09 Հոկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

ՀԷՑ-ի արածը “լկտիություն է… զսպել է պետք, ու հանձնաժողովի դերը հենց սա է”. Արամ Մանուկյան

“Ես ամենասկզբից ամենապարզ լուծումն ասեմ՝ ՀԷՑ-ը 13,3 միլիարդ դրամ շահույթ ունի, ՀԷՑ-ի վնասը հաշվում են կլորացրած վեց միլիարդով…զայմա զաչոտ արեք, պրծեք, շահույթի կեսը տալիս եք ճեղքվածքին, հարցը լուծվում է, ամբողջ երկիրը խառնել եք”,-Ազգային ժողովում էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ հայտարարեց ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը:

 Մանուկյանը համաձայնեց  Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանի հետ, որ լավ մասնագետները պետք է բարձր վարձատրություն ստանան. “Եթե ունենք չորս-հինգ AS մասնագետ մեր ատոմակայանում, վանդակի մեջ պիտի պահես այդ մարդկանց, միանաշանակ, բայց ես խոսում եմ վարչական մարմնի գերծախսերի մասին…շատ բարձր է, ահավոր բարձր է, և տեսեք՝ ՀԷՑ-ը 16 դրամով մեծաքանակ առնում է, 28 դրամով վաճառում, 12 դրամ մարժան արդյոք արդարացվա՞ծ է… իհարկե ոչ”,-նշեց  պատգամավորը: Ըստ պատգամավորի, ՀԷՑ-ը չափն անցել է, ՀԷՑ-ի արածը “լկտիություն է… զսպել է պետք, ու հանձնաժողովի դերը հենց սա է”:

Ի դեպ, ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը փոքրիկ ակնարկ արեց նաև քառյակի մոտեցման ու սպասվող հայտարարության մասին այս հարցով. “Մենք նախապատրաստում ենք հայտարարություն հոսանքի գնի հետ կապված, բնականաբար դեմ են, և ամեն ինչ անելու ենք, որ չլինի, ես հորդորում եմ քաղաքական մեծամասնությանը՝եկեք փորձենք լուծումներ գտնել թանկացումը օգոստոսին չիրականացնելու համար”,-եզրափակեց ՀԱԿ խմբակցության քարտուղարը:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ