Տպավորություն է, որ ինչ-որ մեկն ուղղորդում է այս գործը. Ս. Սաֆարյան
Հայաստանի քաղաքական եւ մշակույթի մի շարք գործիչներ երաշխավորագիր են հղել ՀՀ գլխավոր դատախազին` Վարդան Պետրոսյանի նկատմամբ խափանման միջոցը` կալանքը փոխելու համար: Մտավորականներից շատերը կոչ են անում իրավապահ մարմիններին փոխել իրենց վերաբերմունքը: Թատերագետ, ԱԹՍՄՀԿ նախագահ Արա Խզմալյանն այսօր “Հենարան” մամուլի ակումբում նշեց, որ ինքը արդեն որերորդ օրն է` չի դադարում զարմանալ, թե որքան վատ գիտենք մենք մեր օրենքները: […]





































