26 Հունվարի, Երկուշաբթի, 2026
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արոնյանը՝ հերթական գերմրցաշարում

Չնայած միայն երեկ է ավարտվել շախմատի Վեյկ ան Զեի խոշոր մրցաշարը, որը ավարտվել է Հայաստանի ներկայացուցիչ Լեւոն Արոնյանի հաղթանակով, երկու օրից սկսում է եւս մեկ խոշոր մրցաշար, որին կմասնակցի մեր շախմատի առաջատարը: Հունվարի 29-ից մինչեւ փետրվարի 4-ը Շվեյցարիայի ցյուրիխ քաղաքում կկայանա հերթական մրցաշարը, որին բացի Արոնյանից կմասնակցեն նաեւ աշխարհի չեմպիոն Մագնուս Կառլսենը, աշխարհի նախկին չեմպիոն […]

Տեղի է ունեցել Սերգեյ Նիգոյանի հուղարկավորության արարողությունը /վիդեո/

Նախօրեին Ուկրաինայի Դնեպրոպետրովսկի մարզի Բերեզնովատովկա գյուղում տեղի է ունեցել Կիեւում տեղի ունեցած բախումների ժամանակ զոհված, ազգությամբ հայ Սերգեյ Նիգոյանի հուղարկավորության արարողությունը, տեղեկացնում է obozrevatel.com-ը: Երիտասարդին վերջին հրաժեշտը տալու էին եկել հազարավոր մարդիկ, չնայած -12 աստիճան ցրտին՝ համագյուղացիները որոշել էին դագաղը բռնած տանել մոտ 1.5 կմ։ Սերգեյի հարեւանները պատմել են, որ նրա ծնողները`Գագիկը եւ Վեներան, Ուկրաինա […]

Փարիզում 150 ցուցարար է ձերբակալվել

Նախօրեին Փարիզում “բարկության օրվա” կապակցությամբ բողոքի ակցիաներ են տեղի ունեցել նախագահ Ֆրանսուա Օլանդի դեմ: Երեկոյան դեմ ցուցարարների եւ ոստիկանների միջեւ բախումներ են տեղի ունեցել, ինչի արդյունքում մոտ 150 ցուցարար է ձերբակալվել: 19 ոստիկան տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ են ստացել: Ակցիայի մասնակիցները պահանջելիս են եղել մի շարք օրենքներ չեղյալ ճանաչել, որոնք ընդունվել են նախագահ Օլանդի օրոք:

Մովսիսյանի մոտ ամեն ինչ կարգին է

Հայաստանի ազգային հավաքականի եւ Մոսկվայի ՛՛Սպարտակի՛՛ հարձակվող Յուրա Մովսիսյանը խոսել է իր վիճակի մասին: Նշենք, որ հայազգի ֆուտբոլիստը ներկա պահին ԱՄԷ-ում մասնակցում է ուսումնամարզական հավաքին ընդհանուր խմբից առանձին: ՛՛Ոչինչ չի ցավում: Ամեն ինչ կարգին է: Շատ եմ ցանկանում մարզվել բոլորի հետ: Հասկանում եմ, որ գոյություն ունի մարզավիճակի բարելավման գրաֆիկ, բայց այսպես շատ տխուր է: Բացի […]

Հռոմի պապի “խաղաղության աղավնիների” վրա ագռավներ են հարձակվել /ֆոտո, վիդեո/

Նախօրեին Վատիկանում, երբ Հռոմի պապ Ֆանցիսկը  իր ելույթով հորդորում էր դադարեցնել բռնություններն Ուկրաինայում, երկու երեխա սպիտակ աղավնիներ են բաց թողել:   Ելույթի ժամանակ Հռոմի պապի եւ երկու երեխաների բաց թողած սպիտակ աղավնիները հարձակման են ենթարկվել ագռավների ու ճայերի կողմից: 

“Հայոց Արծիվների” շնորհավորանքը Հայոց Ազգային Բանակի կազմավորման 22-րդ տարեդարձի առթիվ

         2-րդ համաշխարհային պատերազմ և արցախյան հերոսամարտ հաղթանակած հայոց պետականության արժանապատի՛վ քաղաքացիներ,        Արարչագործ հայ ժողովուրդը հայ ազգային-ազատագրական պայքարի թոհ ու բոհի մեջ ծնված արցախյան հերոսամարտի ընթացքում, նահատակված և կենդանի հերոսների նվիրվածության, աշխատասիրության, պատասխանատվության, ասել է թե՝ մեծ հայրենասիրության շնորհիվ կազմավորեց Հայոց Ազգային Բանակ, որը յուրաքանչյուրիս համար դարձավ բացարձակ արժեք, այնպես, ինչպես […]

Տեր-Պետրոսյանը Քոչարյանի հետ չի համագործակցի. ՀԱԿ պատգամավոր /վիդեո/

”Ես զարմացած եմ, որ նման հայտարարություններ կարելի է անել, այդ հնարավորությունը մեզանից ոչ մեկը չի տեսնում, ներիշխանական խաղեր են, դիրքերի ամրապնդում՛՛,-Henaran.am-ի հարցին, թե հնարավոր համարում է, որ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը դառնա ընդդիմության նոր առաջնորդը, պատասխանեց ՎՍԴՀԿ ատենապետ, ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը: Ըստ նրա՝ երկրորդ նախագահի ակտիվացումն ընդամենը պայքար է վարչապետության համար: ՛՛Սակայն […]

Սիրիայի հայ համայնքը դեռ էլի վնասներ կկրի. արաբագետ

Արաբագետ Արաքս Փաշայանն այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ անդրադարձել է Սիրիայում տիրող իրավիճակին` նշելով, որ տեղի հայ համայնքի անվտանգությունը լուրջ հարց է: “Նրանք չեն կարողանում ապահովել կենսական նշանակություն ունեցող խնդիրներ”,- նշել է արաբագետը` հավելելով, որ հնարավոր է` հայ համայնքը դեռ էլի կշարունակի վնասներ կրել: Խոսելով օրերս կայացած “Ժնեւը 2” միջազգային համաժողովից` Արաքս Փաշայանը նշել […]

Էկումենիկ աղոթք բարձրացվեց Թբիլիսիի Սբ. Էջմիածին եկեղեցու կամարների ներքո

Ընթացիկ տարվա հունվարի 24-ին, Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցու կամարների ներքո հնչեց հանուն քրիստոնյաների միասնության ամենամյա էկումենիկ աղոթքը, որի կարգախոսն էր՝ «Անհնար է Քրիստոսի մասնատումը»: Հայ Առաքելական Ուղղափառ Սուրբ Եկեղեցու Վիրահայոց թեմը 2014 թվականին ստանձնել է քրիստոնեական քույր եկեղեցիների և հարանվանությունների առաջնորդների խորհրդի նախագահի պարտականությունը: Վիրահայոց թեմի առաջնորդի հրավերով, էկումենիկ աղոթքին մասնակցում էին Անդրկովկասի լատինական կաթոլիկների […]

Թբիլիսիում աջակցում են “Եվրամայդանի” մասնակիցներին /ֆոտո/

Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում նախօրեին “Ավտոմայդան” ակցիա է անցկացվել, որի նպատակն է եղել աջակցություն հայտնել ուկրաինացի ժողովրդին, գրում է apsny.ge-ն:  Ակցիային մասնակցել են մի քանի տասնյակ ավտոմեքենաներ՝ զարդարված ուկրաինական եւ վրացական դրոշներով, որոնք անցել են Թբիլիսիի փողոցներով։ Ակցիային մասնակցել են նաեւ ուկրաինացիներ, որոնք ապրում են Վրաստանում։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

Ամենաընթերցված