06 Փետրվարի, Ուրբաթ, 2026
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Խառնաշփոթ Եգիպտոսում. ահաբեկչության արդյունքում տասնյակ բանվորներ են զոհվել

Սինայի թերակղզում ուժեղ պայթյուն է որոտացել: Պայթել է  բանավորների ավտոբուսը, որոնք ուղեւորվելիս են եղել Շեյխ-Զուվեյդ: Տեղի ԶԼՄ-ների տվյալներով` տասնյակ մարդիկ են զոհվել ահաբեկչության արդյունքում: Բժշկական ծառայությունները դեռեւս հաստատում են միայն 2 մարդու մահը, 16 տուժածները տեղափոխվել են մոտակա հիվանդանոցները: Տեղի ուժային կառույցները ենթադրում են, որ պայթուցիկ սարքը նախատեսված է եղել դրանից քիչ առաջ նույն վայրով […]

Բաբելոնյան աշտարակի էֆեկտը կամ պտույտ մը Երևանի փոքր կենտրոնով…

Երևանի նախկին փոխոստիկանապետ Ռոբերտ Մելքոնյանը Ֆեյսբուքյան իր էջում գրել է. ”Փոքր կենտրոնում զբոսնելիս, ուզես թե չուզես անպայման քայլերդ տանում են Հանրապետության հրապարակից` Հյուսիսային պողոտայով դեպի Օպերա:Չգիտեմ դուք նկատել եք, թե ոչ երեկոյան ինչ մարդաշատ է մեր մայրաքաղաքի հատկապես այդ հատվածը: Մի կերպ հրմշտելով, հրմշտվելով շատրվանների մոտից, Աբովյան փողոցով քեզ մի կերպ գցում ես Հյուսիսային պողոտա […]

Ադրբեջանը պատերա՞զմ է հայտարարում

“Ադրբեջանն այլըտրանք չունի բացի նրանից, որ հզորացնի իր զինված ուժերը եւ ազատագրի իր օկուպացրած հողերը”,-հայտարարել է Ադրբեջանի պաշտպանության նախարար Սաֆար Աբիեւը` Ադրբեջանում պաշտոնական այցով գտնվող Կորեայի Ազգային ժողովի պատվիրակության ընդունելության ժամանակ, գրում է “Regnum”-ը: Աբիեւը նշել է, որ “Հայաստանի օկուպանտական քաղաքականության շնորհիվ գրավված ադրբեջանական հողերը ետ չեն վերադարձվում արդեն 20 տարի”: “Չնայած հակամարտությունը խաղաղ ճանապարհով […]

Կա անձրևի հավանականություն

Օդերևույթաբանների կանխատեսմամբ հանրապետության ողջ տարծքում այսօր՝ հուլիսի 14-ին  սպասվում է  փոփոխական եղանակ:Հյուսիսային շրջաններում գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ, 15-18-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին հարավ-արևմտյան 5-10 մ/վրկ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում մինչև 15-20 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը  հուլիսի 15-16-ին  կբարձրանա 3-4 աստիճանով: Երևանում՝ Հուլիսի […]

Պռոշյանը Հանրապետական գյուղապետ ունի

Կոտայքի մարզի Պռոշյան գյուղական համայնքում ավարտվեցին համայնքի ղեկավարի արտահերթ ընտրությունները: Երկու՝ թիվ 26/01 եւ 26/02 ընտրատեղամասերում քվեաթերթիկների մշակումից հետո պատկերն այսպիսինն է. Ալեքսան Ալեքսանյան-178 Արթուր Մուրադյան-1310 Վովա Սահակյան-124o Անվավեր է  72 քվեաթերթիկ:

Մեկ տեղամասում առավելության է հասել Հանրապետական թեկնածուն

Պռոշյանի թիվ 28/01 ընտրատեղամասում ավարտվել է քվեաթերթիկների մշակումը: Նախնական տվյալներով ՀՀԿ թեկնածու Արթուր Մուրադյանը ստացել է 689 կողմ ձայն, ՀՅԴ անդամ Վովա Սահակյանը 535, Ալեքսան Ալեքսանյանը 89, 19 քվեաթերթիկ համարվել է անվավեր:  28/02 ընտրատեղամասում քվեաթերթիկների մշակումը շարունակվում է:

Դաշնակցական քվեաթերթիկ` միայն հանուն գաղափարի եւ անցյալի

Կոտայքի մարզի Պռոշյան գյուղում համայնքի ղեկավարի ընտրությունների քվեարկության ամփոփմանը 28/02 ընտրատեղամասում մի քվեաթերթիկի վրա կար  գրառում: “Իսկական դաշնակցականի քվեաթերթիկ”,-եզրակացրեց տեղամասային ընտրական հանձնաժողովի քարտուղարը: Քվեաթերթիկում, բացի ՀՅԴ անդամ Վովա Սահակյանից  ջնջված էր մյուս երկու թեկնածուի անունները: Նաեւ կար գրառում “Մենակ հանուն գաղափարի եւ անցյալի”: Բնականաբար քվեաթերթիկը համարվեց անվավեր:

Պայքարն ընթանում է Դաշնակցականի եւ Հանրապետականի միջեւ /վիդեո, լրացվում է/

Կոտայքի մարզի Պռոշյան գյուղական համայնքում ժամը 20-ին փակվեցին երկու ընտրատեղամասերի դռները: Հիշեցնենք, որ այստեղ համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություններ էին: Քվեաթերթիկում երեք թեկնածուի անուն էր. “ՀՀ Նախագծերի պետական արտագերատեսչական փորձաքննություն” ՓԲԸ  Գլխավոր մասնագետ, անկուսակցական Ալեքսան Ալեքսանյանը, ՀՀԿ-ական Արթուր Մուրադյանը եւ Պռոշյանի գյուղապետի տեղակալ, ՀՅԴ անդամ Վովա Սահակյանը: Երեքն էլ ինքնաառաջադրվել են: Թիվ 26/02 տեղամասում արդեն հաշվարկում են […]

Սյունիքի մարզպետի առաջին խորհրդակցությունը

Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանի մոտ ուրբաթ  օրը՝ հուլիսի 12-ին տեղի ունեցավ աշխատանքային առաջին խորհրդակցությունը, որին մասնակցում էին մարզպետի տեղակալները, մարզպետարանի աշխատակազմի ղեկավարը եւ մարզպետարանի աշխատակազմի ստորաբաժանումների ղեկավարները: Առաջին խորհրդակցությունն ուներ ոչ միայն ճանաչողական բնույթ, այլեւ որոշակիորեն նախանշվեցին առաջիկա անելիքները: Մարզպետը կարեւորեց մինչ այժմ կատարված աշխատանքները եւ ընդգծեց դրանց շարունակականության ապահովման անհրաժեշտությունը՝ հասցնելով դրանք որակական նոր մակարդակի: Մարզպետը կարեւորեց […]

Հանձնաժողովականները ծափահարեցին թեկնածուին /վիդեո/

Պռոշյանի գյուղապետ թեկնածու, ՀՀԿ անդամ Արթուր Մուրադյանը կնոջ հետ քվեարկեց 26/02 ընտրատեղամասում: Երբ նա մտավ տեղամաս, հանձնաժողովի անդամները ծափահարեցին: Henaran.am-ի հետ զրույցում հանձնաժողովի անդամները ասացին, որ ոչ միտում չկար: “Մյուս երկու թեկնածուներն էլ այստեղ քվեարկեցին, նրանց մտնելուց էլ ծափահարեցինք”,-ասացին նրանք: Հիշեցնենք, որ գյուղապետի թեկնածուները երեքն են.  “ՀՀ Նախագծերի պետական արտագերատեսչական փորձաքննություն” ՓԲԸ  Գլխավոր մասնագետ, անկուսակցական […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի