28 Դեկտեմբերի, Կիրակի, 2025
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Կան տուժած ոստիկաններ. ոստիկանության հայտարարությունը

Արդեն քանի օր է` Շանթ Հարությունյանը բռնության կոչեր էր հնչեցնում Ազատության հրապարակում: Ոստիկանությունը բազմիցս  զգուշացրել էր դադարեցնել անխոհեմ պահվածքը և անօրինական գործողությունների մղելու կոչերը: Այսօր ևս ոստիկանության ներկայացուցիչները Շանթ Հարությունյանին ու նրա կողմնակիցներին հորդորել են զերծ մնալ հակաիրավական վարքագիծ դրսևորելուց, սակայն նրանք չեն ենթարկվել ոստիկանների օրինական պահանջներին, ավելին` ժամը 17.10-ի սահմաններում, մահակներով ու ձողերով զինված, դուրս […]

Սերժ Սարգսյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովին (Ռուսաստան), Ջեյմս Ուորլիքին (ԱՄՆ), Ժակ Ֆորին (Ֆրանսիա) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկին: Զրուցակիցները քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության բանակցային գործընթացի ներկա փուլին և հետագա քայլերին վերաբերող հարցեր:

Թիվ 37 երթուղին սպասարկող կազմակերպությունը տուգանվել է

Համացանցում տարածված «Հարվածում են ուղևորին, երբ վերջինս պահանջում է վարորդից չծխել երթուղայինում» վերտառությամբ տեսանյութի հետ կապված Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ ձեռնարկված համապատասխան քայլերի շրջանակում «Երևանտրանս» ՓԲԸ-ն թիվ 37 երթուղին սպասարկող «Ժակ-Ժան» ՍՊԸ-ին՝ սպասարկման ծառայությունների մատուցման պայմանագրի 2.1.8 ենթակետով սահմանված (ուղևորասրահում վարորդի ծխելու արգելումը) պարտավորությունը խախտելու համար, պայմանագրի 5.3 կետի ա) ենթակետի համաձայն տուգանել է […]

Հաստատվեց ”Տաթեւի” կառուցապատման նախագիծը

Նոյեմբերի 5-ի նիստում <<Տաթեւ>> զբոսաշրջային կենտրոնի քաղաքաշինական խնդիրների համակարգման միջգերատեսչական հանձնաժողովը հաստատեց <<Տաթեւ>> վանական համալիրի պահպանական գոտու կառուցապատման սխեմայի նախագիծը: Հանձնաժողովի նախագահ, ՀՀ քաղաքաշինության նախարար Սամվել Թադեւոսյանն ընդգծեց պետության կողմից իրականացվող բազմաֆունկցիոնալ քաղաքաշինական այս ծրագրի կարեւորությունը, որը հնարավորություն կստեղծի տեղացի եւ օտարերկրյա ներդրողներին` լայնածավալ եւ հեռանկարային շինարարական ծրագրերի համար: <<Տաթեւ>> զբոսաշրջային կենտրոնի նախագիծը լավագույն օրինակ […]

Գագիկ Խաչատրյանը հաջողեց

ՊԵԿ-ն այսօր ամփոփել է օպերատիվ-հետախուզական միջոցառումների` 10 ամսվա արդյունքը: Տարեսկզբին ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանը հանձնարարել էր կոմիտեի համապատասխան ստորաբաժանումներին` ուժեղացնել հսկողությունը փաստաթղթաշրջանառության նկատմամբ: Անդրադառնալով երկրում ստվերային տնտեսության դեմ պայքարին` նա նշել էր, որ ստվերը և առանց փաստաթղթերի աշխատելը նույն երևույթներն են, հետևաբար ցանկացած միջոցառում և գործողություն, որն ուղղված է խնդրի կարգավորմանը, հավասարազոր է ստվերի կրճատմանը: […]

Շանթի հեղափոխությունը. Ազատության հրապարակում արյուն թափվեց /բացառիկ վիդեո/

Ազատության հրապարակում Շանթ Հարությունյանի կազմակերպած երթի մասնակիցները շարժվել են դեպի Մաշտոցի պողոտա, որտեղ Շանթ Հարությունյանը ցանկացել է փողոցը հատել անթույլատրելի մասով: Ոստիկաններն արգելել են: Հեղափոխականները փայտերով հարձակվել են ոստիկանների վրա, վերջիններս էլ ռետինե մահակներով նրանց վրա են հարձակվել: Ինչպես հաղորդում է Henaran.am-ի թղթակիցը, սկսվել է ծեծկռտուք: Կան ձերբակալվածներ: Շանթ Հարությունյանի կողմնակիցները բենզինի վառած շշեր են […]

ՀՀԿ-ում որակների տարբերություն կա. Ռազմիկ Զոհրաբյան /վիդեո/

ՀՀԿ-ում անջրպետ չկա. պարզապես երբ ստեղծվեց կուսակցությունը՝ խնդիրները այլ էին, հիմա այլ նպատակներ կան: Մասնավորապես այն տարիներին պատերազմ էր, ռազմա-քաղաքական հարց կար, իսկ հիմա արդեն ՀՀԿ-ն լրիվ քաղաքական կուսակցություն է: Այս մասին լրագրողներին ասաց ՀՀԿ փոխնախագահ, Ազգային ժողովի պատգամավոր Ռազմիկ Զոհրաբյանը: Նրա խոսքով,  որակների տարբերություն գուցե կա: “Կան մարդիկ որ ակտիվ են, կան մարդիկ, որ […]

Վովան իմ հըմար մեծ ախպեր ա … մինչեւ Սերժի շենքը տրաքցնենք /վիդեո/

Ազատության հրապարակից այս պահին երթի է պատրաստվում միայնակ հեղափոխության հեղինակ՝ Շանթ Հարությունյանը: Արդեն շուրջ 30 րոպե է ոստիկանության գնդապետ Վալերի Օսիպյանը բանակցում է Շանթ Հարությունյանի հետ: Տեղեկացնում է Henaran.am-ի թղթակիցը:  “Բենզինով լցրած շշերը շպրտելու եմ՝ նախագահականը գմփցնեմ”,-հայտարարեց հեղափոխության հեղինակը: Նրան միացած աջակիցները դիմակներ են կրում, զինված են մահակներով: “Դիմակը ազատության խորհրդանիշ է, մենք մեր ազատությունն […]

՛՛Բարեգործ հարուստներին՛՛ են դիմում՝ եկեղեցի եք կառուցում /ֆոտո/

Վայոց ձոր մարզի Գնդեվազ գյուղում գտնվող Սուրբ Աստվածածին եկեղեցին վերջին անգամ վերանորոգվել է 19-րդ դարի առաջին կեսին: Սուրբ Աստվածածինը հնում հայտնի էր Գնդեվազի Ժամ /տուն/ անունով: Եկեղեցին կառուցվել է 1686 թվականին:  Եկեղեցու ներսի պատերը պատված են որմնանկարներով, ինչը ոչ այնքան հաճախ հանդիօպող երեւույթ է հայկական միջնադարյան ճարտարապետության մեջ: Այս պահին սբ. Աստվածածինը կիսաավեր վիճակում է: Եկեղեցու […]

՛՛Բարսելոնան՛՛առաջարկ է արել

Ինչպես նշում են կատալոնական լրատվամիջոցները, ՛՛Բարսելոնան՛՛ պաշտոնական առաջարկով դիմել է Դորտմունդի ՛՛Բորուսիային՛՛  Ռոբերտ Լեւանդովսկուն գնելու համար: Կատալոնացիների առաջարկը կազմել է 8,5 միլիոն եվրո: Բացի իսպանական ակումբից, Լեհաստանի ազգային հավաքականի հարձակվողով հետաքրքրված են նաեւ ՛՛Բավարիան՛՛, ՛՛Մանչեսթեր Սիթին՛՛, ՛՛Արսենալը՛՛: Հիշեցնենք, որ եթե ՛՛Բորուսիան՛՛ չվաճառի Լեւանդովսկուն ձմռանը, ապա լեհ հարձակվողը կարող է ամռանը հեռանալ անվճար, քանի որ նրա […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Դեկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
ՆոյեմբերիՀունվարի