10 Հուլիսի, Հինգշաբթի, 2025
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Աբրամովիչը սերբերի պատճառով 40 միլիոն եվրոյով կաղքատանա

Լոնդոնի ՛՛Չելսին՛՛ ձմռանը կփորձի ձեռք բերել Լիսաբոնի  ՛՛Բենֆիկայի՛՛ եւ Սերբիայի ազգային հավաքականի 2 ֆուտբոլիստների՝ Նեմանյա Մատիչին եւ Լազար Մարկովիչին: Աբրամովիչը  ֆուտբոլիստների համար պատրաստ է վճարել 40 միլիոն եվրո: Տեղեկություն կա, որ պորտուգալական ակումբը համաձայնվում է նման պայմաններին: Նման դեպքում սերբերը ՛՛Չելսիում՛՛ կարող են հայտնվել արդեն ձմռանը:

Նախկին դատապարտյալների երեխաները բազմաթիվ խնդիրներ ունեն…/վիդեո/

 Այսօր Միացյալ երիտասարդական լիգան, “Վերադարձ” հասարակական կազմակերպությունը և “Հանուն Հայաստանի” հասարակական կազմակերպությունը իրականացրին բարեգործական ակցիա: Բարեգործությունը  ուղղված էր  նախկին դատապարտյալների ընտանիքներին: Օրեր առաջ Henaran.am-ին դիմել էր նախկին դատապարտյալների “Հուսո առագաստ” հասարակական կազմակերպության նախագահ Գևորգ Կոշկերյանը, որը պատմեց նախկին դատապարտյալների ընտանիքների անօգնական վիճակի մասին: Եւ ահա այսօր բազմաթիվ երեխաների հանձնվեցին նվերներ` հագուստ, խաղալիքներ և գրենական պիտույքներ: […]

Ազգովի մտել ենք Մելինեի տեղաշորն ու հարմար տեղավորվել

Facebook սոցիալական ցանցում այսօր ակտիվորեն քննարկվումէ  ծանրամարտիկ Մելինե Դալուզյանի` սեռը փոխելու փաստը: ”Բոլոր երգերը երգել էինք, ու էս գազա-թոշակային, ամանորյա-կոկորդիլոսային հարցերը թողած՝ հիմա էլ ազգովի մտել ենք Մելինեի տեղաշորն ու հարմար տեղավորվել… առաջարկում եմ յուրաքանչյուր ոք, ով կքննարկի մեկ այլ անձի անկողնային կյանքը, թո՛ղ նախևառաջ գրի, թե նախորդ գիշեր ում հետ է քնել, քանի անգամ […]

Ձմեռ պապի այցելության արժեքը` Երևանում

Այյսօր լրագրողների հետ հանդիպմանը  “Երազանք” թատերախմբի ղեկավար Ռուզաննա Պարոնյանը, Ձմեռ պապը, Ձյունանուշը և հեքիաթի հերոսուհի Մաշան պատմեցին իրենց կողմից ստեղծվող Ամանորյա տրամադրության, երեխաների ոգևորության և ցանկությունների մասին: Ձմեռ պապիկին իրենց գաղտնի երազանքը վստահած մանուկների մի մասը ցանկանում է դառնալ ոստիկան, մի մասը զինվորական, այսինքն տղաները հիմնականում նախընտրում են պաշտպանող մասնագիտություններ:  Թատերախմբի ղեկավարը նկատեց, որ իրենց […]

Տարվա սիրված քաղաքապետ է ճանաչվել Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը

“Անալիտիկ” լրատվա-վերլուծական կենտրոնի  11 անվանակարգերում կազմակերպված “ԱՍ” քաղաքական-հասարակական մրցանակաբաշխության շրջանակում Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ճանաչվել է “Տարվա սիրված քաղաքապետ”:  Հատուկ մրցանակը ստացել  է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղար Սերգեյ Մակարյանը: Նույն մրցանակաբաշխության համատեքստում  վարչական շրջանի  տարվա լավագույն ղեկավար անվանակարգում քվեարկության արդյունքներով 4 -րդ հորիզոնականն է զբաղեցրել Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Հրայր Անտոնյանը: Երրորդ տեղում  է  Նոր […]

Ադրբեջանը պաշտոնապես բողոք է ներկայացրել Հայաստանի` Մաքսային միությանն անդամակցելու վերաբերյալ

Ադրբեջանը իր պաշտոնական բողոքն է արտահայտել Հայաստանի` Մաքսային Միությանն անդամակցության կապակցությամբ “մինչ այս երկիրը իր զինված ուժերը դուրս չի բերի  ադրբեջանական բռնագրաված հողերից եւ չի վերականգնվի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը”,- գրում է Trend-ը: Այս մասին գործակալությանն ասել է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի հասարակական- քաղաքական հարցերով բաժնի ղեկավար Ալի Հասանովը: Նա նշել է, որ Հայաստանի անդամակցությունը Մաքսային միությանը […]

Ճանշինները Սելիմի լեռնանցքում խոստանում են անցանելի ճանապարհ

Սաստիկ ցուրտ  ձմռան պայմաններում ճանապարհների վիճակին ծանոթանալու նպատակով ‹‹Հայաստանի ավտոմոբիլային ճանապարհների տնօրինություն›› ՊՈԱԿ-ի գլխավոր տնօրեն Աշոտ Արշակյանը շրջայց կատարեց Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում։ Բքի և ուժգին քամու պայմաններում, որը հատուկ է Հայաստանի հյուսիսային հատվածի կլիմային, թերևս ամենաբարդը Սելիմի լեռնանցքի անցանելիությունն ապահովելնէ։ Սակայն  այս տարածքը սպասարկող ճանշինի աշխատակիցների միահամուռ աշխատանքի շնորհիվ, ինչպես նաև անհրաժեշտ տեխնիկայի կիրառմամբ՝ […]

Վարչապետն օֆշորային սկանդալի հետ կապված տվեց Օսկանյանի անունը /վիդեո/

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ասուլիսում անդրադարձավ նաև իր անվան շուրջ պտտվող օֆշորային սկանդալին:  ”Ես ամենաշահագրգռված մարդն եմ, որպեսզի սա բացահայտվի, բացահայտվի` ինչպես է հնարավոր Կիպրոսում գրանցել ձեռնարկություն ու այդտեղ հիշատակել իմ անունը”,-ասաց նա: Տիգրան Սարգսյանը շեշտեց, որ ոչ մի առնչություն չունի օֆշորում գրանցված ձեռնարկության հետ, և հայտնեց նաև, որ այն օրը, երբ բացվել է […]

Պայքարը շարունակվելու է` “Ընդդեմ պարտադիր կուտակային կենսաթոշակային վճարումների” նախաձեռնող խումբը հայտարարեց

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ «Ընդդեմ պարտադիր կուտակային կենսաթոշակային վճարումների» նախաձեռնող խմբի անդամները, ՝ Գևորգ Գորգիսյանն ու Արսեն Մանուկյանը, Մարիաննա Քալիշյանը   ամփոփելցին  խմբի գործունեությունն ու վերջին 2 ամիսների արդյունքները, հանդես եկան՝ 2014-ի իրենց ծրագրերի ու նախաձեռնությունների մասին հայտարարությամբ:  “Հաշվի առնելով կառավարության “գազային խաղերը”` այս ամենից կարելի է հանգել միայն մեկ տրամաբանական եզրակացության. կառավարող համակարգը կրկին […]

Թող Տարոնը պաշտոնը թողնի, թե չէ գիտությունը կտուժի /վիդեո/

Երեկ Տնտեսագիտական հալասարանում տեղի ունեցածը երիթհանրապետականներին բնորոշ վարքագիծ էր: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ”Ժառանգություն” խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը: Հիշեցնենք, որ ՀՊՏՀ-ում երեկ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի թեզի պաշտպանության ժամանակ մի խումբ ուսանողներ խոչընդոտում էին լրագրողների աշխատանքը: ”Կա լրագրողի աշխատռանքի խոչընդոտում նրանց բոլորի և տնտեսագիտական համալսարանի ռեկտորի կողմից: Միանշանակ է` հանցակազմը կա: […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի