29 Սեպտեմբերի, Երկուշաբթի, 2025
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Ձուկը՝ ջրում. 168 ժամ

”Ես կարծում եմ շնորհավորել Եմ, և դուք դա գիտեք”,- ի պատասխան հար­ցին ինչպե՞ս է գնա­հատում Գևորգ Կոստանյանի նշա­նակումը գլխավոր դատախազի պաշ­տոնում. ասել է ՀՀ նախկին գլխավոր դատա­խազ, միասնական քննչական մարմնի իրավական ապահովման հանձնաժո­ղովի նախագահ Աղվան Հովսեփյանը ավելացնելով,- ”Գիտեք պետական ապարատում ամեն ոք, ամեն մի պաշ­տոնատար անձ ունի իր գործառույթ­ների շրջանակը և իրականացնում է գործառույթների շրջանակը […]

Ինչու ենք միայն ՌԴ-ից զենք գնում. Ժամանակ

ՌԴ հետ հարաբերությունների ջերմացման ֆոնին նախօրեին խորհրդարանը քննարկեց ՀՀ և ՌԴ միջեւ ռագմատեխնիկական համագործակցության զարգացման մասին պայմանագիրը: Ըստ պաշտպանության փոխնախարար Արա Նազարյանի՝ պայմանագիրը նպատակ ունի պարզեցված կերպով իրականացնել ու ռազմական նշանակության արտադրանքի փոխադարձ մատակարարումները, եւ երկուստեք ազատվել մաքսատուրքերից: Ա. Նազարյանից ՛՛Ժամանակը՛՛ հետաքրքրվել է՝  ինչո՞ւ ենք միայն Ռուսաստանից զենք ուզում գնել եւ միայն Ռուսաստանի հետ ենք […]

Թեկնածությունը հանելու դիմաց քաղաքապետը գումար է առաջարկել. Ժամանակ

Դեկտեմբերի 8-ին Արարա­տի մարզի Այնթապ համայնքում նախատեսված են համայնքապետի ընտրություններ: Առա­ջադրված են երկու թեկնածու­ներ’ գործող գյուղապետ, ՀՀԿ- ական Կարեն Սարգսյանը եւ նախկին գյուղապետ, ՛՛Ֆլեշ՛՛ ՍՊԸ-ի վարորդ Լեւոն Թահվերդյանը: Վերջինս երեկ ՛՛Ժամա­նակին՛՛ հայտնել է, որ իրեն այս ընթացքում տարբեր առաջարկ­ներ են արել, որպեսզի հանի թեկնածությունը: Մասնավորապես, օրերս իրեն է զանգել Մասիսի քաղաքապետը, ՀՀԿ- ական Ալեքսանդր Հակոբյանը […]

Գումարի դիմաց իր ծառայություններն է առաջարկել, ապա զղջացել. Ժողովուրդ

՛՛Ժողովուրդը՛՛ գրում է, որ Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում Եռաբլուրի հա­րակից տարածքում, արտառոց դեպք է տեղի ունեցել: Երիտասարդ մի աղջիկ մոտեցել է երկու երիտասարդ տղաների եւ առաջարկել 20 հազար դրամ գումա­րի դիմաց նրանց հետ գնալ զվարճա­նալու: Տղաները համաձայնել են ու աղջկան վճարել նրա պահանջած գու­մարը: Աղջիկը հանկարծակի հրաժարվել է տղաների տված գու­մարի դիմաց ծառայություն մատուցել: Երկար […]

537 հազար դրամ` “ուտելավճարի” համար. Հայկական ժամանակ

 “Հայկական ժամանակը” գրում է,  որ Արթուր  Բաղդասարյանի Ազգային անվտանգության խորհուրդն օրերս ինչ-որ կերուխում է անցկացրել Աշտարակի ձորում գտնվող օբյեկտներից մեկում։  “Թե խնջույքն ինչ առիթով է եղել, մեզ դեռեւս անհայտ է, սակայն ուշագրավ է, թե ինչպես է օբյեկտը սպասարկող “Նոր ջրաղաց” ընկերության հաշվապահը միջոցառման վճարման հաշիվ ապրանքագիր կազմել։ Փաստաթղթում միջոցառման դիմաց պետբյուջեից վճարվող գումարը նշվել է […]

Ծառուկյանին մերժել են. Հրապարակ

“Հրապարակը” գրում է. “Թե ինչու է քննադատության թափը լիովին կոտրած ԲՀԿ-ն կուտակային կենսաթոշակի հարցում “բոյեւիկի” պահվածք դրսեւորում, մեզ պատմեցին, որ օրերս կառավարությունը պետական գերատեսչությունների համար ավտոմեքենաների գնման մրցույթ է հայտարարել, որին մասնակցել է նաև ԲՀԿ առաջնորդ Գ. Ծառուկյանի հովանու “տակ” գտնվող “Հունդայի” ավտոմեքենաների “պարկը”։ Սակայն հաղթել է “Կիա Մոթորսը”՝ Վահե Յակուբյանը, որը հայտնի է Դավիթ […]

Բարձրաստիճան ոստիկանը “ծանոթ ընկերուհու” մոտ է եղել. Հայկական ժամանակ

“Հայկական ժամանակը” գրում է, որ հայտնի ֆինանսական բուրգի գործով հարցաքննված բարձրաստիճան ոստիկանների ցուցմունքներից պարզ է դառնում, որ այդ բուրգը իրոք ստեղծվել է նրանց կողմից եւ նրանք էլ, օգտագործելով իրենց պաշտոնները, զբաղվել են “փողերի վազվռատով”։  “Օրինակ՝ ներկայումս ոստիկանությունում բարձր պաշտոն զբաղեցնող ոստիկաններից մեկին հարցաքննության ժամանակ հարցրել են, թե ինքն այս տարվա մարտի 24-ի երեկոյան չի՞ գտնվել […]

Գյումրիում կինն ինքնասպան է եղել. Ժողովուրդ

 “Ժողովուրդը” գրում է, որ իրենց տեղեկություններով` դեկտեմբերի 3-ին դժբախտ դեպք  է տեղի ունեցել Գյումրի քաղաքում։ 49-ամյա Սաթենիկը պարանով կախվել է իր տան պատուհանի փեղկից։ “Երեկ փորձեցինք Սաթենիկի հարեւաններից պարզել, թե ինչը կարող էր կնոջը նման քայլի դրդել։ Մեր զրուցակիցները հիմնականում նշեցին, որ կինն առողջական լուրջ խնդիրներ ուներ։ Ոմանք էլ ասացին, թե նա հոգեկան խնդիրներ է […]

Հայաստանը վստահ հաղթանակ տարավ

Անթալիայում ավարտին է մոտենում շախմատի աշխարհի թիմային առաջնությունը: Այսօր կայանում է նախավերջին տուրը: Հայաստանի հավաքականը քիչ առաջ 3,5-0,5 հաշվով հաղթանակ տարավ Հոլանդիայի հավաքականի նկատմամբ: Հայ շախմատիստներից առաջինը հաղթանակ տարավ Տիգրան Պետրոսյանը: Այնուհետեւ ոչ ոքի ավարտեց իր հանդիպումը Գաբրիել Սարգսյանը: Երրորդը իր պարտիան ավարտեց Լեւոն Արոնյանը, ով նույնպես հաղթանակ տարավ: Ամենավերջում Վլադիմիր Հակոբյանը գեղեցիկ հաղթանակով վերջակետ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

Ամենաընթերցված