20 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Դպրոցի մարզադահլիճում կրակոցներ են հնչել, կան վիրավորներ /վիդեո/

ԱՄՆ-ի Փենսիլվանիա նահանգի Ֆիլադելֆիա քաղաքի դպրոցներից մեկի մարզադահլիճում  նախօրեին երեկոյան հրաձգություն է տեղի ունեցել, որի հետեւանքով վիրավորվել է բարձր դասարանների 2 աշակերտ՝ 15 տարեկան տղա եւ աղջիկ, գրում է korrespondent.net-ը: Բժիշկները հայտնում են, որ աշակերտների կյանքին վտանգ չի սպառնում։ Նրանք հոսպիտալացվել են։ Այլ մանրամասներ չեն հաղորդվում։

Միտինգներով ոչնչի չենք հասնի

Հուշարձանագետ Սամվել Կարապետյանը Henaran.am-ի հետ զրույցում չցանակացավ մեկնաբանել Ռոբերտ Քոչարյան-Տիգրան Սարգսյան հեռահար բանավեճը: Նրա խոսքով, պարզապես իր ոլորտին չի առնչվում այդ բանավեճը: Սամվել Կարապետյանը այսօր Ազատության հրապարակում կայանալիք ընդդեմ կուտակային կենսաթոշակների հանրահավաքին նույնպես չի մասանկցելու: “Պարզապես մտածում եմ, որ միտինգներով ոչնչի չենք հասնի”,-ասաց նա:

Կան դժվարանցանելի ճանապարհներ

ՀՀ ԱԻ նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 18-ի ժամը 10.30-ի դրությամբ ՀՀ բոլոր միջպետական և միջհամայնքային ավտոճանապարհները հիմնականում անցանելի են: Դժվարանցանելի են Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը և Վարդենյաց (Սելիմի) լեռնանցքը: Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն մարդատար՝ մինչև 30 նստատեղ ունեցող ավտոմեքենաների համար` անվաշղթաների կիրառման դեպքում:

ՖԻՖԱ-ի նախագահի նոր ընկերուհին հայուհի է

՛՛Ոսկե գնդակի՛՛ հանձնման արարողության ժամանակ ՖԻՖԱ-ի նախագահ Զեպ Բլատերին ուղեկցում էր նրա նոր ընկերուհին: 77-ամյա Բլատերի նոր սերը 49-ամյա Լինդա Բարասն է, որը Elbalonrosa.com կայքի տեղեկությունների համաձայն հայկական արմատներ ունի: Բարասը ապրում է Շվեյցարիայում:  ԱՎելացնենք, որ ՖԻՖԱ-ի նախագահը ամուսնացած է եղել 3 անգամ, բայց վերջին 6 տարում նա պաշտոնապես ոչ ոքի հետ չի հանդիպել:

Պաշտոնանկություն. Հրապարակ

Երեկ ոստիկանական համա­կարգում լուրեր էին շրջանառվում, թե պաշտոնանկ է ար­վելու Պետական պահպանու­թյան վարչության պետ Ռոմիկ Զաքարյանը, ով ոստիկանա­պետ Վովա Գասպարյանի մտերիմներից է եւ իր հետ է եկել համակարգ: Ի դեպ, ոստիկանու­թյան առանցքային պաշտոններում հիմնակա­նում ոստիկանապետի մտերիմներն են: Սա­կայն մինչեւ ուշ երեկո այս պաշտոնանկությու­նը տեղի չունեցավ: ՛՛Հրապարակին՛՛ հաջողվել է պարզել, որ այս լուրերի պատճառն այն է, […]

Թատրոնում տասը տղամարդուց յոթը միասեռական են. սկանդալային կրքեր Վանաձորում. Ժողովուրդ

Վանաձորի Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնում սկանդալա­յին կրքեր են եռում: Թատրոնի տնօրենի եւ նկարիչ-բեմադրողի միջեւ ծագած աշխա­տանքային վեճը, որը մոտ երկու տարվա պատմություն ունի, ստացել է հանրային հն­չեղություն: Բանն այն է, որ թատրոնի տնօ­րեն Հովիկ Չախմախչյանն աշխատանքից ազատել է նկարիչ-բեմադրող Հովսեփ Մես­րոպյանին’ պատճառաբանելով որ նման հաստիքի կարիք թատրոնը չունի: Մեսրոպ­յանը, սակայն, կարծում Է, որ առիթն […]

Համաշխարհային բանկի կանխատեսումները. Ժողովուրդ

Համաշխարհային բանկն օրերս հրապարակեց ՀՀ տնտեսական աճի վերաբերյալ իր կանխատեսումները, այն գնահատվել է 5 տոկոսի սահմաններում: Իսկ ահա ՀՀ կառավարությունն այս տարվա պետբյուջեի ուղերձում տնտեսական աճի մի փոքր ավելի բարձր տեմպեր է կանխատեսել’ 5.2 տոկոս: Կյանքը, սակայն, ցույց է տվել, որ Հայաստանի դեպքում տնտեսական աճի մասին կանխատեսումները միշտ չէ, որ իրականանում են: ՀԲ-ն 2013թ. համար […]

Ինչո՞ւ է Կոմանդոսի դեմ մահափորձի գործով քննությունն իմիջիայլոց իրականացվել. Ժամանակ

՛՛Արթիկ՛՛ քրեակատարողական հիմնարկում պատիժ կրող դատա­պարտյալ Արթուր Այվազյանի’ Մա­նախի Եւ Նրա ընկերոջ հարցադրում­ներից հետո վերջապես Արկադի Տեր- Թադևոսյանը որոշեց խոսել 12 տա­րի առաջ իր դեմ իրականացված մա­հափորձի մասին: Թեև նախապես ասել էր, որ իր դեմ մահափորձ չի իրականացվել, եւ տեղի ունեցածն ընդամենը խուլիգանական արարք էր, այնուամենայնիվ նա ՛՛Ժա­մանակի՛՛ հետ զրույցում ասել էր, որ այդ հարձակումը, […]

Ինչո՞ւ է սահմանին 189 դոլար սակագնով գազը սպառողին վաճառվում 400 դոլարով. Առավոտ

՛՛Առավոտը՛՛ տնտեսագետ Թաթուլ Մանասերյանից հետաքրքրվել է’ իր գնահատմամբ՛ ինչո՞ւ է սահմանին 189 դոլար սակագնով գազը սպառողին հասնում 400 դոլար սակագ­նով: Նա պատասխա­նել է. ՛՛Դեռ գարնանը մենք ՛՛ՀայՌուսգազարդին՛՛ պահանջ էինք ներկայացրել, որ թա­փանցիկ հաշվարկ ներկայացնի, թե ինչ ծախսեր կան, ինչպես է ձևավորվում իրենց շահույթը, ինչպես է սահմանից ստացված սակագինը գրեթե կրկ­նապատկվում ‘ հասնե­լով սպառողին: ՛՛ՀայՌուսգազարդի՛՛ կողմից […]

Էլբակյանը ռեկտո՞ր. Հայկական ժամանակ

Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի ռեկտոր Արմեն Մազմանյանի մահից հետո բուհը կանգնած Է նոր ռեկտորի ընտրության շեմին: Որպես հավանական թեկնածու հաճախ շոշափվում Է դերասան, ոեժիսոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Արմեն Էլբակյանի անունը: Ոեկտորի պաշտոնում նրա աշխատելու հեռանկարը շատերը հավանա­կան են համարում հատկապես Ամենայն հայոց կաթողիկոսի, ինչպես նաեւ Սերժ եւ Ոիտա Մարզպանների գլխին ամպհովանի պահելու […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի