Կենսաթոշակների օրենքում փոփոխություն կկատարվի. նախարրաը պարզաբանում է
Այսօր ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը ԱԺ-ին ներկայացրեց ՛՛Պետական կենսաթոշակների մասին՛՛ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը: Սրանով Կառավարությունը փորձում է հունվարի 1-ից կենսաթոշակի հաշվարկման կարգը փոխել և գումարներն ուղղել ավելի ցածր կենսաթոշակ ստացողների կեսաթոշակների չափերի բարձրացմանը:
Լրագրողների հետ զրույցում նախարարը նշեց, որ օրենքը ենթադրում է, որ մինչև 10 տարվա աշխատանքային ստաժ ունեցողների համար կսահմանվի կենսաթոշակառուի անձնական գործակից, որը մեկ գործակից կապահովի 10 տարվա ստաժի դեպքում, երբ մինչ այս մեկ գործակիցը 25 տարվա դեպքում էր։ ՛՛Արդյունքում 10 տարվա ստաժ ունեցողների համար կլինի կենսաթոշակի 42%-ի չափով բարձրացում։ Որքան ստաժն ավելի բարձր կլինի, այնքան ստաժի գործակիցը ավելի կնվազեցնի բարձարցումը՛՛,-ասաց նա:
Այսպես՝ օրինակ 10 տարվա աշխատանքային ստաժի դեքպում կբարձրանա 42%, 20 տարվա ստաժի դեպքում` 32%, իսկ 50 տարվա դեքպում 10%։ ՛՛Արդունքում շուրջ 500 000 կենսաթոշակառուներից 500-ի կենսաթոշակը չի ավելանա, որոնց կենսաթոշակի չափը կազմում է 93 հազար դրամ և ավելին, իսկ հիմնական կենսաթոշակառուների մասը, որոնք կազմում են բոլոր կենսաոթակառումների ավելի քան 60%-ը, նրանցը կավելանան մի դեպքում 20%-ից ավելի, մյուս դեքպում 25-20%, մյուս դեպքում 10-15%ՙ այսինքն՝ փոփոխությունով փորձում ենք գումարներն ուղղել ավելի ցածր կենսաթոշակ ստացողների կեսաթոշակների չափերի բարձրացմանը՛՛,-բացատրեց նա: