22 Սեպտեմբերի, Երկուշաբթի, 2025
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

«Միանում եմ». Մտավորականների կոչի տակ 200-ից ավել ստորագրություն կա արդեն

Լիլիթ Գալստյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ Նրանք հանդես են գալիս ի պաշտպանություն համաժողովրդական միասնական պայքարի, որն ուղղված է Արցախի փրկությանը, Հայոց պետականության կազմալուծման կասեցմանը, մեր ազգային արժանապատվության ու համերաշխության վերականգնմանը։ /Կոչը բաց է միանալու համար/ Սիրելի հայրենակիցներ, Մեր պետականությանն ուղղված սպառնալիքները ծայրահեղ խորացել են՝ հատելով բոլոր կարմիր գծերը։ Հայաստանում ստեղծված սոցիալ-տնտեսական, հոգևոր-մշակութային և քաղաքական ճգնաժամը […]

Եղբայր, բայց ձեր տնեցիքից բացի ձեզ մարդ ճանաչո՞ւմ է․ Ագնեսա Խամոյանը՝ Մեսրոպ Առաքելյանին

Ագնեսա Խամոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ Ես, իհարկե, չգիտեմ՝ Նիկոլի ջեբի ընդդիմության քասթինգն ով է արել, բայց որ ակնհայտորեն քաղաքական անտաղանդ կերպարների է ընտրել՝ փաստ է: Առավոտյան Լուսավորի «մտքի գիգանտ» Գեւորգ Գորգիսյանը (Էդմոնն էլ Հ1-ի պավիլիոնից տուն չի գնում) հայտարարել էր, թե բա՝ դուք ընտրության չմասնակցեիք, հիմա ես պատգամավոր կլինեի, հիմա էլ Նիկոլի նախկին նախարար, […]

Հրաժարականներ են սպասվում. «Իրավունք»

«Իշխանական կուլիսներում շրջանառվող շշուկների համաձայն` առաջիկա շաբաթում նախատեսվում են մի շարք պաշտոնյաների հրաժարականներ: Այս խոսակցություններն ուղղակի «ցեց են գցել» ՔՊ-ականների ջանը` շատերը մտահոգ են ու չեն կողմնորոշվում` իսկապե՞ս «նավը լքելու ժամանակն է», թե՞ հերթական անգամ Փաշինյանը փորձության է ենթարկում իրենց` ստուգելով յուրաքանչյուրի հավատարմությունը»։

Արգիշտի Քյարամյանի նոր ծառայությունը՝ Փաշինյանին. «Հրապարակ»

«Իշխանությունն ընդդիմադիրների պայքարը ճնշելու, հետապնդումների նոր գործիքակազմ է մտածել։ Արգիշտի Քյարամյանի ղեկավարած Քննչական կոմիտեն շրջանառության մեջ է դրել Քրեական օրենսգրքում փոփոխությունների նախագիծ, որով առաջարկում է քրեական պատասխանատվություն սահմանել «օրինական կամ անօրինական հավաքին մասնակցելու կամ հավաքին մասնակցելուց հրաժարվելու նպատակով նյութապես շահագրգռելու» պարագաներում։   Ինչպես հայտնի է, ներկայիս ընդդիմության նախաձեռնած փողոցային պայքարի առաջին իսկ օրվանից իշխանականներն ու […]

ԱԽ նիստում Արցախի նախագահը մանրամասներ է պատմել իր և Նիկոլ Փաշինյանի հանդիպումից. «Հրապարակ»

«Արցախի Հանրապետության խորհրդարանի քաղաքական կուսակցությունների պահանջով մայիսի 25-ին հրատապ կարգով Անվտանգության խորհրդի նիստ է հրավիրվել, որը վարել է նախագահ Արայիկ Հարությունյանը։ Նա ընդգծել է, որ Արցախի իշխանությունների եւ ժողովրդի համար խիստ անընդունելի է ԵԽ նախագահ Շառլ Միշելի հայտարարության մեջ տեղ գտած «Ղարաբաղի էթնիկ հայ բնակչության իրավունքներն ու անվտանգությունն» ապահովելու մասին ձեւակերպումը՝ նշելով, որ այն չի […]

«Միակ փաստաթուղթը, որով միջազգային հանրությունը ճանաչել է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքը, դա «Մադրիդյան սկզբունքներն» է». Արմեն Աշոտյան

Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել, որին կից գրել է․ «1991 թվականին Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը հանրաքվեով, որին իրավունք ունեին մասնակցել նաև ադրբեջանցիները, որոշեց առանձնանալ և ապրել սեփական պետության մեջ: Հանրաքվեի արդյունքները միջազգային հանրությունը չի ճանաչել, եթե ճանաչվեր, Արցախի հարցը լուծված կլիներ: Հանրաքվեից հետո Ադրբեջանը սկսեց լայնածավալ ռազմական գործողություններ, որի արդյունքում կնքվեց զինադադար և […]

Դուք, հիրավի, տիեզերական մասշտաբի սրիկաներ եք. Աշոտյան

Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․   «Հայաստանի սուվերեն տարածքները տալիս են ադրբեջանցիներին, բայց տիեզերքում «սուվերեն» արբանյակից փորձում են գալակտիկ էքստազ ապրել։   Դուք, հիրավի, տիեզերական մասշտաբի սրիկաներ եք»։

​​​​Ավետիք Չալաբյանին ազատ արձակելու միջնորդություն է ներկայացրել 5 պատգամավոր և Վաչե Գաբրիելյանը

Ազգային Ժողովի պատգամավորներ Իշխան Սաղաթելյանը, Սեյրան Օհանյանը, Էլինար Վարդանյանը, Հայկ Մամիջանյանը, Տիգրան Աբրահամյանը և ՀՀ նախկին փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը մայիսի 14-ին կալանավորված Ավետիք Չալաբյանի խափանման միջոցը փոխելու համար անձնական երաշխավորագրեր են ներկայացրել, որոնցով Ա.Չալաբյանի պաշտպանական խումբը մայիսի 25-ին դիմել է ՀՀ Գլխավոր դատախազություն։ Երաշխավորագիր է ներկայացրել նաև «Արար» քաղաքակրթական հետազոտությունների հիմնադրամը։ Ավետիք Չալաբյանի պաշտպանական խմբի […]

Նիկոլը ՀՀ-ին տանում է դեպի ՆԱՏՕ ու թրքացում՝ փորձելով պոկվել Ռուսաստանից

Նիկոլը ՀՀ-ին տանում է դեպի ՆԱՏՕ ու թրքացում՝ փորձելով պոկվել Ռուսաստանից։ Այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում նշեց ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովը։   Մեր զրուցակցի համոզմամբ՝ Նիկոլ Փաշինյանը կռվում է Հայաստանի երրորդ հանրապետության դեմ․ «Եթե չհեռացնենք, պետությունը վիլայեթ է դառնալու, քանի որ 30 տարվա Հայաստանը ստեղծվել և կազմավորվել է Ղարաբաղյան շարժման գաղափարական հիմքերի վրա»։  […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի