14 Հունվարի, Չորեքշաբթի, 2026
KFC

Ցածր ջերմաստիճանի հնարավոր վնասները

 

ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը տեղեկացնում է.

2013 թվականի դեկտեմբերի 14-ից հանրապետությունում սկսվեց ջերմաստիճանի նվազումը և արդեն տարվա վերջին օրերին Արարատյան հարթավայրում գրանցվեցին ամենացածր ջերմաստիճանները՝ 16-200 զրոյից ցածր, իսկ հանրապետության մյուս տարածաշրջաններում դիտվեց տարվա տվյալ ժամանակահատվածին բնորոշ ջերմաստիճանային ռեժիմ:

Այսօրվա դրությամբ դեռևս վաղ է ցածր ջերմաստիճանների հետևանքով գյուղատնտեսական մշակաբույսերի ցանքերի և բազմամյա տնկարկների հնարավոր վնասների վերաբերյալ ընդանրացումներ անել և տալ գնահատականներ: Սակայն, միանշանակ կարելի է պնդել, որ հանրապետության հիմնական հացահատիկացան տարածաշրջաններում աշնանացան ցորենի ցանքերը չեն տուժել,  քանի որ ցածր ջերմաստիճաների պայմաններում  ծածկված են եղել ձյան կայուն շերտով:

Արարատյան հարթավայրում և նախալեռնային գոտում խաղողի ծածկված այգիների (որտեղ խնամքով կատարվել է այգեթաղ) վազերը բացարձակապես չեն վնասվել: Չեն վնասվել նաև չթաղված ցրտադիմացկուն (Մեղրաբույր, Չարենցի, Ներկառատ և այլն ) սորտերի վազերը: Նախարարության մասնագետները  մտահոգություն ունեն , որ  չթաղված խաղողի սեղանի և մի շարք տեխնիկական սորտերի բերքատու մատերի կենտրոնական (գլխավոր) աչքերը  կարող են այս կամ այն չափով վնասված լինել: Չի բացառվում  նաև վնասների հնարավորությունը կարկտահարված դեղձենու և կեռասենու այգիներում:

Վերջնական արդյունքները պարզ կդառնան  մարտի կեսերին, երբ խաղողի վազերի և պտղատու ծառերի մոտ կսկսվի ակտիվ հյութաշարժը:

Այդ կապակցությամբ կներկայացվի համապատասխան տեղեկատվություն:

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ