06 Հուլիսի, Կիրակի, 2025
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ԵԱՀԿ-ն դիտարկում կանցկացնի Մարտակերտ-Թարթառ ճանապարհահատվածում

Փետրվարի 18-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` ԵԱՀԿ առաքելությունը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացնելու Մարտակերտ-Թարթառ ճանապարհահատվածում: ԼՂՀ պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացնելու են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականներ Եվգենի Շարովը /Ուկրաինա/ և Խրիստո Խրիստովը /Բուլղարիա/, ինչպեն նաև ԵԱՀԿ ԳՆԱՆ գրասենյակի աշխատակից Պետեր […]

Վանեսսա Մեյը վերջին հորիզոնականը զբաղեցրեց Օլիպիական խաղերում/վիդեո/

Հայտնի ջութակահարուհի Վանեսսա Մեյը հանդես է գալիս Սոչիի Օլիմպիական խաղերում Վիետնամի դրոշի ներքո: Լեռնադահուկային մարզաձեւի մրցույթի առաջին փորձում Մեյը ցույց է տվել վերջին` 74-րդ արդյունքը` 1.44.86: Նա 26.98 վայրկյան զիջել է առաջատար սլովենուհի Թինա Մազեին: 

Ֆրանսիայում նշել են ղարաբաղյան շարժման 26-ամյակը

Փետրվարի 15-ին Ֆրանսիայի Վիեն քաղաքում տեղի ունեցավ Արցախի ազգային ազատագրական պայքարի 26-ամյակին նվիրված միջոցառում` Վիենի Հայ մշակույթի տան նախաձեռնությամբ: Ֆրանսիա-Ղարաբաղ բարեկամության շրջանակի խոսնակ, Լուարայի պատգամավոր Ֆրանսուա Ռոշբլուանը և շրջանակի անդամ, Վիենի քաղաքապետ Ժակ Ռեմիյեն հավաքվածներին ներկայացրեցին բարեկամության շրջանակը, դրա հիմնադրման և գործունեության նպատակներն ու ուղղությունները: Միջոցառման ընթացքում ցուցադրվեց նաև Արտակ Հերիքյանի «Մեր Արցախը» ֆիլմը, որի […]

Թուրքիայում լույս է ընծայվել Կոմիտասի հայերեն, քրդերեն եւ թուրքերեն երգերը ներառող ալբոմ

Թուրքիայում լույս է ընծայվել «Երգարան. մշակումներ Կոմիտաս վարդապետի հայերեն, քրդերեն և թուրքերեն հավաքածուներից» խորագրով  ալբոմ, որը ներառում է Կոմիտասի 12 ստեղծագործություններ, որոնք երբևէ չեն ձայնագրվել, տեղեկացնում է Ermenihaber.am-ը: Ալբոմը պատրաստվել է «Արագած» նվագախմբի կիթառահար և գործիքավորող Արի Հեգելի և Ստամբուլի տեխնիկական համալսարանի պետական կոնսերվատորիայի ուսումնական խորհրդի անդամ Բուրջու Յըլդըզի կողմից: Իրադարձությանն անդրադարձած թուրքական «Զաման» թերթի հաղորդմամբ՝ […]

Քննարկվել են ՀՀ–ում այլընտրանքային պատիժների ռազմավարությանը վերաբերող հարցեր

Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանի  նախագահությամբ տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետությունում այլընտրանքային պատիժներ նշանակելու ռազմավարության մշակման նպատակով ստեղծված միջգերատեսչական աշխատանքային խմբի նիստը: Նիստում հանգամանալից քննարկվել է “Հայաստանի Հանրապետությունում պրոբացիայի ծառայության ներդրման” հայեցակարգի նախագիծը: Նշվել է, որ ուսումնասիրվել է այլընտրանքային պատիժներ նշանակելու վերաբերյալ միջազգային փորձը, մասնավորապես՝ Եվրոպական միության անդամ պետությունների՝ հաշվի առնելով այդ երկրների վերջին […]

Ինչու է Հայաստանը լռում Բելառուսի եւ Ղազախստանի դեպքում

՛՛Ես հիմա էլ կոորդինացնում եմ Եվրամիության հետ հարաբերությունների աշխատանքները Էկոնոմիկայի նախարարությունում, ԵՄ-ի հետ աշխատանքներն ամենայն ակտիվությամբ շարունակվում են՛՛,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Էկոնոմիկայի փոխնախարար Գարեգին Մելքոնյանը՝ ի պատասխան հարցի, թե ինչ տպավորություն կկազմեր ինքը մի երկրի մասին, որը չորս տարի բանակցում է ԵՄ-ի հետ, ապա փոխում ուղղությունը դեպի ՄՄ: Փոխնախարարը նշեց, որ ԵՄ-ի հետ աշխատանքներում, […]

Մխիթարյանն ընդգրկվել է Բունդեսլիգայի տուրի խորհրդանշական հավաքականում

Հայաստանի հավաքականի եւ Դորտմունդի “Բորուսսիայի” կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն ընդգրկվել է Բունդեսլիգայի պաշտոնական կայքի կազմած առաջնության 21-րդ տուրի խորհրդանշական հավաքականում: Հիշեցնենք, որ Մխիթարյանը “Այնտրախտի” դեմ խաղում (4-0) դարձավ գոլային փոխանցման հեղինակ` գնդակն ուղարկելով 4 պաշտպանների միջով եւ մասնակցեց “Բորուսսիայի” խփած երկրորդ գոլին: Ընթացիկ մրցաշրջանում Մխիթարյանը հինգերորդ անգամ է ընդգրկվում Բունդեսլիգայի պաշտնոկան կայքի կազմած խորհրդանշական հավաքականում:

Ի վերջո, որքան կլինի գնաճը ՄՄ-ին անդամակցության արդյունքում

Հայաստանի անդամակցությունը Մաքսային միությանը ի թիվս մի շարք այլ փոփոխություններևի ենթադրում է  նաև, որ երրորդ երկրներից կատարվող ներմուծումների ժամանակ Հայաստանը պետք է կիրառի մաքսային միությունում երրորդ երկրների նկատմամբ գործող մաքսատուրքերի միասնական դրույքաչափերը: Մաքսային միության միասնական մաքսային տարածք երրորդ երկրներից ներմուծվող  ապրանքների նկատմամբ կիրառվող մաքսատուրքերը սահմանված են ՄՄ միասնական մաքսային օրենսգրքով, որը հաստատվել է Եվրասիական տնտեսական  […]

Ավտոճանապարհները բաց են

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 18–ին` ժամը 09:30–ի դրությամբ, հանրապետության ողջ տարածքում առանց տեղումների եղանակ է: Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են:  ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայություն

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

Ամենաընթերցված