17 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

”Մեր այբուբենում կա այն, ինչին ներկայիս գիտությունը դեռ չի հասել”

Արծվի Ալեքսանյանը շարունակում է ներկայացնել մեր այբուբենի աստվածային, նախաստեղծ լինելը:

՛՛Մաթեմատիկները թիվը կիրառում են զուտ քանակական իմաստով, բայց թվերի հասկացողական իմաստը ավելի խորն է: Երեք թիվը չափազանց կարևոր է, երեքից նոր սկսվում է ինչ-որ բան որոշակիանալ: Մեկ թիվը ծնունդն է, սկիզբը: Այն կա, բայց դեռ անորոշ է: Երկուսը գործողությունն է, եթե ծնվել ես, պիտի գործողություն կատարես: Երեքից սկսում է ամեն ինչ որոշակիանալ: Հենց այդտեղից էլ կրոններում սուրբ երրորդության գաղափարը:

Ասենք` եթե աղյուս աշխարհում չկա, դու այն հորինում ես, երեք պարամետր պիտի ունենաս քո մտքում` հաստություն, լայնություն և երկարություն, ու նոր կպատկերացնես այն: Չորսով ամփոփվում է այդ ամենը, և դառնում նյութական աշխարհում առարկա: Այսինքն` այբուբենի աստվածային լինելը ճշտելու համար այն եռանկյան մեջ դնելը պատահականություն չէր:

Մի կետով կարելի է տանել անթիվ, անհամար գծեր ու  հարթություններ, բայց անորոշ: Երկու կետով կարելի է տանել միայն մեկ գիծ, բայց անթիվ անհամար հարթություններ,երբ երրորդ կետն է հայտնվում, ստացվում է, որ արդեն ունենք մի հաթություն: Անգամ երկրաչափություն չիմացողը միանգամից տեսնում է ճշտությունն ու գեղեցկությունը:

Խմբավորում ենք, ունենում 3 կետ, այս երեքը ոնց էլ միացնենք` եռանկյունի կդառնա, բայց ըստ տրամաբանության պիտի դառնա պատահական եռանկյունի: Սակայն  5 եռաձայները,  5 երկձայները և 5 միաձայները միացնելուց ստանում ենք երկրաչափության կարևորագույն եռանկյունիները: Բացի այդ, հավասարակողմ եռանկյան մեջ այբուբենի 36 տառը տեղադրելով իրարից մեկ միավոր հեռավորության վրա, մենք ստանում ենք հավասարակողմ եռանկյունի, որի կողմն անկախ մեզանից ստացվում է յոթ միավոր:  

Հավասարակողմ եռանկյունու գագաթների տառերը միասին կազմում ենմ ասք բառը` ասելիք, ունենք ասք եռանկյունի, այսինքն` սիստեմ: Սա կարող էր զուգադիպություն լինել, եթե միայն հայերենում այդպես լիներ: Փորձենք նայել տարբեր կողմերից:

Ստանում ենք էլի որոշակի բառեր` սքա` սկազկա, նույն իմաստով, բայց արդեն ռուսերենում: Անգլերենում` ասք`հարցնել, պատմել, արդեն մի քանի լեզվով համընկնում կա, սա պատահական լինել չի կարող: Անգամ Աստված բառը, որ մենք օգտագործում ենք, պիտի լիներ Ասք տված` սիստեմի կողմից տրված, այսինքն` մեր այբուբենն Աստծո խոսքն է, Աստծո ասելիքը: Իսկ ինչու՞ է ասք տված բառը հետո դարձել Աստված` զուտ լեզվաբանական նրբություն է:

Ք-ն կոշտ հնչյուն է և պարզ է, որ ժամանակի ընթացքում այն պիտի սղվեր: Այստեղ էլ վերադառնանք երրորդության գաղափարին`աս անել, գործողություն է` գրել, կարդալ, իսկ ասք անել` արդեն սիստեմավորել, եռանկյունի անել:

Հետաքրքիրն այն է, որ ինչ ձևով դնես մեր այբուբենը` եռանկյունու մեջ, քառակուսու, թե շրջանակի` այն ասելիք ունի: Դա նրա կատարելագործված լինելու մասին է խոսում, որ ոնց շուռ ես տալիս, չի փչանում:

Սկզբում ես այբուբենն ուսումնասիրում էի մի տողով գրված: Երբ մի տողով գրում ես, ու հետո նայում, թե որտեղ են գտնվում ասենք եռաձայները` բ-պ-փ, գ-կ-ք-ն և այլն, երևում է մաթեմատիկական ճշտությունը: Իսկ մաթեմատիկայում և երկրաչափության մեջ ամեն ինչ հարաբերության մեջ է` ինչը, ինչքանի: Երկրաչափությունից ոսկե հատույթի օրենքի համաձայն, երբ վերցնում ենք մի տողի վրա բ-պ-փ կետերն, ասենք, և տեսնում, թե սա քանի մասի բաժանեց տողը, այդ մասերի մեջ հայտնվում է P թիվը` գիտական ինֆորմացիա:

Այս սիստեմի մեջ տեղադրում ենք, ասենք, եռաձայններից մեկը` բ-պ-փ, որտեղ է բ կետը և որտեղ է փ կետը: Միացնելով` ստանում ենք երկրաչափության կարևորագույն եռանկյունիներից մեկը, նույնկերպ` ձ-ծ-ց` ուղղանկյուն եռանկյուն, որտեղ էջի հարաբերությունը ներքնաձիգին, մեկը երկուսին է:

Ջ-ճ-չ ստացվում է հավասարակողմ եռանկյունի` ոչ թե նմանությամբ, այլ մաթեմատիկորեն հաշվելով: Մենք նախորդ դեպքում ունեինք հավասարակողմ եռանկյունի, նրա կողմը հավասար է 7-ի, իսկ այստեղ ստանում ենք հավասարակողմ եռանկյունի, որի կողմը հավասար է արմատ 7-ի:  Կարծես` սա նրա ճուտիկը լինի, և դա պատահական չէ: Նախ, մենք ստացանք հավասարակողմ եռանկյան գաղափարը, հետո ունեցանք մակերեսի հարաբերությունը դրա հետ, որը 7 անգամ է, այսինքն` մեկը մյուսի մեկ յոթերորդ մասն է: Եվ քանի որ ինֆորմացիայի մեծ մասը հազարավոր դարերի ընթացքում կորել է, թվում է, թե սա ավելի շատ սնահավատություն է:

Վերցնենք 7 թվի պաշտամունքը, շատերն են պաշտում, բայց չգիտեն գաղափարը: Պարզվում է` գաղափարն ավելի խորն է, քան թվում է: Այբուբենի սիստեմը, երբ համադրում ենք երկրաչափական սիստեմի հետ, պիտի որ պատահական բաներ ստացվեր, բայց մենք ստանում ենք երկրաչափություն և եռանկյունաչափության կարևորագույն եռանկյունիները` 5-ից 5-ն էլ: Ինչքանո՞վ է պատահական, որ նրանք գտնվեն մեկ շրջանագծի վրա: Բայց այս դեպքում էլ նրանք հայտնվում են շրջանակում:

Եթե մենք ունենք միաձայններ, որոնք հինգն էլ պատահական չեն, եթե ունենք երկձայներ, որոնք 5-ն էլ պատահական չեն, եթե ունենք եռաձայններ, որոնք 5-ն էլ պատահական չեն, և ստացվում է, որ այբուբենի մեջ մի տառն անգամ տեղափոխես, ամբողջ սիստեմը կխախտվի, ինչպես մաթեմատիկական շարքում, ուրեմն սա պատահականություն չէ: Այլ այբուբեններ սիստեմ չեն, նրանք խախտման ենթարկվում են: Այբուբենի տառերի հերթականությունն էլ պատահական չէ: Ես փորձել եմ ուսումնասիրել այլ այբուբեններ, իմանալ ինչ օրինաչափություններ կան այլ այբուբեններում: Ինչ-որ օրինաչափություններ կան, բաց չկան այն ասելիքները, որ կան այստեղ:

Ցանկացած կառույց պիտի ունենա իր համաչափությունը, պակասը խանգարում է, ավելը` անիմաստ ծանրաբեռնում: Չի կարելի ասել, եթե շատ է ուրեմն լավ է: Մինիմում բավարարի գաղափարը գործում է տիեզերքում` անկախ մեզանից: Մեր այբուբենում կա համակարգչային բիթերի սիստեմը, կա Մորզեի այբուբենի սկզբունքը: Բիթերի սիստեմն, օրինակ, ավելի ակնառու է տառերի ձևերում: Հայոց այբուբենի տառերի ձևն ունի իր ալգորթիմը: Ես փորձեցի այբուբենի ասելիքը նաև ձևի մեջ գտնել: Չնայած ր-ով բառեր չեն սկսվում, բայց Ր-ն ֆունկցիոնալ ու կարևոր դեր ունի, այն կարող է հայելապատիկ 4 ձևով հանդես գալ: Ր-ատիպ մասնիկից և մի գծիկից կազմվում են այբուբենի բոլոր տառերը: Դրանց ուղիղ կեսը մենք ճիշտ ենք պահպանել:

Ր, Բ, Գ, Ա, Ե, Պ, Ս, Ո` բոլորը հայելապատիկ, շուռ տված Ր- են` այս կողմից, այն կողմից, ավելացրած մեկ մասնիկ:

Գ, Ժ և նմանապիտ տառերի կլորացնելը ժամանակի ընթացքում է եղել, մասնիկը պետք է կպած չլիներ: Այստեղ առաջին հայացքից չի երևում Ր-ատիպ մասնիկը, բայց ալգորիթմով վերլուծելու դեպքում, դա ակնառու է: Ինչպես գիտենք պատմությունից, Մեսրոպ Մաշտոցը գնացել է ինչ-որ տառագրի մոտ` ձևերն ուսումնասիրելու համար: Իրականում, Մաշտոցը գնացել է հինը փնտրելու, այն կենդանացնելու: Այս ձևերի օրինաչափությունը կարող էր և մարդը հորինել` մտածող մարդու տրամաբանությամբ կառուցվեր: Միայն ձևը դեռ չի փաստում, որ սա աստվածային է, բայց երբ, ձևը գտնելուց հետո, մենք խմբավորում ենք և խմբերի ասելիքն ենք կարդում, տեսնում ասելիքի կատարելությունը, համոզվում նրա աստվածային լիենլու մեջ:

Ես 40 տարի ուսումնասիրել եմ մեր աստվածային այբուբենը, բայց դեռ շատ-շատ անելիքներ կան: Երբ հասկանում ենք տառախումբն ինչ է անում, հետագայում տեսնում ենք, որ խումբը ցույց է տալիս մաթեմատիկայի, ֆիզիկայի, երկրաչափության, աստղագիտության հետ կապված ինֆորմացիաններ: Մեր այբուբենում կա այն, ինչին ներկայիս գիտությունը դեռ չի հասել: Այբուբենը հուշում է նոր գիտություններ, որոնք առ այսօր չկան՛՛:

Աղբյուրը՝ nyut.am

 

 

 

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ