“Բաղնիքից հետո պահպանակը գցի հացի տոպրակի մեջ…..” /վիդեո/
Կենտրոն եւ Նորք Մարաշ ընդհանուր իրավասության դատարանում սկսվեց եւ ավարտվեց 29-ամյա անմեղսունակ Էմիլ Դոխոլյանի դատավարությունը:Քրեական գործ է հարուցվել ՀՀ “Քրեական օրենսգրքի” 258 հոդվաշի 1-ին մասով: Ըստ մեղադրանքի, Դոխոլյանը, խուլիգանական մղումներից ելնելով, հասարակության եւ բարոյականության նորմերի նկատմամբ անթաքույց արհամարհանք դրսեւորելով՝ Տ. Մեծի 10 հասցեում գտնվող “Երեւան սիթի” սուպերմարկետի հացի տոպրակի մեջ օգտագործած պահպանակ է դրել` դիտավորությամբ կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը:
Դատական նիստին հրավիրված վկաներն տարբեր պատճաոներռվ չէին ներկայացել եւ կողմերը չառարկեցին, որ հրապարկվեն նրանց նախնական ցուցմունքները: Ըստ էության դրանք նույն բովանդակությամբ էին: Մասնավորապես, խանութի աշխատակիցը նկատելով, որ տոպրակի մեջ օգտագործված պահպանակ կա, անմիջապես տեղյակ է պահել մենեջերին: Տեսաձայնագրող սարքերի վերծանումից պարզվել է, որ Դոխոլյանը մտնելով խանութ` տեսնելով, որ շրջակայքում մարդ չկա, պահպանակը դրել է տոպրակի մեջ:
Դոխոլյանը Վրաստանի քաղաքացի է: Հոր պատմելով, մոտ մեկ տարի առաջ նեղացել է ծնողներից եւ եկել Երեւան: “Դե աղջիկ էր ուզում, պարոն դատավոր, տանը պահելու բան չէր, լավ աղջիկ չէր, ասի չես պսակիվի, նեղացավ, ասեց գնում եմ Երեւան` ապրեմ, պսակվեմ”,-դատարանում պատմեց նրա հայրը` Ռոմանոս Դոխոլյանը:
Տղայի հոգեկան հիվանդության մասին ծնողները տեղյակ չեն եղել: “Էդ օրը զանգեց ասած էդպես բան եմ արել ու եկանք տեսանք հոգեբուժարանում ա”,-պատմեց հայրը:
Դատավորը հրապարակեց բժիշկների եզրակացությունը, ըստ որի, Դոխոլյանը արարքը արել է ցնորա-զառանցական ազդեցության տակ` չգիտակցելով ինչ է արել:
Էմիլը տուն էր վարձել կայարանում, ընկերոջ հետ աշխատում էր` “մալյարություն էր անում”: “Բաղնիք գնացի, պահպանակը վերցրի. հետո մտա խանութ, մեկը թշնամություն էր արել, իմացա տեղ ա աշխատում, ու գցեցի”,-պատմեց Դոխոյանը` ընդունելով, որ սխալվել է: Սակայն նա չընդունեց, որ ինքը հոգեկան հիվանդ է:
Խորհրդակցական սենյակից դուրս գալուց` դատավոր Մեսրոպ Մակյանը հրապարակեց վճիռը, ըստ որի Էմիլ Դոխոլյանը ազատվեց ՔՐօրենսգրքի 258 հոդվածի 1-ին մասի պատասխանտվությունից եւ պատժից: Նա պիտի հարկադիր բուժվի հատուկ բուժհաստատությունում:
Մանրամասները տեսանյութում: