ՔՊ-ն դադարել է սպասարկել իմ հավակնությունները. Տիգրան Ուլիխանյանը լքում է կուսակցությունը

Պետական վերահսկողական ծառայության նախկին պետ, ԱԺ նախկին պատգամավոր Տիգրան Ուլիխանյանը հայտնել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից հեռանալու մասին։ « 2022թ․ հունիսի 7-ին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանն իմ անդամակցությունը դադարեցնելու մասին դիմում եմ ներկայացրել ՔՊ վարչության նախագահին։ Որոշումն ըստ էության ընդունել էի դեռևս մայիսի 4-ին, սակայն փաստաթղթավորման գործընթացը չէի սկսել, որպեսզի դա որևէ կերպ և ոչ մեկի կողմից […]