07 Հունիսի, Saturday, 2025
KFC

Քաղաքական ուժերից ոչ մեկը ռեյտինգ չունի. քաղտեխնոլոգ

ՀԱԿ-ի կրկին ակտիվացման ֆոնի և Լևոն Տեր Պետրոսյանի մարտի 1-ի ելույթից հետո ինպիսի՞ն է այսօր գնահատվում ՀՀ առաջին նախագահի ռեյտինգը հարցը Henaran.am-ի թղթակիցը ուղղեց քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանին:

“Ռեյտինգ բառից ես զզվում եմ անկեղծ ասած: Ռեյտինգը մի քանի դեպքում միայն կարող է ընդգծվել: Տեսեք՝ ես հիմա ասում եմ “Ժառանգություն” չկա, բայց ժամանակին ես ասում էի, որ կա: Այն ժամանակ “Ժառանգություն”-ը ուժեղ էր և նա դա ցույց տվեց նախագահական ընտրություններին: Այ դա ռեյտինգ էր:

Սակայն հետո պրոցեսները բերեցին նրան, որ արդեն նրանք չեն կարողանում դրսևորվել: Փետրվարի 26-ի միտինգը հիշենք, երբ իշխանական միտինգն էլ միացավ ընդդիմադիր միտինգին՝ այդ ժամանակ Լևոն Տեր-Պետրոսյանի ռեյտինգն էլ շատ բարձր էր, բայց հիմա ամեն բան փոխվել է…  ”,-ասաց Քոչարյանը:

Քաղտեխնոլոգի գնահատմամբ ՀԱԿ-ը այն սակավաթիվ ուժերից է, որ տարբեր հանգամանքներում՝ տարբեր ձևով է դրսևորվել:

“Հիմա իրանք հասկանում են, որ չունեն այլևս այդ ուժը՝ դիմում են ԲՀԿ-ին : Ասենք փորձում են իրենց քաղաքական ռեսուրսը միացնել ԲՀԿ-ի ֆինանսական ռեսուրսին: Այստեղ խնդիրը իրենց ռեյտինգը չի: Բա որ սկսենք խոսել իշխանության ռեյտինգից…”,-հավելեց Կարեն Քոչարյանը:

Քոչարյանի դիտարկմամբ` քաղաքական ուժերից ոչ մեկը ռեյտինգ չունի, քանի որ ժողովուրդը ոչ մեկին չի վստահում:

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ