Ինչպես օգտվել ՛՛Ձեզ համար, կանայք՛՛ առողջապահական ակցիայից
Երևանի քաղաքապետարանի ՛՛Ձեզ համար, կանայք՛՛ առողջապահական ամենամյա ակցիան, որը Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ այս տարի իրականացվում է մատուցվող բուժծառայությունների ու հետազոտությունների ընդլայնված ցանկով, մեկնարկում է երկուշաբթի օրվանից։ Ակցիայից օգտվել կարող են բոլոր երևանաբնակ կանայք, ովքեր հաշվառված են Երևանի որևէ պոլիկլինիկայում և ունեն բժշկական քարտ։ ՛՛Ձեզ համար, կանայք՛՛ ակցիային մասնակցում են Երևանի բոլոր բուժհաստատությունները՝ անկախ ենթակայությունից։ Ակցիայի շրջանակում կատարվում […]





































