10 Մարտի, Երեքշաբթի, 2026
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Մեսրոպին սպանել են դաժանաբար…/վիդեո/

Արդեն 8 տարի կալանավայրում պատիժը կրող Հրաչյա Սահակյանի մայրը չի դադարում հավատալ արդարությանը: Նա շարունակ դիմում է տարբեր պատկան ատյանների, պահանջելով, որ տղային արդարացնեն և վերադարձնեն կյանք: Մոր փոխանցմամբ 4 տարի շարունակվող դատավարության ժամանակ հնարավոր չի եղել ապացուցել տղայի և նրա ընկերների մեղքը, սակայն 19 ամյա պատանուն սպանելու համար տղան դատապարտվել է 15 տարվա ազատազրկման: […]

100-ամյա Վահանուշ տատին շնորհավորեց Սյունիքի մարզպետը

    Երեկ ապրիլի 7-ին Սյունիքի մարզի Անտառաշատ գյուղի մեծ ու փոքր բնակիչները հավաքվել էին նշելու մեկ դար ապրած Վահանուշ Մարտիրոսյանի ծննդյան օրը:   100-ամյա Վահանուշ տատը առողջությունից չի բողոքում, մի քիչ լավ չի լսում ու  ոտքերն են մի քիչ էլ ցավում: Հիշողությունից չի բողոքում, մանրամասն հիշում է անցած-գնացած օրերը:  Աշխատել է, տանը նստած չի […]

Ո՞վ է լեզվին տալիս. քաղաքապետարանը` ՄԻՊ-ին /վիդեո/

Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը այսօր ներկայացրել է ՝տարեկան զեկույց: Հարցին, թե պետական կառույցները լուրջ չեն վերաբերում իր զեկույցներին և հաճախ նշում են, որ Անդրեասյանն այս զեկույցները հրապարակում է իր կարիերայի համար, նա պատասխանեց . ՛՛Արդյունքները դրական են, ինչքան էլ իրենց լեզվին են տալիս, անում են այն, ինչ պետք է անեն ըստ օրենքի: Մեր քննադատողներն անում […]

Սերժ Սարգսյանն առաջարկել է բաժակ բարձրացնել

Ի պատիվ պաշտոնական այցով Թուրքմենստանում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանի՝ այսօր երեկոյան Նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի անունից տրվել է պաշտոնական ընդունելություն: Նախագահներ Սերժ Սարգսյանը եւ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը փոխադարձ բաժակաճառերում անդրադարձել են հայ եւ թուրքմեն ժողովուրդների դարավոր բարեկամությանն ու պատմական անցյալին, երկու երկրների հարաբերությունների ներկայիս բարձր մակարդակին եւ այդ հարաբերությունների շարունակական խորացման ու փոխշահավետ համագործակցության զարգացման հնարավորություններին: Հայաստանի […]

Ներդրվելու է հանրային կառավարման գնահատման նոր համակարգ

Ապրիլի 8-ին ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահ Մանվել Բադալյանն ընդունեց ԵՄ Եվրոպական հարևանության և գործընկերության գործիքի անդրսահմանային համագործակցության ներքո գործող «Սևծովյան ավազանի երկրների համատեղ գործողությունների 2007-2013» ծրագրի շրջանակներում իրականացվող  «Կատարելություն հանրային հատվածում» ծրագրի փորձագիտական խմբին` ծրագրի համակարգող Ջորջ Սթամպոուլիսի գլխավորությամբ: Հանդիպման ընթացքում քննարկվեցին «Կատարելություն հանրային հատվածում» ծրագրի շրջանակում Հայաստանի հանրային կառավարման ոլորտում ընդհանուր գնահատման մոդելային […]

“Տասը դաս` մի ցեղասպանության մասին”

Օսմանյան կայսրության ծնունդը ժամանակավրեպ էր Կիրակի ապրիլի 6-ի երեկոյան, «ՀԱՅԱՍՏԱՆ» հասարակական մշակութային կենտրոնի նախաձեռնությամբ եւ համագործակցությամբ՝ «Հայ-հունական ուսումնասիրությունների կենտրոն»-ի հայ եւ հույն հասարակությանը ներկայացվեց` Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված տասը դասախոսությունների շարքից` առաջինը: «Տասը դաս` մի ցեղասպանության մասին» վերնագրով նեկայացվող դասախոսությունները յուրովի վերլուծական հայացք են նետում Թուրքիայի կողմից հայերի դեմ իրականացված Մեծ ոճրագործության պատճառների, պայմանների […]

Փոքրիկ արքայազն Ջորջի առաջին ճամփորդությունը /ֆոտոշարք/

Մեծ Բրիտանիայի փոքրիկ արքայազն Ջորջը ծնողների Քեմբրիջի դքսուհի Քեյթ Միդլթոնի եւ արքայազն Ուիլիամի հետ մեկնել է իր առաջին ճանապարհորդությանը: Նրանք գտնվում են Նոր Զելանդիայում, դատելով լուսանկարներից` ճամփորդույթունը բավական հետաքրքիր է անցնում:

”Ոսկե մեդալի ակնկալիքով էի մեկնել Եվրոպայի առաջնությանը”.Գարիկ Բարսեղյան

Ինչպես հայտնել էինք, Ֆինլանդիայում ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում հայ մարզիկները նվաճել էին 1 արծաթե եւ 2 բրոնզե մեդալ: Այսօր մամուլի ասուլիսում ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Արայիկ Բաղդադյանը ամփոփեց արդյունքները: ”Եվրոպայի առաջնության թիմային հաշվարկում երկրորդ տարին անընդմեջ գրավեցինք 6-րդ տեղը, ինչը լավ արդյունք է: Համոզված եմ, որ եթե Դավիթ Սաֆարյանը մասնակցեր, կգրավեինք […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի