15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

”Իմ նշանաբանն է ամբողջ ուժով”.Արթուր Սարկիսով

Ռուսական ”Վոլգա” ֆուտբոլային ակումբի հարձակվող Արթուր Սարկիսովն ակումբի պաշտոնական կայքի հետ զրույցում լրացրել է այսպես կոչված ”Մարսել Պրուստի հարցաթերթիկը”: -Հատկանիշներ, որոնք ամենից շատ եք գնահատում տղամարդկանց մոտ: -Քաջություն եւ նպատակասլացություն: – Հատկանիշներ, որոնք ամենից շատ եք գնահատում կանանց մոտ: -Կինը պետք է լինի իմաստուն, խելացի եւ հավատարիմ: -Ի՞նչն եք ամենից շատ գնահատում ձեր ընկերների մոտ: […]

Արտագաղթի տվյալները գաղտնի են պահվում. Ժողովուրդ

Չնայած ապրիլ ամիսը մոտենում է ավարտին, սակայն իշխանությունները դեռեւս գաղտնի են պահում այս տարվա առաջին եռամսյակի արտագաղթի տվյալները։ Այնինչ, նախկինում միգրացիոն ցուցանիշները նրանք հրապարակում էին ավելի շուտ։ Տեսակետ կա, որ իշխանությունները խուսափում են այս տվյալները հրապարակելուց, քանի որ արտագաղթի տվյալները շարունակում են մտահոգիչ մնալ։ Շարունակությունը՝ թերթի այսօրվա համարում:

Տիգրան Սարգսյանին նոր աշխատանք են առաջարկել. Ժողովուրդ

‘’Ժողովուրդ’’-ի լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանին այժմ էլ առաջարկել են գլխավորել ՛՛ԱԿԲԱ Կրեդիտ Ագրիկոլ՛՛ բանկը։ Հաշվի է առնվել այն հանգամանքը, որ Տ. Սարգսյանը 10 տարի ղեկավարել է ՀՀ ԿԲ-ը և հայկական բանկային համակարգի հիմնադիրներից է համարվում։ Թերթին հաջողվել է պարզել նաև, որ Տիգրան Սարգսյանը օրերս հանդիպել է բանկի ֆրանսիական ղեկավարության […]

ՌԴ մեկնել ցանկացող հազարավոր հայաստանցիներ հետ են ուղարկվում սահմանից. Ժամանակ

Ռուսաստանի Դաշնության կողմից միգրացիոն օրենսդրության փոփոխությունները բավական անհարմար վիճակում են դրել այս ամիսներին Ռուսաստան մեկնող հայազգի քաղաքացիներին: Թեեւ փոփոխություններից հետո Ռուսաստանի դեսպանատունը եւ տարբեր գերատեսչություններ հայտարարեցին, թե Ռուսաստան մեկնել ցանկացող ՀՀ քաղաքացիները Դաշնային միգրացիոն ծառայության կայքում նախապես պետք է ստուգեն եւ պարզեն, թե իրենց անձի հետ կապված երկիր մուտքի արգելքի հիմքեր կան, թե ոչ, սակայն […]

Համայն հայության ներուժը միավորելով, միասնությամբ մենք կհասնենք մեր համազգային բոլոր խնդիրների լուծմանը. Մանվել Գրիգորյանի ուղերձը

Ուղերձ Հայոց Մեծ Եղեռնի 99-րդ տարելիցի կապակցությամբ Սիրելի՝ հայրենակիցներ.  Ամեն տարի ապրիլի 24-ին համայն հայությունը Հայաստանում, Արցախում եւ աշխարհի տարբերանկյուններում ոգեկոչում է ցեղասպանության զոհ դարձած մեկուկես միլիոն անմեղ նահատակների հիշատակը:  Այս առումով հայության կողքին է աշխարհի ողջ առաջադեմ մարդկությունը, ով գլուխ է խոնարհում անմեղ զոհերի հիշատակի առջեւ, հոգու խորքում պահելով պարտքի զգացումն ու հաստատակամությունը` անել […]

Ինչ կապ ունի Առողջապահության նորանշանակ նախարարը Քոչարյանի հետ. Հրապարակ

Քոչարյանական կադրերը կամաց-կամաց ներդրվում են կառավարությունում: Երեկ  Առողջապահության նախարար է նշանակվել Իզմիլյան կենտրոնի տնօրեն Արմեն Մուրադյանը: Վերջինս Քոչարյանի փեսայի ընտանիքի քավորն է, և նրա կարիերայի համար կանաչ լույս է վառել Ռ. Քոչարյանը: Շարունակությունը՝ ՛՛Հրապարակի՛՛ այսօրվա համարում:

Մարզպետը կդառնա նախարար. Հրապարակ

՛՛Հրապարակի՛՛ տեղեկություններով՝ բնապահպանության նախարարի հարցը գրեթե լուծված է. Արարատի մարզպետ Արամայիս Գրիգորյանն է պատրաստվում ստանձնել այդ պորտֆելը: Ո՞վ կդառնա Արարատում մարզպետ, այս պահին հայտնի չէ, սակայն շրջանառվում են Հովիկ Աբրահամյանի մերձավորների՝ Կարինե Պողոսյանի, Ջրային տնտեսության կոմիտեի նախագահի տեղակալ Ռուբիկ Աբրահամյանի անունները: Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Կարեն Ճշմարիտյանի հերոսական անցյալը. 168 ժամ

՛՛168 ժամը՛՛ հիշեցնում է, որ Էկոնոմիկայի նախարարի պաշտոնում նշանակվել է Կարեն Ճշմարիտյանն ու ներկայացնում նրա նախկին պաշտոնում ունեցած հաջողություններն ու անհաջողությունները: ՛՛Ճշմարիտյանը եկել է վերականգնելու վստահության դեֆիցիտը: Կարո՞ղ է, սակայն, նախարարը լուծել այդ խնդիրը: Կարեն Ճշմարիտյանը բավականին երկար է զբաղեցրել էկոնոմիկայի նախարարի պաշտոնը, իհարկե, այն ժամանակ դա ուրիշ անվանում ուներ։ 1999–2002թթ. նա ՀՀ արդյունաբերության և […]

Պաշտոնի հանձնում-ընդունո՞ւմ Վարդան Այվազյանի հետ. Հայկական ժամանակ

Երեկ Աժ-ում ՀՀԿ-ական պատգամավոր Վարդան Այվազյանի հետ հանդիպման էր եկել Էներգետիկայի և բնական պաշարների նախարարի պաշտոնակատար Արմեն Մովսիսյանը։ Ըստ Այվազյանի՝ Մովսիսյանի հետ իրենք քննարկել են գործնական հարցեր։ Հանդիպումը տևել է շուրջ 2 ժամ, որից հետո, առիթից օգտվելով, ՛՛Հայկական ժամանակը՛՛ մի քանի հարց է ուղղել Արմեն Մովսիսյանին. – Պարոն Մովսիսյան, ՛՛Նաիրիտ՛՛  գործարանում ռուսական ՛՛Ռոսնեֆտ՛՛ ընկերությունը ցանկանում էր ներդրումներ  կատարել։ Ի՞նչ նորություն կա այդ գործընթացից։ – Նոր կառավարաթյունը կձևավորվի, […]

Կորյուն Նահապետյանը կփոխարինի՞ Հրայր Թովմասյանին. Հայկական ժամանակ

Վերջին օրերին մամուլում լուրեր են տարածվել, որ Աժ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը արդարադատության նախարարի պաշտոնում փոխարինելու է Հրայր Թովմասյանին: Երեկ ՛՛Հայկական ժամանակի՛՛ հետ զրույցում Նահապետյանը հայտնել է, որ որևէ առաջարկ չի ստացել։ ՛՛Ես նման առաջարկ չեմ ստացել՛՛,-նշել է Նահապետյանը՝ կեսկատակ-կեսլուրջ հավելելով, որ ինքն էլ է նման լուրեր լսել: ՛՛ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի