04 Փետրվարի, Չորեքշաբթի, 2026
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Նախագահի խոսքի մեջ հնչած շեշտադրումները վերաբերում էին ողջ հասարակական –քաղաքական դաշտի խնդիրներին. Հ. Նաղդալյան

Շաբաթ օրը՝ մայիսի 24-ին, տեղի ունեցավ ՀՀԿ 15-րդ համագումարը. Արդյո՞ք այն հերթականն էր, թե առավել լայն բովանդակություն ու նոր մեսիջներ էր իր մեջ պարունակում, հարցերի ու շեշտադրումների պարզաբանման համար դիմեցինք Աժ փոխնախագահ Հ. Նաղդալյանին: –Ձեր տպավորությունները ՀՀԿ 15-րդ համագումարից , ի՞նչ խնդիրներ դրվեցին, ի՞նչն եք կարեւորում, եւ հատկապես Ձեզ համար ի՞նչ էր տպավորիչ: -15-րդ համագումարը […]

Մեկ տարի անցել է, ինչո՞ւ առաջարկ չեն ներկայացրել

Փոխոստիկանապետ Արթուր Օսիկյանը Ազգային ժողովում 2013 թվականի բյուջեի կատարողականի հաշվետվության քննարկման ժամանակ ներկայացնելով ոստիկանության բյուջեի կատարողականն ասաց, որ 2013թ-ին բյուջեով ոստիկանության հատկացված է եղել 30.8 տասնորդական միլիարդ դրամ, որը նախորդ տարվա համամատությամբ ավել է 5.1 միլիարդ դրամով: Նա նշեց, որ հատկացված բյուջեի մեծ մասը ծախսվել է հասարակական կարգի պահպանմանն ուղղված ծրագրին:  ՀԱԿ խմբակցության պատգամավոր Գագիկ […]

Եթե ընդդիմությունը քըխ է, առավել կրկնակի քըխ է իշխանությունը

”Իհարկե, իշխանությունն ու ընդդիմությունը ինքնաթիռի աջ և ձախ թևերն են, և եթե մի թևը վերցնես դնես մյուսի վրա, ինչպես իշխանությունն է ասում, թե եկեք մտեք կոալիցիա՝ ինքնաթիռը չի թռչի՛՛,-այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը՝ խոսելով ՀՀԿ համագումարի ժամանակ նախագահ Սերժ Սարգսյանի ելույթից, որտեղ նա ասել էր, որ ընդդիմությունն ու […]

Հայաստանը ֆավորիտ է ԱՄԷ-ի դեմ խաղում

Ինչպես հայտնի է, վաղը` Երևանի ժամանակով 21.00-ին, Շվեյցարիայում Հայաստանի ֆուտբոլի հավաքականն ընկերական հանդիպում կանցկացնի Արաբական Միացյալ Էմիրությունների հավաքական հետ: Բուքմեյքերական գրասենյակները հանդիպման ֆավորիտ են համարում մեր ընտրանուն. Հայաստանի հավաքականի հաղթանակի գործակիցը տատանվում է 2-2.2-ի սահմաններում, ԱՄԷ-ի հաղթանակը` 3-3.2, իսկ ոչ ոքին ունի 3.4 գործակից:

Որքան է ծախսել ԱԻ նախարարությունը

ՀՀ ֆինանսների փոխնախարար, գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանն այսօր Ազգային ժողովում 2013 թվականի բյուջեի կատարողականի հաշվետվության քննարկման ժամանակ ներկայացնելով ԱԻՆ-ին հատկացումները՝ նշեց, որ պետբյուջեից նախատեսված էր 17 ծրագրի իրականացում, Կառավարության պահուստային ֆոնդից լրացուցիչ միջոցներ էին նախատեսվել և ծախսել: Ջանջուղազյանի խոսքով՝ ընդհանուր ճշտված ծրագիրը կազմել է 8 մլրդ 265 մլն դրամ, արձանագրված է 98.1 տոկոս կատարողական. այս […]

”Կիևը չի բանակցի զինյալների հետ”. նախագահական ընտրությունների առաջատար

Ուկրաինայում կայացած նախագահական ընտրությունների առաջատար Պյոտր Պորոշենկոն մտադիր չէ դադարեցնել ուժային գործողությունները երկրի հարավ-արևելքում: Նա ընդգծել է, որ Կիևը չի բանակցի զինված մարդկանց հետ.”Նրանք չեն ցանկանում խոսել որևէ մեկի հետ”: Պորոշենկոն հավաստիացրել է, որ գործողություններն ավելի արդյունավետ կդառնան, իսկ զինծառայողների առողջությունը կապահովագրվի: Նշենք, որ քվեաթերթիկների 70%-ի մշակումից հետո առաջատար Պորոշենկոն հավաքել է 53.75% ձայն:

Շուտով կունենանք ևս մեկ օդանավակայան

ԱԺ ՛՛Ժառանգություն՛՛ խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանն այսօր ԱԻ նախարարության բյուջեի կատարողականի զեկուցումից հետո փոխնախարար Հայկարամ Մխիթարյանից հետաքրքրվեց` արդյոք ինչպես 2013 թվականին, այնպես էլ հիմա թափուր տեղեր ունեն: ՛՛Կարող եք հայտարարել, որ կադրային սով չունեք, արդյոք կա կադրերի արտագաղթ՛՛:   Մխիթարյանի խոսքով` այսօրվա դրությամբ դեռևս թափուր տեղեր ունեն: ՛՛Պրոցես է, կենդանի օրգանիզմ է, կադրեր են ընդունվում […]

Աշոտ Գիզիրյանի գեներալի համազգեստը պատրաստ է, իսկ հրամա՞նը

Ըստ շրջանառվող լուրերի, առաջիկայում Հայաստանի ոստիկանապետ է նշանակվելու Շիրակի նախկին մարզպետ, Երեւանի նախկին ոստիկանապետ Աշոտ Գիզիրյանը: Վերջինս, Henaran.am-ի հետ հեռախոսազրույցում ասաց` պարապմունքի է՝ ”փորձեք զանգեք քիչ ուշ”: Այնուամենայնիվ, մենք համառեցինք. -Պարոն Գզիրյան, իսկ ճիշտ են լուրերը: -Ի՞նչ լուրեր: -Որ ձեզ ոստիկանապետ են նշանակում: -Առաջին անգամ ձեզնից եմ լսում, տեղյակ չեմ: -Ասում են, որ արդեն ձեր […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի