Տիգրան Սարգսյանը Սանկտ Պետերբուրգում է
Վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորած կառավարական պատվիրակությունը սեպտեմբերի 29-ից եռօրյա աշխատանքային այցով գտնվում է Սանկտ Պետերբուրգում: Կառավարության ղեկավարը ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի ուղեկցությամբ այցելել է Ռուսաստանի հյուսիսային մայրաքաղաքի մի քանի մշակութային օջախներ: Տիգրան Սարգսյանը նախ եղել է Իսակիևյան տաճարում` ծանոթացել է վերջինիս պատմությանն ու ներկայացված ցուցանմուշներին: Շուրջ չորս հազար քառակուսի մետր տարածքի վրա կառուցված տաճարը, որն ունի նաև թանգարանի կարգավիճակ, հիմնվել է 1818-1858 թվականներին: Այն համարվում է Ռուսաստանի ամենահայտնի տաճարներից մեկը, որտեղ պահվում են 19-րդ դարի ռուսական […]





































