսյանին: Հանաձնաժողովի […]

Henaran.am-ը վերադառնում է

Հարգելի ընթերցող Henarana.am-ը ինչպես եւ խոստացել էր, այսօրվանից սկսում է աշխատել, սակայն ոչ լրիվ ռեժիմով: Որոշ տեխնիկական խնդիրների պատճառով` մենք լրիվ աշխատանքային ռեժիմով հասանելի կլինենք օգոստոսի 30-ից: Այնուամենայնիվ մինչ այդ օրն էլ մենք կհետեւենք Հայաստանում եւ աշխարհում կատարվող իրաադրաձություններին: Անշուշտ, ամենահետաքրքիրները կներկայացնենք մեր ընթերցողին: Մենք աշխատում ենք Ձեզ համար:

Դրախտային հաճույք. աշխարհի լավագույն լողափերը /ֆոտո/

“TripAdvisor” հայտնի տուրիստական ռեսուրսը հրապարակել է մոլորակի լավագույն լողափերը` ըստ ողջ աշխարհի զբոսաշրջիկների կարծիքների: “Rhossili Bay” կոչվող լողափը, որը մեծ Բրիտանիայի Սուոնսի քաղաքի մոտ է գտնվում, ձգվում է մոտ 5 կմ: Մեծ Բրիատնիայի լավագույն լողափը հայտնի է իր կայուն ալիքներով եւ բրիտանացի սերֆերների սիրելի վայրն է: “Eagle Beach” լողափը` իր դրախտային բնապատկերներով, գտնվում է Կարիբյան […]

“Ընտանիքիս աչքից ընկա ու մեկ էլ գլխիս կեսը պլաստիկա” /վիդեո/

Ինչ փոխեց պատերազմը ազատամարտիկ   Գեղամ Հակոբյանի կյանքում.”Ամենացավալի բանը, որ ես իմ ընտանիքի աչքից ընկա, ես պարզ եմ ասում, մենակ մի հատ դրական բան ունեմ, չէ մեկ ու կես, առաջինը, որ ազատագրվավ իմ տարածքները,երկրորդը՝ էն կեսը որ կա, գլխիս կեսը պլաստիկա”,-Henaran.am-իհետ անկեղծացավ ազատամարտիկը: Նա պատմեց, որ ինքը պատերազմին մասնակից է դարջձել առաջին իսկ օրից և […]

402 սպաներ համալրեցին ՀՀ զինված ուժերի շարքերը

 Այսօր Երեւանի “Հաղթանակ” զբոսայգում կայացել է ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի, Մարշալ Արմենակ Խամփերյանցի անվան ռազմական ավիացիոն ինստիտուտի, Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռազմաբժշկական ֆակուլտետի շրջանավարտների 15-րդ հոսքի սպայական վկայականների հանձնման եւ Վ.Սարգսյանի  անվան ռազմական ինստիտուտի կազմավորման 19-րդ տարեդարձին նվիրված հանդիսավոր միջոցառում, որին մասնակցում էր ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:  Միջոցառմանը ներկա էին […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մայիսի

Ամենաընթերցված