25 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Ո՞ր իրավունքով պարոն նախարար. ազատամարտիկները վիրավորվել են

Այսօր լրագրողների հետ հանդիպմանը “Ի պաշտպանություն Վոլոդյա Ավետիսյանի”  հանձնախմբի անդամները անդրադարձան նաև Սեյրան Օհանյանի հայտարարությանը արդեն 6 ամիս անազատության մեջ գտնվող պահեստազորի գնդապետ, ազատամարտիկ Վոլոդյա Ավետիսյանի մասին:  Ազատամարտիկներին վիրավորել է այն , որ նախարարի դիտարկմամբ  Վոլոդյա Ավետիսյանը խախտել է պայմանավորվածությունը եւ շարունակել է բողոքի ցույցերը:

“Սեյրան Օհանյանը չպիտի ասի, թե ինչպիսինն է ազատամարտիկ Վոլոդյա Ավետիսյանը: Ո՞ր բարոյական իրավունքով եք, պարոն նախարար, Վոլոդյա Ավետիսյանին նման բան ասում, այն դեպքում որ նույնիսկ դու ես քո ձեռքով շնորհակալագիր տվել Ավետիսյանին” ,-նկատեց ազատամարտիկ Ստեփան Ստեփանյանը:

“Ի պաշտպանություն Վոլոդյա Ավետիսյանի”  նախաձեռնող խմբի ղեկավար Գագիկ Սարուխանյանը խոսելով այս հարցի մասին ասաց.

“Պայմանավորվածություն խախտել են իշխանությունները: Երբ Վոլոդյա Ավետիսյանը հանդիպել է վարչապետի ու նախարարի հետ, դրանից անմիջապես հետո հայտնվել է բանտում: Բայց ի՞նչ պայմանավորվածություն է եղել, եղել է ընդամենը հրահանգ` դադարեցնել ցույցերը”:

Տեղեկացնենք, որ Ազգային ժողովում Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, անդրադառնալով ազատամարտիկ Վոլոդյա Ավետիսյանի` կալանավայրում գտնվելուն, ասել է, որ նախապես պայմանավորվածություն է եղել Վոլոդյա Ավետիսյանի հետ, սակայն վերջինս խախտել է այն: Օհանյանն ասել է, որ ինքը Վոլոդյա Ավետիսյանի հետ հանդիպման ժամանակ պայմանավորվածություններ է ձեռք բերել, որ ինքը ճշտումներ կկատարի “հանրապետության ղեկավարության մոտ”, բայց Ավետիսյանը խախտել է պայմանավորվածությունը՝ չսպասելով իր ճշտումներին եւ շարունակելով բողոքի ակցիաները։

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ