18 Մայիսի, Saturday, 2024
KFC

Միացան ազատամարտիկներին

 Այսօր երկրում տիրող քաղաքական ճգնաժամը, Արևելքի և Արևմուտքի կողմից կատարվող ճնշումները, ինչպես նաև չդադարող զանգվածային արտահոսքը երկրից, մեր հայրենիքը մատնում են քայքայման և խորտակման: Ինչ են անում նրանք, ովքեր պետք է զբաղվեն այս հարցով: Այն տպաորությունն է, որ կարծես նրանք պարզապես խորհում են արևելք թե արևմուտք, իսկ այդ ընթացքում ժողովուրդը գնալով ավելի է պառակտվում և գնում ամենատարբեր քամիների ուղղությամբ: Եվ քանի որ երկրի այս վիճակը տեսնելով ոտքի են ելել ազատամարտիկները` մարդիկ ովքեր իրենց կյանքն են վտանգել հանուն իրենց երկրի և ժողովրդի, այսօր ելել են կռվի, կռվի բայց ոչ զենքով, այլ գաղափարով` հայ ժողովրդի միավորման և հավատի գաղափարով: Պետք է նրանց աջակցել, զորակցել, լինել մասնակիցը և զինվորը նրանց կռվի, պետք չէ նրանց թողնել միայնակ: Պետք է հասկանալ մի բան, նրանց փող պետք չէ նրանց ոչ մի նյութ պետք չէ, նրանք կուսակցություն կամ քաղաքական կազմակերպություն չեն, նրանք ելել են պայքարի հանուն այն Հայաստանի, որի մասին երազում էին, երբ զենքը ձեռքներին նայում էին թշնամու աչքերի մեջ: Եվ այսօր պղծում ենք մենք նրանց հիշատակը ովքեր ընկան` որբացնելով իրենց ընտանիքները, հանուն բոլոր հայ ընտանիքների: Այո պղծում ենք մեր լռությամբ, մեր չպայքարելով և մեր չկռվելով հանուն նրանց` Մեծերի երազած Հայաստանի:

Ես ներկայացնելով «Արատտա» երիտասարդական ակումբը հայտարարում եմ, որ մենք մեր ողջ կազմով միանում ենք ազատամարտիկների շարժմանը կոչ անելով համայն հայությանը նույնպես միանալ: Եվ միանում ենք ոչ թե սոսկ խոսքով, ինչպես շատերը, այլ գործով պատրաստ կատարելու նրանց հրամանները` ինչպես կռվի դաշտում:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ