29 Մարտի, Կիրակի, 2026
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Իրավական բեզպրդել է` գնդապետի կալանքը մնաց անփոփոխ. ազատամարտիկները վրդովված են

Այսօր  6-րդ անգամ դատավոր Լիլիթ Թադևոսյանի  մերժեց պահեստազորի գնդապետ Վոլոդյա Ավետիոսյանի խափանման միջոցը փոխելու հայցը:  Փաստաբան Արա Զաքարյանը տեղեկացրեց, որ  այս անգամ ևս քննիչը կալանքը երկարաձգելը հիմնավորել է նրանով, որ Ավետիսյանը հնարավեր է խոչընդոտի նախաքննության ընթացքին: Փաստաբանը  Վոլոդյա Ավետիսյանին ազատելու վերաբերյալ գրավի միջնորդություն էր ներկայացրել: Առաջարկված գրավը կազմում է Ավետիսյանի և նրա հարազատների անշարժ գույքն […]

“Բարև Երևան”-ը բացահայտել է “թյուրաիմացության” հովանավորողներին

31 հունվարի 2014, Երևան: Քաղաքապետարանի անձնակազմի կառավարման բաժնի կանոնադրության 10-րդ կետում գրված է. “Բաժնի ընթացիկ գործունեությունը կազմակերպում և ղեկավարում է բաժնի պետը և դրա համար կրում է պատասխանատվություն”:  Քաղաքապետարանի հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արթուր Գևորգյանն  իր տարածած հաղորդագրության մեջ   “տվյալ բաժնի աշխատակցի անփութության պատճառով է  տեղ գտել այս թյուրիմացությունը”    արտահայտությունը գրելիս ո՞ւմ է […]

Ի պատիվ Նախագահ Սերժ Սարգսյանի` Չեխիայի Նախագահ Միլոշ Զեմանի անունից տրվել է պետական ընթրիք

Ի պատիվ պետական այցով Չեխիայի Հանրապետությունում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանի` Չեխիայի Նախագահ Միլոշ Զեմանի անունից երեկ երեկոյան տրվել է պետական ընթրիք: Արարողակարգի համաձայն, երկու երկրների նախագահները հանդես են եկել փոխադարձ բաժակաճառերով, որտեղ անդրադարձել են ՀՀ Նախագահի Չեխիա կատարած պետական այցի արդյունքներին, միջպետական հարաբերությունների զարգացման հեռանկարին, ամենատարբեր ոլորտներ ընդգրկող հայ-չեխական երկկողմ օրակարգի հարցերին, երկու ժողովուրդների պատմական […]

Վայոց ձորցի երիտասարդների ձեռքի աշխատանքները կզարդարեն համաշխարհային պարային օլիմպիադան

Վայոց ձորի երիտասարդները համաշխարհային պարային օլիմպիադայի կազմակերպիչներից բատիկայով ձևավորված 4000 իրերի պատվեր են ստացել։ Երիտասարդները բատիկայի հմտություններ ստացել են՝ մասնակցելով Հայաստանի երիտասարդական հիմնադրամի (ՀԵՀ) Վայոց ձորի մարզային կենտրոնի կողմից կազմակերպված անվճար դասընթացներին։ Կենտրոնը դասընթացը կազակերպել էր մարզի սոցիալապես անապահով ընտանիքների 15 երիտասարդի համար։ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի Վայոց ձորի մարզային կենտրոնի համակարգող Հասմիկ Մարգարյանը նշում է, որ […]

Եթե միայն Պուտինը ցանկանա

Քաղաքական և ընտրական տեխնոլոգիաների փորձագետ Արմեն Բադալյանը կարծում է, որ էական չէ` ԲՀԿ-ը կդառնա ընդդիմություն, թե իրեն կանվանի այլընտրանք: ”Իհարկե, հասկանալի է, թե ինչու է իրեն այլընտրանք անվանում, քանի որ այնտեղ կան մարդիկ, գործարարներ, ովքեր իրենց մենթալիտետային մտածելակերպով ու գործունեությամբ ոչ մի կերպ չեն տարբերվում ”Հանրապետական” կուսակցության մեջ եղած գործարարներից: Ուղղակի, իրենք ԲՀԿ-ի մեջ են, […]

Դ!ԵՄ ԵՄ – Հրապարակային կոչը բոլոր գործատուներին

Հարգելի գործատուներ, Սույն թվականի հունվարի 24-ին ՀՀ սահմանադրական դատարանը, քննության առնելով ՀՀ ԱԺ պատգամավորների դիմումի հիման վրա՝ “Կուտակային կենսաթոշակների մասին” ՀՀ օրենքի 5, 7, 8, 37, 38, 45 և 86-րդ հոդվածների սահմանադրականության վերաբերյալ գործով դիմումի ապահովման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդությունը, հրապարակեց իր աշխատակարգային որոշումը, համաձայն որի մինչև գործի դատաքննության ավարտը կասեցվել է “Կուտակային կենսաթոշակների մասին” […]

Արագածում բուք է

ՀՀ  տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 30–ին` ժամը 21.30–ի դրությամբ  Մարալիկի, Արթիկի, Գյումրիի, Աշոցքի, Ապարանի, Արագածի, Սպիտակի,  Վանաձորի, Թումանյանի, Տավուշի,  Նոյեմբերյանի, Կոտայքի, Հրազդանի, Սևանի, Դիլիջանի, Իջևանի, Եղեգնաձորի, Ջերմուկի, Սիսիանի, Գորիսի, Մեղրիի, Գավառի, Վարդենիսի և Մարտունու տարածաշրջաննեում ձյուն է  տեղում: Արագածում  բուք է: Ավտոճանապարհներին կատարվում են աղով, ավազով մշակման և մաքրման աշխատանքներ: Միջպետական […]

Եվրոպան սպառնում է Ուկրաինային

Եվրոպական խորհրդարանի արտաքին հարցերի հանձնաժողովի ղեկավար Էլմար Բրոքը հայտարարել է, որ, եթե Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը մոտ ժամանակներում փոխզիջման չգնա ընդդիմության հետ, շատ շուտով Եվրոպական միությունը Ուկրաինայի դեմ պատժամիջոցներ կկիրառի, տեղեկացնում է Взгляд-ը: Նա ասել է, որ եթե այս ամենը չդադարի, պատասխանատուները կպատժվեն, նրանց մուտքը ԵՄ կարգելվի, հնարավոր է` սառեցվեն նրանց բանկային հաշիվները:

Սպասվում է բուք, եղանակը միանգամից կնվազի

Հանրապետության տարածքում` Հունվարի 31-ին, փետրվարի 3-ին շրջանների զգալի մասում, 1-ին առանձին շրջաններում, 2-ին արևելյան շրջաններում սպասվում են տեղումներ: Փետրվարի 4-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ: Քամին հյուսիս-արևելյան` 5-10մ/վրկ, 31-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում` 15-20մ/վրկ, բուք: Օդի ջերմաստիճանը հունվարի 31-ին և փետրվարի 1-2-ին աստիճանաբար կնվազի՝ 10-15 աստիճանով: Երևանում՝ Հունվարի 31-ին, փետրվարի 1-ին, 3-ին […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի