04 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2025
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Հանդիպել են արտգործնախարարները

Հունվարի 20-ին Երեւանում տեղի ունեցավ Հայաստանի եւ Արցախի արտաքին գործերի նախարարներ Էդվարդ Նալբանդյանի եւ Կարեն Միրզոյանի հանդիպումը։       Հանդիպմանը քննարկվել են անցյալ տարի Հայաստանի եւ Արցախի արտաքին քաղաքական գերատեսչությունների փոխգործակցության արդյունքները եւ այդ ուղղությամբ ընթացիկ տարում իրականացվելիք աշխատանքները:       Հայաստանի եւ Արցախի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները ամփոփել են 2013 թ. ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ […]

Ռուս ֆուտբոլիստի լոգանքը սառը ջրում

Մոսկվայի ՛՛Սպարտակի՛՛ պաշտպան Կիրիլ Կոմբարովը Ռուսաստանում մկրտության օրը լողացել է սառը ջրում, որը օրհնված է եղել:  Կոմբարովը, խաչակնքելով մտել է ջրի մեջ եւ 3 անգամ սկել է ջրի մեջ, ինչպես պահանջում է եկեղեցական օրենքը: Հիշեցնենք, որ Մոսկվայի ՛՛Սպարտակը՛՛ այսօր կվերադառնա արձակուրդից:

Ինչպե՞ս կվարվի ՀԱԿ-ը Քոչարյանի հետ

՛՛Ժառանգություն՛՛ կուսակցության ներկայացուցիչ, նախկին պատգամավոր Անահիտ Բախշյանը վստահ է, որ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հայտարարություններն ամբողջությամբ քաղաքական ենթատեքստ ունեն: ՛՛Եթե Քոչարյանը հանկարծ մտահոգվեց երկրի վիճակով ու սկսեց քննադատել վարչապետին, նշանակում է ինքն իր համար ճանապարհ է բացում դեպի նախագահական ընտրությունները՛՛: Բախշյանի համոզմամբ՝ երկրորդ նախագահը լինելով հեռատես ու փորձված, մի քանի տարի լռելուց հետո հանկարծ որոշեց […]

Գազը չի տաքացնում. ահազանգ

Վերջին օրերին գազի որակից դժգոհություններ են հնչում սպառողների կողմից: Օգտատեր Ալբերտ Գասպարյանը գրում է. “Հենց այս պահին տան գազը մինչև վերջ միացրած ոչ մի տաքություն չի տալիս: Կասեմ ավելին կրակը մինչև վերջ բարձրացված վառվում է ու լրիվ սառն է: Էլ ում բնակարանում է այս վիճակը”: Գրառմանը հաջորդած բազմաթիվ մեկնաբանությունները հավաստում են, որ շատերի մոտ նույն […]

Հարավային Օսիայի նախագահը ցրել է կառավարությունը

Հարավային Օսիայի նախագահ Լեոնիդ Տիբիլովը այսօր տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ հայտնել է, որ ցրում է կառավարությունը, տեղեկացնում է Газета.Ru-ն:  Նա բացատրել է նախարարների կաբինետի ոչ բավարար աշխատանքով: Ըստ նախագահի` մեկուկես տարում կառավարությունը չի կարողացել կատարել իր առջև դրված առաջադրանքները, որոնք կապված են վերականգնման գործընթացի և պետության սոցիալ-տնտեսական զարգացման հետ:

Ուկրաինայում ընդդիմադիրները մարզադաշտ են այրել

Հունվարի 19-ին Ուկրաինայում ընդդիմադիրները ներկա իշխանության դեմ հերթական բողոքի ակցիան են կազմակերպել: Սկզբնական շրջանում ցույցը խաղաղ բնույթ է կրել, բայց հետո ընդդիմադիրները անցել են ակտիվ գործողությունների: Միտինգից հետո առավել ծայրահեղական տրամադրություն ունեցողները հարձակվել են ոստիկանության վրա: Ցույցի առավել թեժ կետերից մեկն էլ եղել է Կիեւի ՛՛Դինամոյին՛՛ պատկանող Վալերի Լոբանովսկու անվան մարզադաշտը: Բախումների հետեւանքով վնասվել են […]

Անտեղի արդարացումներ. Ֆինանսների նախարարությունը մանրամասնում է

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի՝ ժամանակավոր անաշխատունակության նպաստների հաշվարկման և վճարման գործընթացներում արձանագրված խախտումների կապակցությամբ տարածած պարզաբանման մեջ ներկայացված փաստերը և արված հարցադրումները չեն արտացոլում ողջ իրականությունը, ուստի իրավիճակը հստակեցնելու նպատակով անհրաժեշտ ենք համարում տեղեկացնել. Ժամանակավոր անաշխատունակության, այսինքն՝ բյուլետենի գումարը, վճարում է ՀՀ սոցիալական ապահովության պետական ծառայությունը՝ ՊԵԿ-ի ներկայացրած վճարման պահանջի հիման վրա։ Վճարման այդ պահանջը ՊԵԿ-ը ձևավորում է տնտեսվարող […]

Միտինգի մեխը Նաիրա Զոհրաբյանի թանկարժեք մուշտակն էր

Ամերիկահայ Համլետ Աբրահամյանը Ֆեյսբուքի իր էջում անդրադարձել է հունվարի 18-ին Ազատության հրապարակում կայացած  հանրահաքին: “Նայեցի միտինգի տեսագրությունը: Տպավորությունս ծանր է այն տեսանկյունից որ իրոք ժողովրդի վիճակը վիճակ չի: Այս անտանելի ցրտին ու վատ եղանակին այդքան մարդ փողոց է դուրս եկել պայքարի հույսով որ մի բանով լավացնի իր կյանքի պայմանները: Միակ արդյունքը այսօրվա այս միտինգից այն […]

Եգիպտոսում խոշոր վթարի արդյունքում 19 հոգի է մահացել

Եգիպտոսի հարավում խոշոր ավտովթար է տեղի ունեցել, իրար են բախվել ավտոբուսն ու բեռնատար ավտոմեքենան: Բախման արդյունքում 19 հոգի մահացել է, տեղեկացնում է РИА “Новости”-ն: Դեպքը տեղի է ունեցել նախօրեին, երեկոյան: Հայտնի է դարձել, որ զոհերից հինգը կանայք են, երեքը` երեխաներ` 9, 6 եւ 3 տարեկան:

Գործարկվել է դպրոցների վարկանիշավորման ազգային համակարգը

Հունվարի 18-ին տեղի է ունեցել դպրոցների վարկանիշավորման ազգային համակարգի շնորհանդեսը, որտեղ ներկայացվել են ծրագրի փորձնական արդյունքները:  Բացման խոսքում ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, կարևորելով վարկանիշավորման համակարգի ներդրումը, նշել է, որ նպատակը հանրությանը արժանահավատ տեղեկատվության տրամադրումն է: “Համակարգը նպատակ ունի ոչ թե  խրախուսել կամ պատժել, այլ աշակերտներին, նրանց ծնողներին, քաղաքացիական հասարակության ինստիտուտներին ամփոփ ու արժանահավատ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Հոկտեմբերի