08 Մարտի, Կիրակի, 2026
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Մկրտչյանի ”Անժին” ջախջախեց ”Դինամոյին”/վիդեո/

Ռուսաստանի առաջնության 24-րդ տուրում Մախաչկալայի ”Անժին” սեփական հարկի տակ 4-0 հաշվով առավելության հասավ Մոսկվայի ”Դինամոյի” նկատմամբ: Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Կառլեն Մկրտչյանը խաղադաշտ դուրս եկավ մեկնարկային կազմում եւ մասնակցեց ամբողջ հանդիպմանը, իսկ հավաքականի դարպասապահ Ռոման Բերեզովսկին մնաց պահեստայինների թվում:

Մոր եւ եկեղեցու մեջ անբացատրելի կապ կա. Տաթեւ Մեսրոպյան

     Լրագրող  Տաթեւ Մեսրոպյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է. “Թերեւս, այն բացառիկներից եմ, ով երբեք չի անձնականացրել Մայրության եւ գեղեցկության տոները: Բայց ապրիլի 7-ը իմ ամենասիրած տոնն է: Ըստ իս՝ այդ օրը իմը չէ, այլ Մարիամինը, Մորս ու բոլոր այն Մայրերինը, ովքեր կյանք են տվել ինձ, քեզ ու բոլորիս:     Այդ օրը մորս շնորհավորելուց […]

Երեխան չստուգված գիտելիք է ստանում.փորձագետ

Տեղեկատվության անվտանգության մասնագետ, մեդիա փորձագետ Սամվել Մարտիրոսյանը Ծաղկաձորում  երիտասարդական քաղաքականությանը նվիրված համաժողովում անդրադարձավ  համացանցում  երիտասարդների հիմնախնդիրներին: Նրա խոսքով, երիտասարդությունը համացանցում գտել է մի տեղ, որտեղ ինքնուրույն կարող է զարգանալ: Փորձագետը կարծում է, որ դպրոցում լավ գիտելիքներ չեն տալիս, ինչ համար էլ պակասը լրացնում են համացանցում:  “Միջին վիճակագրական տվյալներով, երեխան այսօր գերադասում է գիտելիք ստանալ այս […]

Ինձ վարչապետի պաշտոնը չի առաջարկվել. ես անելիքներ ունեմ բանակում Սեյրան Օհանյան /լրացված, վիդեո/

ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Սեյրան Օհանյանին ոչ ոք չի առաջարկել վարչապետի պաշտոնը: Այս մասին նա ասաց Ծաղկաձորում մեկնարկած “Երիտասարդական քաղաքականություն. հիմնախնդիրներից մինչեւ լուսաբանում” խորագրով համաժողովի ժամանակ՝ մի խումբ լրագրողների հետ հանդիպմանը: “Ինձ համար պատիվ է  եւ  հպարտանում եմ, որ որոշակի դերակատարություն եմ ունեցել մեր կառավարության գործունեության մեջ, եւ որ ինձ դասում են առաջնեկների շարքում, որոնց […]

”Բորուսիան” հաղթեց ”Վոլֆսբուրգին”. Մխիթարյանը մասնակցեց խաղին

Գերմանիայի առաջնության 29-րդ տուրում Դորտմունդի ”Բորուսիան” սեփական հարկի տակ ընդունեց ”Վոլֆսբուրգին”: Դորտմունդյան թիմը հաղթանակ տոնեց 2-1 հաշվով: Գոլերն իրենց հաշվին գրանցեցին Իվիցա օլիչը, Լեւանդովսկին եւ Ռոյսը: Դորտմունդցիների մեկնարկային կազմում էր Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը: Նա ուներ դարպասը գրավելու մի քանի հնարավորություն: Մխիթարյանը փոխարինվեց 76-րդ րոպեին: Այս հաղթանակը թույլ տվեց ”Բորուսիային” ամրապնդվել երկրորդ հորիզոնականում: 

Գերմանահայերը հանուն Քեսաբի

Այսօր, տեղական  ժամանակով 15:00-ին Գերմանիայի մի քանի քաղաքներում հարյուրավոր երիտասարդներ, համայնքների անդամներ ու հայազգի բնակիչներ միասնական ոտքի են կանգնել` դատապարտելու Քեսաբի դեմ կատարվող ոտնաձգությունները:    Ակցիան Քյոլն եւ Համբուրգ քաղաքներում Գերմանահայոց կենտրոնական խորհրդի աջակցությամբ նախաձեռնել են ԳԿԽ անդամ երիտասարդները: Իսկ Դյուսելդորֆում այն կազմակերպել է Գերմանիայի հայ ակադեմիականների միությունը: Նրանց մեծապես աջակցել է Եվրոպայի հայկական համագումարի […]

Լրատվական կայքերի թիվը կպակասի

Տեղեկատվության անվտանգության մասնագետ, մեդիա-մասնագետ Սամվել Մարտրոսյանն այն կարծիքն է, որ Հայաստանում գործող լրատվական կայքերը կքչանան, քանի որ առաջիկայում ընտրություններ չկան: Նրա խոսքով այդ փուչիկը կնստի, քանի որ բազմաթիվ կայքեր բացվեցին ընտրական քարոզարշավների համար: Մասնագետի խոսքով, բարձրաստիճան շատ դեմքեր հասկացել են, որ կայքը բացել լավ բան է: Վիճակագրությունը ցույց է տալիս, որ լրատվական կայքերի թիվն արդեն […]

Ինչպես ճիշտ գնահատել սեռական պոտենցիալը /16+/

Յուրաքանչյուր սեռահարաբերություն, եթե նույնիսկ այն շատ հագեցած է, կարելի է բազմազան դարձնել, եթե իմանաք ձեր սեռական պոտենցիալը: Լավ սեքսի սկիզբը ճիշտ տրամադրվածությունն է: Յուրաքանչյուր մարդ իր ձեւով է տրամադրվում սեքսին: Պարզելու համար ձեր սեռական պոտենցիալը, պետք է պատասխանել հետեւյալ հարցերին: Արդյոք ձեզ գրգռում են խոսակցւոյթունները կամ հոդվածները սեքսի մասին: Արդյոք ձեզ հեշտ է գրգռել: Իրական […]

Ըմբշամարտիկ Արթուր Ալեքսանյանը հաղթեց թուրք ըմբիշին եւ հռչակվեց Եվրոպայի չեմպիոն

98 կգ քաշային Արթուր Ալեքսանյանը հաղթեց թուրք ըմբիշ Չենկ Իլդեմին եւ ճանաչվեց Եվրոպայի չեմպիոն: Հայազգի ըմբշամարտիկ հաղթեց 5-0 հաշվով: Նա ամբողջ առաջնության ընթացքում ոչ մի միավոր չզիջեց մրցակիցներին: Արթուր Ալեքսանյանը նվաճեց Եվրոպայի առաջնության չեմպիոնի արդեն երրորդ կոչումը: Նա դարձել է նաեւ Օլիմպիական խաղերի բրոնզե եւ աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր:

“Այվազյան, փող տուր….” /վիդեո/

Երեկ՝ ապրիլի 4-ին “Հայելի” ակումբում Աժագային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Այվազյանի ասուլիսի ժամանակ սենյակ մտավ մի կին եւ միանգամից պատգամավորից՝ փող խնդրեց: “Պ-ն Այվազյան, քիմիա եմ ընդունում, տղաս զոհվել ա, փող կտաք յոլա գնամ մինչեւ թոշակս ստանամ”,-ասաց նա: Պատգամավորը ի պատասխան ասաց, որ ներքեւ սպասի, կիջնի, կտա: “Չէ հիմա եմ տվեք”,-անդրդվելի մնաց կինը: Մանրամասները […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի