22 Սեպտեմբերի, Երկուշաբթի, 2025
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Ալիևի հայտարարությունները լրջագույն կասկածի տակ են դնում խաղաղության հասնելու Ադրբեջանի մտադրությունների անկեղծությունը. ԱԳՆ

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կողմից մայիսի 27-ին հնչեցված հայտարարությունները ևս մեկ անգամ վկայում են ադրբեջանական կողմի ապակառուցողականության, պայմանավորվածությունների կամայական` իրականությանը չհամապատասխանող մեկնաբանությունների, ագրեսիվ և ռազմատենչ քաղաքականությունը շարունակելու մասին։   Այս մասին ասվում է ՀՀ արտաքին գործերի նախարարության տարածած հաղորդագրության մեջ: «Հարևան պետության ինքնիշխան տարածքի նկատմամբ նկրտումները, այդ նպատակներին հասնելու համար ուժի կիրառման դիրքերից հանդես գալը […]

Հայկական օրակարգ. Ռազմավարություն՝ առանց բարդույթների

1. Մեզ անհրաժեշտ է որքան հնարավոր է շուտ ձերբազատվել 44 օրյա պատերազմի հետևանքով ձևավորված թերարժեքությունից։ Մեզ հետ խոսելու են և մեզ պարտադրելու են իրենց պատկերացրած խաղաղությունը, եթե մենք ինքներս անընդհատ խոսենք դրա մասին։ Փոխարենը մենք պետք է խոսենք անվտանգության համակարգի և դրա պահպանման միջազգային երաշխիքների մասին։ Ոչ ոք չի կարող ասել, որ Իսրայելն ապրում է […]

«Հիշեցնում և զգուշացնում ենք Նիկոլ Փաշինյանին և նրա թելադրանքով գործող պաշտոնյաներին…». hայտարարություն

Բրյուսելյան վերջին հանդիպումները և դրանց բովանդակության հանրայնացումը ԵԽ նախագահ Շարլ Միշելի կողմից լրջագույն ահազանգ է հայ հասարակության համար, որը պարտադրում է մեր ժողովրդին հստակ դիրքորոշում որդեգրել և այն ամրագրել ներքին ու արտաքին քաղաքական բոլոր հարթակներում: Այս մասին հայտարարություն է տարածել «Ի պաշտպանություն Արցախի» նախաձեռնությունը։   «Ի պաշտպանություն Արցախի» նախաձեռնությունը խստորեն դատապարտում է ՀՀ ներկայիս իշխանության […]

«Դիմադրության համազգային, անկասելի շարժումը նոր նվաճումների երաշխիք է դառնալու». Սեյրան Օհանյան

ՀՀ ՊՆ նախկին նախարար Սեյրան Օհանյանը շնորհավորական ուղերձ է հղել Հանրապետության տոնի առթիվ: Ուղերձում ասվում է. «Սիրելի՛ հայրենակիցներ Մայիսի 28-ին համայն հայությունը տոնում է Սարդարապատի, Բաշ-Ապարանի, Ղարաքիլիսայի հերոսամարտերի, Արևելյան Հայաստանի 1-ին հանրապետության հռչակման տարեդարձը։ Շնորհավորում եմ բոլորիս։ Խոնարհվելով մեր հաղթանակները կերտած սերունդների առջև և հպարտություն ապրելով նրանց սխրանքը վերհիշելիս՝ գիտակցում ես նաև, որ ինչպես անցյալ […]

Նիկոլ Փաշինյանը վերջերս աննկարագրելի սիրառատ է դարձել թիմակիցների նկատմամբ. «Հրապարակ»

«Իշխանական մեր աղբյուրներն ասում են, որ Նիկոլ Փաշինյանը վերջերս աննկարագրելի սիրառատ է դարձել թիմակիցների նկատմամբ, շատ հաճախ կառավարական առանձնատանն ընդունում է ՔՊ վերնախավի ներկայացուցիչներին: Հիմնականում նրանց, որոնք կարող են թիմում եղանակ փոխել, երկար զրուցում է, գոտեպնդում, վստահեցնում է, որ իշխանությանը ոչինչ էլ չի սպառնում, քանի որ իրենց հետ է եւ Արեւմուտքը, եւ Ռուսաստանը։ Փորձում է […]

Պետականությունը պիտի մեր ամենօրյա աշխատանքի, պատկառանքի առարկան դառնա․ Փաշինյանի ուղերձը Հանրապետության տոնի առթիվ

  «Սիրելի՛ հայրենակիցներ, սիրելի՛ ժողովուրդ. Շնորհավորում եմ բոլորիս Հանրապետության տոնի առիթով:   Այսօր մենք տոնում ենք մեր պատմության ամենակարևոր իրադարձություններից մեկը՝ Առաջին Հանրապետության հիմնադրման օրը: Ինչո՞ւ է այս օրն այդքան կարևոր մեզ համար: Երեք պատճառով. Առաջինը՝ որովհետև մենք ավելի քան 500 տարվա ընդմիջումից հետո ունեցանք պետականություն: Երկրորդ պատճառն այն է, որ առաջին անգամ ունեցանք Հանրապետություն, […]

Ցավոք, այսօր մեր ժողովուրդը կրկին նույն ընտրության առջև է. Սերժ Սարգսյան

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձ է հղել Հանրապետության տոնի առթիվ: Ուղերձում ասվում է. «Շնորհավորում եմ Հայաստանի, Արցախի և սփյուռքի մեր բոլոր այն հայրենակիցներին, որոնց համար թանկ ու ամեն ինչից վեր են Հայրենիքի ազատությունն ու անկախությունը, հանուն անկախ պետականության իրենց կյանքը զոհաբերած մեր քաջակորով նախնիների անմահ հիշատակը: Շնորհավորում եմ բոլոր նրանց, ում համար նվիրական են […]

Այսօր, երբ խաթարված է մեր պետականության անվտանգությունը, մեր սրտերում թող հնչեն մայիսյան հերոսամարտի զանգերը․ Գարեգին Բ

Ն. Ս. Օ. Տ. Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը շնորհավորական ուղերձ է հղել Հանրապետության տոնի առթիվ: Ուղերձում ասված է. «Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Հայրապետական Մեր օրհնությունն ու շնորհավորանքներն ենք բերում համայն մեր ժողովրդին՝ Հանրապետության տոնի առիթով: Հայաստանի Առաջին Հանրապետության հռչակումը արգասիքը եղավ մեր ժողովրդի ազատ ու անկախ ապրելու ձգտումի և հայրենի պետականության վերականգնման համար […]

Նիկոլ չկա…նա միայն ոստիկանական զորքերի թիկունքից է նայում իրականությանը. Շարմազանով

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է.   «Քիչ առաջ փողոցում մոտեցավ մի անծանոթ միջին տարիքի քաղաքացի։ Ասեց՝ Շարմազանով ջան, Նիկոլն արդեն պարտվել է ու իշխանություն չունի։ Ասեցի՝ բայց դեռ հրաժարական չի տվել։ Գիտեք ի՞նչ ասեց։   Ասեց՝ դու հանրապետական ժողովրդի հետ գնում ես կառավարության մոտ միտինգ անում, իսկ Նիկոլը թաքնվել է […]

Քանի շատ ուշ չէ, Նիկոլը պետք է հեռացվի իշխանությունից. Արտակ Զաքարյան

ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.   «Այսօր համաժողովրդական շարժման մասնակիցները, ի նշան շարունակվող կապիտուլյացիոն քաղաքականության դեմ բողոքի, փակել էին նաև Նոյեմբերյանի Ոսկեպար գյուղի մերձակա ավտոմայրուղին:   Դա Հայաստան-Վրաստան մայրուղու այն հատվածն է, որն ըստ Նիկոլի կողմից տարվող քաղաքականության, որպես «ադրբեջանական անկլավ»` պատրաստվում են տալ թշնամուն: Ոստիկանները պարտադրեցին բացել ճանապարհը, լա […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի