Նորվեգիան կին-վարչապետ կունենա
Նորվեգիայի խորհրդարանական ընտրություններում հաղթել են ընդդիմության ներկայացուցիչները, փոխանցում է lenta.ru-ն: Քվեաթերթիկների ավելի քան 75 տոկոսի հաշվարկից ստացված արդյունքների համաձայն՝ ընդդիմադիր աջակենտրոն կոալիցիան խորհրդարանում կունենա 96 տեղ, ընդ որում՝ մեծամասնություն կազմելու համար անհրաժեշտ էր 85 մանդատ: Գործող վարչապետ Ենս Ստոլտենբերգի կողմնակիցները, նախնական տվյալներով, խորհրդարանում կունենան 72 տեղ: Ստոլտենբերգն արդեն հայտարարել է հրաժարական տալու իր պատրաստակամության մասին […]





































