28 Մարտի, Saturday, 2026
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Ումով եւ ում. Ծառուկլյանը մինի-հավաք է հրավիրել

Henaran.am-ի տեղեկություններով կիրակի ուշ երեկոյան ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի մոտ մինի-հավաք է եղել, որտեղ առաջնորդը հորդորել է՝ չմանրանալ եւ չպատասխանել ՛՛Հանրապետականների՛՛ ակնարկներին: Այդ պատասխանատվությունը նա դրել է Ազգային ժողովի ԲՀԿ խմբակցություն քարտուղար Նաիրա Զոհրաբյանի եւ պատգամավոր Վարդան Օսկանյանի վրա: Ավելին, Ծառուկյանն ասել է, որ պատասխանեն միայն խոշոր ՛՛Հանրապետականների՛՛՝ անուններ չի տվել սակայն: Փորձեցինք տեղեկատվությունը ճշտել […]

՛՛Մահվան՛՛ թանգարան /ֆոտո/

Զարմանալի ու տարօրինակ թանգարաններ աշխարհում իրոք շատ կան: Դրանցից ամենատարօրինակներից մեկը ՛՛Մահվան՛՛ թանգարանն է: 21-րդ դարում ՛՛Մահվան՛՛ թանգարաններ կան Պալերմոյում, Լոս-Անջելեսում, այժմ արդեն Մոսկվայում: Պալերմոյի թանգարանն աչքի է ընկնում կմախքներով ու գանգերով: Լոս-Անջելեսի թանգարանում են պահված մի քանի հայտնի մարդկանց դիակները: Իսկ ահա Մոսկվայի Մահվան թանգարանը առանձնահատուկ է իր տարբեր դագաղներով` սիգարետի, գազարի, եգիպտացորենի, ինքնաթիռի, հրթիռների տեսքով: Դագաղների նմանօրինակ […]

Մեկնարկել է դպրոցական օլիմպիադան

Երևան քաղաքի հիմնական, միջնակարգ, ավագ և մասնավոր դպրոցների 7-ից 12-րդ դասարանների 4949 աշակերտ է մասնակցում ՀՀ դպրոցականների 2013-14 ուստարվա առարկայական օլիմպիադայի տարածքային փուլին։ Դպրոցականների հանրապետական օլիմպիադայում ընդգրկված է 14 առարկա։ Երևանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանի խոսքով, օլիմպիադայի մեկնարկի օրից՝ փետրվարի 1-ից մինչ օրս որևէ խախտում չի արձանագրվել, որևէ բողոք չի ստացվել։ ՛՛Գրավոր աշխատանքների ընթացքին հետևում է ո՛չ տվյալ […]

Րաֆֆին 7 դաս է ստացել. միացյալ հրապարակի առաջարկ /վիդեո/

 Այսօր ՛՛Ժառանգություն՛՛ կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը ներկայացնելով իր Ազգային տարեկան ուղերձը նշեց, որ նախագահական ընտրությունների ու հետընտրական փուլից յոթ դաս է քաղել: ՛՛Նախագահական ընտրությունները ցույց տվեցին, որ մեր ժողովուրդը չի հաշտվում երկրում առկա կացության հետ, հասարակության գործուն հատվածը կարող է  ինքնակազմակերպվել ու պահաջներ ներկայացնել իշխանության բոլոր մակարդակներին: Եկել է ժամանակը դասեր քաղելու ու ելքեր քաղելու՛՛,-ասաց […]

Լիզայի համար

Վեցամյա Լիզա Պողոսյանի համար կազմակերպված «Բարության ղողանջներ» բարեգործական համերգին ներկա մարդիկ ոչ միայն վայելեցին հրաշալի երաժշտություն, այլև մեծապես աջակցեցին փոքրիկին: Հայաստանի պետական կամերային նվագախումբը` ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, դիրիժոր Սեդրակ Երկանյանի գխավորությամբ հանդես եկավ համերգով, որի ողջ հասույթը՝ շուրջ 400.000 դրամ, ուղղվեց վեցամյա Լիզայի բուժմանը: 85000 դրամ էլ հավաքվել էր հանգանակության արդյունքում:Համերգին ներկա էր «Նվիրիր կյանք» բարեգործական հիմնադրամի […]

՛՛ԱրմենՏել՛՛-ը բողոք կներկայացնի՞ ընդդեմ ՛՛Օրանժ Արմենիա՛՛-ի

՛՛ԱրմենՏել՛՛ ընկերությունում ուսումնասիրում են ՛՛Օրանժ Արմենիա՛՛ ընկերության՝ բջջային ցանցում անհատական  բաժանորդագրության հարցում առաջինը լինելու մասին գովազդային հոլովակը, եւ բացառված չէ, որ ուսումնասիրությունների արդյունքում ընդդեմ ՛՛Օրանժ Արմենիա՛՛ ընկերության բողոք ներկայացվի՝ անբարեխիղճ գովազդի համար։  Տեղեկացնում է Pastinfo-ն:  Նշենք, որ ՛՛Օրանժ Արմենիա՛՛ ընկերությունը շրջանառության մեջ դրված նշված գովազդային տեսահոլովակով պնդում է, որ նա առաջինն է ճանաչել է իր […]

Մեղավորը Սերժ Սարգսյանն է. 1 տարի անց Րաֆֆին բարեւում է /վիդեո/

Քիչ առաջ ՛՛Անի պլազա՛՛ հյուրանոցում մեկնարկեց ՛՛Ժառանգություն՛՛ կուսակցության առաջնորդ, նախագահի նախկին թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի հանդիպումը քաղաքացիների հետ: Ինչպես նախագահական ընտրությունների քարոզարշավին և հետընտրական փուլում մարզային այցելությունների ժամանակ դահլիճում հնչեց երաժշտություն, իսկ Հովհաննիսյանը կրկին բոլորին բարևեց: Կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը հիշեցրեց, որ ուղիղ մեկ տարի առաջ այս օրը կայացան նախագահական ընտրությունները, որ ՛՛այս ընտրությունն ապացույցն էր, […]

Մաքսային միությունը հայ կանանց կզրկի՞ ժանյակավոր ներքնազգեստներից /վիդեո/

Օրեր առաջ Եվրասիական տնտեսական հանձնաժողովում տեխնիկական կարգավորումների հարցերով նախարար Վալերի Կորեշկովը հայտարարել էր, որ Մաքսային միության երկրների տարածքում արգելվում է ժանյակավոր ներքնազգեստների արտադրությունը, ներկրումն ո վաճառքը:  Պատճառը նյութերն են, որոնց հիման վրա դրանք արտադրվում են: Կանոնակարգի համաձայն՝ պոլիմադը, նեյլոնը եւ պոլիէսթերը արգելվում է կանացի ներքնազգեստի արտադրության մեջ: Նման ներքնազգեստը չի համապատասխանում հիդրոսկոպիկ չափանիշներին, ինչն այդ […]

Եռագույնը՝ հյուրանոցի զուգարան-լոգասենյակում /ֆոտո/

Աղվերանի հյուրանոցներից մեկի համարների լոգասենյակներում է կախված այց ցուցանակը: Այն կոչ է շրջակա միջավայրի պաշարները խնայելու մասին: Միաժամանակ հյուրը տեղեկացվում է, թե ինչպես կարելի է օգտագործած սրբիչները փոխել: Թերեւս զարմանալի ոչինչ չլիներ, եթե ցուցանակի վերեւի մասում տեղ չգտներ Հայաստանի պետական դրոշը: Միթե կարելի է այն պատկերել եւ կախել բաղնիք-զուգարանում: Նույն ցուցանակի հետնամասում Մեծ Բրիտանիայի դրոշն […]

՛՛… Այս դիակն ինձ ասելու նոր բան չունի՛՛

Անցյալ տարի այս օրը ես հուսառատ էի… Ուղիղ մեկ տարի առաջ այս օրը գիտեի, որ վաղը որակապես նոր Հայաստանում եմ արթնանալու: Հայաստան, որտեղ կա քաղաքական լուրջ այլընտրանք … կա թեև նորածին, բայց սուր արտահայտված դիմագծերով ու ամրակազմ ընդդիմություն: Ու ես հպարտորեն ձայն էի տալու այդ ընդդիմությանը: Րաֆֆին այն էր, ինչ պետք էր այդ պահի համար: […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի