Ադրբեջանցիներն ընդդեմ հայերի. Հայոց աշխարհ
Ըստ “Հայոց աշխարհի”, Մարդու իրավունքների եվրոպական դատարանում այժմ կա Հայաստանի դեմ 1000-ից ավելի չքննված դիմում, որոնց մեծ մասի` շուրջ 600 դիմումի հայցորդները ադրբեջանցիներ են: Հայաստանի դեմ բողոք ներկայացնող ադրբեջանցիները բարձրացնում են ազատագրված տարածքներում իրենց սեփականության իրավունքների հարցերը: ՄԻԵԴ-ում Հայաստանը ներկայացնող դատավոր Ալվինա Գյուլումյանը նշել է, որ գրեթե նույնքան հայց էլ ներկայացրել են ադրբեջանահայերը: […]





































