07 Ապրիլի, Երեքշաբթի, 2026
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Զորամասերին հոգեբաններ են պետք

”Բանակում տեղի ունեցած հերթական ինքնասպանությունը մեծ ցավ պատճառեց ինձ, անհանգստություն ու տագնապ… Տղաս ծառայում է բանակում, նշյալ զորամասից ոչ շատ հեռու… Ցավակցությունս եմ հայտնում Վանիչկա Հովհաննիսյանի ծնողներին, քրոջը, չգիտեմ՝ մխիթարանքի ինչ խոսքեր ասեմ… Բայց նաև զայրույթս չեմ կարողանում զսպել այն ”մեկնաբանների” և որոշ լրագրողների հանդեպ, ովքեր հերթական անգամ սկսեցին մեղադրանքներ տեղալ բանակի հասցեին… Միջանձնային հարաբերություններ, […]

Մայրաքաղաքի ձնամաքրման աշխատանքները շարունակվում են նաև բակերում, մայթերում ու հետիոտնային անցումներում

Մայրաքաղաքում դեկտեմբերի 11-ի լույս 12-ի ողջ գիշերվա ընթացքում ծավալված ձյան մաքրման աշխատանքները լուսաբացին մեծ թափով շարունակվել են բակերում, բազմաբնակարան շենքերի շքամուտքերին հարակից աստիճանավանդակներում ու հարակից տարածքներում: Փողոցների, մայթերի, աստիճանահարթակների և բակային տարածքների հնարավոր սառցակալումից խուսափելու նպատակով նշված տարածքներում, ձյան մաքրմանը զուգահեռ, իրականացվում են նաև աղալցման աշխատանքներ: Այդ նպատակով համատիրություններն ապահովվել են տեխնիկական աղի անհրաժեշտ քանակով: […]

Միասեռական զույգերը եւ ավանդական ընտանիքները նույնպիսի արտոնություններ կունենան

Եվրամիության բարձրագույն դատական մարմինը որոշել է, որ միասեռական զույգերը պետք է նույնպիսի արտոնություններ ունենան, ինչպես ավանդական ընտանիքները, տեղեկացնում է lenta.ru-ն:  Ի դեպ, դատարանի որոշումը վերաբերում է նաեւ այն երկրներին, որտեղ միասեռ ամուսնություններն օրինականացված չեն: Այս որոշումն ընդունվել է այսօր, այն բանից հետո, երբ ֆրանսիացի բանկային աշխատող Ֆրեդերիկ Հեն հայցով դիմել էր դատարան: Նրան մերժել էին […]

Թե՞ որոշ ուժեր սովորություն են դարձրել փողոց դուրս գալ միայն որոշակի շահի դիմաց

”Այսօր հետևում էի Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմեդ Դավութօղլուի այցի կապակցությամբ երիտասարդների բողոքի ցույցին։Ցավալի է, որ դաշնակցականներին չէին միացել այն քաղաքական ուժերը, որոնք մշտապես առիթ են փնտրում փողոց դուրս գալու համար։ Հայաստանի հանրապետական կուսակցության երիտասարդական կազմակերպությունը չէր կարող նման ձևաչափով ներկայանալ։ Իշխանությունը՝ որպես հյուրընկալ կողմ, հյուրերի անվտանգության երաշխավորն է։ Սակայն եթե իմանայինք, որ բողոքի մասնակիցներն […]

Շարմազանովը հանդիպեց Հունաստանի ԱԳ փոխնախարարի հետ

 Դեկտեմբերի 12-ին ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հանդիպեց Հունաստանի Հանրապետության ԱԳ փոխնախարար Կիրիակոս Յերոնտոպուլոսի գլխավորած պատվիրակության հետ: Փոխնախագահը, ողջունելով հյուրերին ԱԺ- ում, ուրախությամբ փաստեց, որ հայ-հունական հարաբերություններն ունեն բազմադարյան պատմություն, եւ երկու ժողովուրդները դարեր շարունակ ունեցել են նույն հոգսերը: Այսօր հայ-հունական հարաբերությունների օրակարգը հագեցած է, եւ նորագույն շրջանում երկու պետությունների հարաբերություններն զարգանում են դինամիկ: Էդուարդ Շարմազանովը […]

Երկրպագուները պայթեցրին մարզադաշտը

Չեմպիոնների լիգայի խաղարկության վերջին տուրի շրջանակներում ՛՛Զենիթը՛՛ հյուրընկալվել էր ՛՛Աուստրիային՛՛: Խաղն ավարտվել է ռուսական ակումբի ջախջախիչ պարտությամբ: Փոխարենը, ռուսական ակումբի երկրպագուները աչքի են ընկել իրենց պահվածքով: Նրանք խաղադաշտում պայթեցրել են ճայթռուկներ եւ այրվող իրեր նետել հակառակորդ թիմի երկրպագուների ուղղությամբ: Այս ամենի հետեւանքով խաղը որոշ ժամանակով դադարեցվել էր:

Թուրքական մամուլի անդրադարձը Դավութօղլուի այցին Երեւան

Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուի կատարած այցը Երեւան Սեւծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության արտգործնախարարների խորհրդի նիստի շրջանակներում, ինչպես նաեւ այն, թե ինչպես են հայերը դիմավորել Դավութօղլուին, ակտիվ կերպով քննարկվել է թուրքական լրատվամիջոցներում: Մասնավորապես, թուրքական հայտնի Հուրրիյեթը գրել է այն մասին, որԴավութօղլուին հյուրանոցի դիմաց սպասելիս են եղել ցուցարարները, եւ արտգործնախարարը, խուսափելով նրանցից,   հետնամուտքով է մտել հյուրանոց: Թուրքական […]

Եկելա ստեղ, որ ինչ անի /վիդեո/

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմադ Դավութօղլուի Հայաստան այցը բոյկոտելու համար Սիսիանից այս դաժան եղանակին Երևան էր եկել “կիսաազտամարտիկ” Վլադիմիր Հակոբյանը: Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում նա նշեց, որ մի քանի հարց ունի Թուրքիայի արտգործնախարարի առաջ դնելու .”Ավելի շուտ պահանջում եմ, որ մինչև Ղարաբաղի անկախությունը չճանաչի, մինչև ցեղասպանությունը չճանաչի, մինչև անվտանգությունը չճանաչի ոչ մի բանակցություն … Եկելա […]

Շաբոյանը` Համաշխարհային բանկի դեմ

”Զեկույցում տեղ գտած արտահայտությունները իրականությանը չի համապատասխանում և սխալ է, որովհետև այն ցուցանիշները որոնք հրապարակել է համաշխարհային բանկը, հրապարակել է 2009-2010 թվականների հիման վրա”,-այսօր Կառավարությունում լրագրողների հետ զրույցում ասաց ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանը` խոսելով Համաշխարհային բանկի զեկույցի մասին: Նշենք, որ ըստ ”Հայաստանի Հանրապետություն. կուտակում, մրցակցություն և կապ՛՛ զեկույցի` Հայաստանում շուկաների 19%-ում իշխում են մենաշնորհները: Մենաշնորհացման աստիճանով Հայաստանը […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի