13 Նոյեմբերի, Հինգշաբթի, 2025
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Աշխարհի ամենատգեղ շունը սատկել է /ֆոտո/

Ամերիկյան Նյու-Ջերսի նահանգում 8 տարեկանում սատկել է շունը, որն 2007 թվականին շների մրցույթում պաշտոնապես ճանաչվել է աշխարհի ամենատգեղ շունը: Էլվուդ մականունով շունը բավական հիշվող արտաքին ուներ, քանի որ շատ տգեղ էր: Այս շունը դարձել է մանկական “Բոլորը սիրում են Էլվուդին” գրքի գլխավոր կերպարը: 

Հայաստանի արտգործնախարարը կմասնակցի ԵԱՀԿ արտգործնախարարների խորհրդի նիստին

ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը դեկտեմբերի 4­-6-ը կայցելի Ուկրաինա` Կիևում կայանալիք ԵԱՀԿ արտգործնախարարների խորհրդի նիստին մասնակցելու նապատակով։ Կիևում Էդվարդ Նալբանդյանը ելույթ կունենա ԱԳ նախարարների խորհրդին։ Նախատեսված են նաև մի շարք երկկողմ հանդիպումներ։ 

՛՛Գենդերցիդը Կովկասում՛՛

ԱԺ-ին հայտարարությունների ժամին ասաց ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանն անդրադարձավ ՛՛Էկոնոմիստ՛՛ ամսագրում հրապարակված ՛՛Գենդերցիդը Կովկասում՛՛ հոդվածին և հայտարարեց, թե այստեղ Հայաստանին արհամարհանքով են վերաբերվում: ՛՛Իռոնիայով ձեռ են առնում՛՛,-ասաց նա, ապա շարուանկեց. ՛՛Շատ հեղինակավոր ՛՛Էկոնոմիստ՛՛ ամսագիրն այս տարվա սեպտեմբերի համարում տպել է մի հոդված, որ վերնագրել է ՛՛Գենդերցիդը Կովկասում՛՛։ Այդ առումով Կովկասում ամենաայլանդակ պետությունը դարձել է Հայաստանը։ […]

Հայ-իրաքյան բարիդրացիական հարաբերություններում յուրատիպ կամուրջ է հանդիսանում հայ համայնքը

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Իրաքի Հանրապետության արտաքին գործերի նախարար Հոշիար Զեբարիին: Ողջունելով հյուրին՝ Նախագահը գոհունակությամբ է փաստել, որ հայ-իրաքյան բարձրաստիճան փոխայցելություններն սկսում են ինտենսիվ բնույթ կրել. մոտ մեկ ամիս առաջ Երեւանում էր Իրաքի փոխվարչապետ Ռոշ Նուրի Շաուեյսի գլխավորած պատվիրակությունը, որը մասնակցում էր միջկառավարական հանձնաժողովի երկրորդ նիստին: Սերժ Սարգսյանը հույս է հայտնել, որ Իրաքի […]

Օմբուդսմենի ուղերձը հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային օրվա կապակցությամբ

Այսօր Հայաստանում ապրող մոտ 180 հազար հաշմանդամություն ունեցող անձինք դեռևս ունեն ինտեգրման և հասարակության մեջ ներառման լուրջ խնդիրներ, որի պատճառներն են պատկան մարմինների անօրինականությունները, օրենքի խախտման դեպքերի ոչ արդյունավետ վերահսկողությունը և իրավախախտների անպատժելիությունը: Լիարժեք ինտեգրմանը խոչընդոտում է անմատչելի ֆիզիկական միջավայրը՝ շենքեր, շինություններ, տրանսպորտային միջոցներ, դպրոցներ և մայթեր, որոնք կառուցվել են օրենքով ամրագրված շինարարական նորմերի խախտմամբ: […]

Արամ Մանուկյանը բացահայտումներ է ներկայացնում գազի գնի վերաբերյալ

՛՛ 2009 թ. ապրիլի 1-ից ստորագրվում է նոր պայմանագիր, ըստ որի 154 դոլար՝ 1000 խմ-ի համար, 2010 թվականից այդ պայմանագրի համաձայն Հայաստանը 1000 խմ համար պետք է մուծեր 200 դոլար: Դուք սրա մասին չգիտեիք, սա ստորագրվել է ընտրություններից հետո՝ 2008 թվականի սեպտեմբերին՛՛,-ԱԺ հայտարարությունների ժամին այսպես սկսեց ելույթը ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանը: Վերջինս նշեց, որ […]

Սարգսյան եւ Պուտին, հանդիպման ժամանակ սրվեց այն բիզը, որը թշնամի հարեւաների ճիշտ չափսերով էր պատրաստված. Ռուբեն Գեւորգյան

Ազգային ժողովի ԲՀԿ խմբակցության պատգամավոր Ռուբեն Գեւորգյանի ելույթը խորհրդարանական հայտարարությունների ժամին “Ազգային ժողովի մեծարգո նախագահ, հարգելի գործընկերներ.  Ժխտելի չէ, որ պատերազմի տարիներից ի վեր երկրում սկսված արտագաղթի գլխավոր պատճառներից մեկը եղել է ոչ հայրենասիրական դաշտի մարդկանցով եւ անընդմեջ փանջունական ձեւաչափով ձեւավորվող իշխանական բուրգի մոդելը, որով հնարավոր չէր պատերազմում հաղթանակած երկրում, ազգային հայրենասիրական զգացումները դարձնել կենտրոնաձիգ […]

Կառավարությունը պետք է իրականացնի գրագետ մենեջմենթ. Վահե Էնֆիաջյան

Ազգային ժողովի ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահե Էնֆիաջյանի ելույթը խորհրդարանական հայտարարությունների ժամին. “Ամփոփում ենք տարին ու ինչպես ընդունված է բոլոր զարգացած կամ զարգացող պետություններում, արձանագրվում են եւ՛ նվաճումները, եւ՛ ձախողումները: Ցավալի է, բայց մեր դեպքում տնտեսական տարին ամփոփում ենք ոչ բավարար ցուցանիշներով: Եվ ինչքան էլ կառավարությունը տարբեր թվերով փորձի արդարացնել կամ հիմնավորել վարված քաղաքականությունը, միանշանակ է, […]

Դեկտեմբերի 10-ին ՀԱԿ-ը երթ է իրականացնում

ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանն ԱԺ-ի հայտարարությունների ժամին անդրադառնալով երեկվա ակցիաների արդյունքում ոստիկանություն բերման ենթարկված ցուցարարներին՝ նշեց. ՛՛Խաղաղ ցույցերի մասնակից քաղաքացիներից զատ, նրանց մեջ կային նաև լրագրողներ, անչափահասներ կամ պարզապես փողոցներից, կանգառներից պատահական մարդիկ: Կատարվել են խուզարկություններ, ոմանց նկատմամբ կիրառվել են բռնություններ, բերման ենթարկվածները ապօրինաբար զրկված են եղել փաստաբանանական օգնության հնարավորությունից, շատերն ամբողջ օրվա […]

Կրկին փորձեք

ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարեն Ավագյանի ելույթը խորհրդարանական հայտարարությունների ժամին. “Երբեմն տարակուսում ես որոշ կուսակցությունների քաղաքական վարքագիծը դիտարկելիս։ Ինչպես են մտածում, ինչով են մտածում, հասկանալի չէ։ Օրերս էլ պարզվեց, որ քաղաքականությունը որոշել են համեմել շանտաժով ու սպառնալիքով։ Շանտաժը հերոսություն չէ։ Սպառնալիքների լեզվով խոսողներին էլ, որպես կանոն, իրենց տեղը ցույց են տալիս։ Հետաքրքիր է, որ նման սպառնալիքներ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Հոկտեմբերի

Ամենաընթերցված