18 Սեպտեմբերի, Հինգշաբթի, 2025
KFC

Յուլիա Լիպնիցկայային շնորհվել է սպորտի վաստակավոր վարպետի կոչում

Ռուս 15-ամյա գեղասահորդուհի Յուլիա Լիպնիցկայային շնորհվել է սպորտի վաստակավոր վարպետի կոչում, հաղորդում է ”Р-Спорт”-ը `մեջբերելով Ռուսաստանի սպորտի նախարար Վիտալի Մուտկոյի խոսքերը:

”Մենք ունեցել ենք նման դեպքեր մարմնամարզության մեջ, երբ սպորտի վաստակավոր վարպետ էին ճանաչվում դեռ պատանի մարզիկները: Յուլիային առջեւում մեծ ելույթներ են սպասվում, որից մեկը կայանալու է հենց այստեղ, օլիմպիական խաղերի ընթացքում: Սպասում ենք նրա ելույթին” -հայտնել է Մուտկոն:

Սոչիում ընթացող ձմեռային Օլիմպիական խաղերի ընթացքում Լիպնիցկայան դարձել է գեղասահքի պատմության ամենաերիտասարդ օլիմպիական չեմպիոնուհին:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ