28 Ապրիլի, Կիրակի, 2024
KFC

Քոչարյանը դեռ փետրվարի 28-ին էր իրազեկված

Մարտի 1-ի գործով լուծարված փաստահավաք խմբի անդամ Սեդա Սաֆարյանը վստահ է` ”մարտիմեկյան” հանցագործությունները պիտի հենց այդ օրերին բացահայտվեր: ”Մարտի մեկն ի սկզբանե բացահայտված է, շատ լուրջ խնդիրներ էլ չեմ տեսնում: Փաստահավաք խումբը բազմաթիվ հարցերի գնահատական տվել է ու դրանով ամեն ինչ ասվել է”,-այսօր ”Ինչու չի բացահայտվում մարտի մեկի հանցագործությունը” թեմայով բանավեճի ժամանակ ասաց Սաֆարյանը: Նա ընդգծեց, որ այդ ժամանակվա նախագահ Ռոբերտ Քոչարյանը դեռ փետրվարի 28-ին իրազեկված է եղել` ինչ է կատարվելու մարտի մեկին:

”Իրավունքի և ազատության” կենտրոն ՀԿ ղեկավար Վարդան Հարությունյանն էլ է համաձայն, որ հանցագործությունն արդեն բացահայտված է, ամեն ինչ կատարվել է բաց ու հրապարակային: ”Այնքան ակնհայտ հանցագործություն է կատարվել, որ բավական է հանգամանքերը եւ փաստերը իրար հետեւից շարել, եւ այն կբացահայտվեն”:

Ինչ վերաբերում է ”Ժառանգություն” խմբակցության անդամ Ալեքսանդր Արզումանյանի հայտարարությանը, թե ՀԱԿ-ի քայլը ստեղծել ”մարտի մեկի” հարցով ժամանակավոր հանձնաժողով ընդամենը գոլորշի բաց թողնելու նպատակ ունի, ապա ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը շեշտեց. ”Եթե ուզում են` մենք բառ չխոսենք ու մեզ չլսեն, դե իշխանական կոալիցիայում հավաքվեք, կանչեք դատախազին, ու ”մարտի մեկը” բացահատեք, շատ հեշտ է  ու շատ արագ, հայտնի է` ովքեր են կրակել, նրանք ոստիկանությունում են աշխատում”: 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ