Փոխվարչապե՞տն է մեջքին /վիդեո/
“Ի՞նչ անենք, ո՞ւմ դիմենք, բողոքում ենք` ասում են Արմեն Գեւորգյանն ա մեր մեջքին, ում ուզում եք բողոքեք””,-Henaran.am-ի Արագածոտնի մարզի Կոշ գյուղի բնակիչները`ավելացնելով, որ “Արզնի-Շամիրամ” ջրօգտագործողների միությունը չի ընդառաջում գյուղացներին/ՋՕՄ/:
Վերջիններս հեկտարներով հողարտարածքներ են մշակել, բայց չեն կարողացել բերք ստանալ. ժամանակին ջուր չեն տվել: “Ջրբաժանողները տալիս են, հետո չեն հետեւում, պիտի ջրատարի մոտ նստեն` հետեւեն: Թե չէ բաց ջրատար ա, տոպրակ է քամին բերում` փակում բերանը ու ջուրը չի հասնում”,-ասացին նրանք:
Ելք չունեն` նախարարության թեժ գծին են ուզում զանգել, բայց հույս չունեն, որ բողոքը տեղ կհասնի: “Իմանային գյուղացիները ժուռնալիստ ա եկել, կգային սաղ, իրանց դարդն ու ցավը կպատմեին, փրկեք մեզ”,-ասացին կոշեցիները:
Նրանց խոսքով, նույնիսկ անձրեւ չի գալիս. օլիգարխները ամպեր տեսնելուն պես` կրակում են հակակարկտային կայաններով: Կոշի գյուղապետ Աշոտ Ենիգիբարյանը Henaran.am-ի հետ զրույցում զարմացավ հարցից:
“Ինչ ա, ուզում եք ջուր ստանան, ջրեն, չվճարե՞ն”,-ասաց նա: Վերջինս մեզ նորից հրավիրեց Կոշ: “Եկեք գյուղ, գյուղացիների մի մասին հարցրեք, տեսեք ինչ են խոսում, հողի հարկերը տալիս ե՞ն”,-ասաց նա:
ՋՕՄ-ի նախագահ Արամ Փարսամյանն էլ կարճ կապեց. “Ջուրը ստացել են, ու ստորագրել են ջրբաշխիչ մատյանում, հո ասելով չի՞”,-ասաց Փարսամյանը:
Այնուամենայնիվ Henaran.am-ը պատկան մարմինների ուշադրությունը հրավիրում է խնդրին:Մենք հետամուտ ենք լինելու հարցի լուծմանը:
Մանրամասները` տեսանյութում: