30 Սեպտեմբերի, Երեքշաբթի, 2025
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Հրաչյա Հարությունյանին նոր մեղադրանք է առաջադրվել.Հայկական ժամանակ

“Հայկական ժամանակը” գրում է. ՀՀ քաղաքացի Հրաչյա Հարությունյանին, ում մասնակցությամբ այս տարվա հուլիսի 13-ին Պոդոլսկում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով 18 մարդ էր զոհվել, երեկ նոր մեղադրան է ներկայացվել: Այս անգամ նա մեղադրվում է կեղծ փաստաթղթերի օգտագործման մեջ: Մանրամասները`թերթի այսօրվա համարում: 

Կաշառակեր ոստիկանը Մարտի 1-ի “տուժողն” է. Հայկական ժամանակ

“Հայկական ժամանակ”-ը անդրադարձել է երեկ կաշառք վերցնելու պահին ձերբակալված Երեւան քաղաքի քննչական վարչության Կենտրոնականի քննչա­կան բաժնի ավագ քննիչ, ոստիկանության կապի­տան Էդգար Պետրոսյանին: Ըստ թերթի սա հետաքրքիր է ոչ միայն այն պատճառով, որ սա ոստիկանության “ինքնամաքրման”  մասին սերիալի հերթական սերիան է, այլ բո­լորովին ուրիշ պատճառով: Կաշառք վերցնելու պա­հին բռնված սույն “ավագ քննիչը” ընդամենը 5 տա­րի առաջ […]

Բաջանաղիս հորեղբոր տղեն ասֆալտի գործով՝ լավ էլ փող ա առնում. Առավոտ

“Առավոտ” թերթի խմբագրականը անդրադարձել է Հայաստանի “համաճարակներին”, մասնավորապես արտագաղթին: Փողոցներում, հրապարակներում, գյուղամեջերում, “բեսեդկեքում”, համացանցում, խորհրդարանում, գործիչների ելույթներում հարցը ներկայացվում է այսպես՝ “սաղ գնում են, հեսա ստեղ մարդ չի մնալու, որովհետեւ սա հեչ ապրելու երկիր չի, հենա՝ բաջանաղիս հորեղբոր տղեն Կեմերովոյում ասֆալտի գործ ա անում՝ լավ էլ փող ա առնում”։ Բառապաշարն, իհարկե, կարոդ է ավելի գրական […]

Օսկանյան-Զուրաբյան հեռախոսազրույցը դեռ օրակարգում է. Ժողովուրդ

ՀՔԾ-ն արդեն մեկ տարի է՝ չի կարող պարզել, թե 2012թ. հոկտեմբերին ով­քեր էին ապօրինաբար գաղտնալսել Աժ պատգամավորներ Լետն Զուրաբյանի եւ Վարդան Օսկանյանի առանձ­նազրույցն ու ձայնագրությունը տեղագ­րել համացանցում: Երեկ, “Ժողո­վուրդ”-ի  հարցին ի պատասխան, ՀՔԾ լրատվության բաժնից հայտնեցին, որ այդ գործով նախաքննությունը շարունակվում է, եւ դեռեւս չկան ձերբակալ­վածներ, կասկածյալներ ու մեղադրյալ­ներ: Ըստ նրա որպես մեղադրյալ ներգ­րավման ենթակա […]

Ծառուկյանը առյուծի վանդակից խիստ պատիժ ունի. Իրատես դe facto

“Իրատես de facto”-ն՝ “Ասում են…” խորագրի ներքո նշել է,  թե ԲՀԿ խորհրդարանական պատգամավորներից ոչ բոլորն են ստանում Գագիկ Ծառուկյանի նշանակած երկու հազարական դոլար “նպաստը”: Կան հավասարներ, էլ ավելի հավասարներ եւ չհավասարներ: Ըստ ԲՀԿ մեր աղբյուրների, իրենց վատ պահած ԲՀԿ-ականների` առյուծի վանդակ “այցելությունը” փոխարինվել է ավելի փափուկ “պատժամիջոցով”՝ գումար չտալով:  Չնայած ԲՀԿ-ում կարծում են, որ դա […]

Գյումրիի երկու փողոցներում Պուտինին են սպասելու. Ժամանակ

“Ժամանակի” տեղեկություններով` ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այցի ժամանակ եւ նախատեսվում է Գյումրիի փողոցները լցնել մարդկանցով, ովքեր անցնելուց պետք է ողջունեն նրան: Ավելին, չնայած դեռ հստակ չէ, թե Պուտինը որ ճանապարհով է անցնելու, սակայն մեր աղբյուրի փոխանցմամբ,  երկու տարբերակ կա, եւ ապահովության համար այդ երկու ճանապարհն էլ ամբողջությամբ պետք է ծածկված լինի մարդկանցով: Մասնավորապես արդեն իսկ […]

Ո՞ր ռեստորանն է ընտրում Արմեն Մովսիսյանը. Հրապարակ

Արմեն Մովսիսյանի ղեկավարած էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարությունը այս ամսվա միայն երկու ճաշկերույթի համար, երկուսն էլ “Բելաջիո” ռեստորանում, 740 հազար դրամ է ծախսել։ Ընդ որում, դրանք տրվել են երկօրյա ընդմիջմամբ՝ 5-ին եւ 7-ին։ Այս մասին տեղեկացնում է “Հրապարակ”-ը: Ընդհանրապես, նման ճոխ ճաշկերույթներն ընդունված են գրեթե բոլոր գերատեսչություններում, եւ հայրենի կառավարությունը սա գումարների փոշիացում չի համարում։ […]

Վարդանիկին ոչ ասացին. Ժողովուրդ

 Նոյեմբերի 27-ին աշխատանքային այցով Շիրակի մարզ մեկնած վարչապետ Տիգրան Սարգսյանին նաեւ Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանն է սպասել։ Ըստ  «Ժողովուրդ»-ի հավաստի աղբյուրների՝ վարչապետի՝ Գյումրի այցելության ընթացքում Ղուկասյանը նրան հրավիրել է իր գրասենյակ՝ տեղում ներկայացնելու, որ ինքն ու իր թիմը դեռ շարունակում են աշխատել հանուն Գյումրիի։ Ղուկասյանն ակնկալիք է ունեցել, որ իրեն կտրամադրեն Գյումրիի քաղաքապետարանի նախկին […]

Իտալուհին դատարան է դիմել` մեղադրելով ամուսնուն ամուսնական պարտականությունները չկատարելու մեջ

Իտալական Գենույա քաղաքում կինը դատական հայց է ներկայացրել ամուսնու դեմ` նրան մեղադրելով ամուսնական պարտքը չկատարելու մեջ: Կինն ասել է, որ իր ամուսինը երեք տարի շարունակ խուսափում է իր ամուսնական պարտքը կատարելուց: Վերջին անգամ կինն ամուսնու հետ սեքսով է զբաղվել իրենց ամուսնական առաջին գիշերը, իսկ նրանց աղջիկը ծնվել է արհեստական բեղմնավորման արդյունքում: Հետաքրքրքական է, որ մինչ […]

Արոնյանի հաղթանակը վճռորոշ էր

Անթալիայում շարունակվում է շախմատի տղամարդկանց թիմային աշխարհի առաջնությունը: Այսօր կայանում է երրորդ տուրը: Հայաստանի հավաքականի մրցակիցը ԱՄՆ-ի հավաքականն էր, որը այս առաջնությունում ամենամեծ անակնկալի հեղինակն է դարձել՝ երկրորդ տուրում հաղթելով Ռուսաստանի հզոր հավաքականին: Մեր հավաքականին հաջողվեց 2,5-1,5 հաշվով առավելության հասնել մրցակցի նկատմամբ: Կայացած 4 պարտիաներից 3 ավարտվեց ոչ ոքի հաշվով եւ միայն Լեւոն Արոնյանը կարողացավ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

Ամենաընթերցված