Արոնյանը ոչ ոքի խաղաց Գելֆանդի հետ. տուրի մյուս արդյունքները /լրացված/
Ցյուրիխի շախմատային սուպերմրցաշարում կայացել են 3-րդ հանդիպումները: Կայծակնային շախմատում Լեւոն Արոնյանը ոչ ոքի է ավարտել հանդիպումը Իսրայելի ներկայացուցիչ Բորիս Գելֆանդի հետ: Խաղն ավարտվել է 27-րդ քայլին: Ֆաբիանո Կարուանան ոչ ոքի ավարտեց պարտիան Վիշվանաթան Անանդի հետ, իսկ Կարլսենը հաղթեց Նակամուրային: Այս տուրից հետո Արոնյանը հայտնվեց 2-րդ հորիզոնականում. նա ունի 4 միավոր: Առաջատարը Կարլսենն է` 5 միավոր: […]





































