Կկայանա բռնցքամարտի Հայաստանի առաջնությունը
Փետրվարի 25-ից մարտի 2-ը ՛՛Դինամո՛՛ մարզադահլիճում կկայանա բռնցքամարտի Հայաստանի մեծահասակների առաջնությունը, որտեղ ուժերը կչափեն կաշվե ձեռնոցի 100-ից ավելի մարզիկներ: Հայաստանի առաջնությունում պայքարը կընթանա տասը քաշային կարգերում՝ 49կգ, 52կգ,56կգ,60կգ,64կգ,69կգ,75կգ,81կգ,91կգ և +91կգ: Առաջնության արդյունքների հիման վրա կկազմավորվի Հայաստանի հավաքականը, որը նորանշանակ մարզիչ Դավիթ Թորոսյանի գլխավորությամբ կնախապատրաստվի առաջիկա կարևորագույն ստուգատեսներին: Ավելի ուշ՝ փետրվարի 5-ից 10-ը, կկայանա բռնցքամարտի Հայաստանի […]





































