Ջրծաղիկը շատ արագ է տարածվում. համաճարակաբան
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ`բժիշկ համաճարակաբան Կարինե Քոչարյանը խոսեց ջրծաղիկ վիրուսային հիվանդության և դրա արտահայտչամիջոցների մասին: Բժիշկը նշեց, որ ջրծաղիկը տարածվում է օդակաթիլային մեխանիզմով և շատ արագ է փոխանցում: Հարուցիչը տարածում են հիվանդ մարդիկ, որոնք հազալու, փռշտալու միջոցով փոխանվում են հիվանդությունը: Հիմնականում այս հիվանդությամբ վարակվում են մինչև տասը տարեկան երեխաները: Ավելի մեծ հասակում այս հիվանդությամբ վարակված մարդիկ ավելի դժվար են հաղթահարում հիվանդությունը:
Բժշկի փոխանցմամբ ինկուբացիոն շրջանի վերջին երկու օրից սկսած մինչև ցանային շրջանի ավարտը հիվանդը համարվում է վարակակիր:
Մարդկանց օրգանիզմը բավականին ընկալունակ է այս հիվանդության նկատմամբ:
”Հիմնականում հիվանդությունը ունի սեզոնային բնույթ, այն հանդիպում է հիմնականում աշուն, ձմեռ և վաղ գարուն: Վարակելության բարձր տոկոսը պայմանավորված է նրանով , որ այն շատ արագ է տարածվում”,-նշեց Քոչարյանը:
Հայաստանում հիվանդության դեպքերը առավելագույնի հասել են հենց այս սեզոնին:
”Օդակաթիլային հիվանդությունները հիմնականում ունեն սեզոնային բնույթ, դա կապված է նրա հետ նաև, որ մարդկյաին շփումները կայանում են փակ տարածքներում: Միջոցառումները հիմնականում ուղղվում են հիվանդ մարդու և հիվանդի հետ կոնտակտի հետ մտնող մարդու դեմ”,- բացատրեց բժշկուհին:
Ջրծաղիկի ախտանիշները բժշկի փոխանցմամբ դա բարձր ջերմությունն է, ինտոնսիկացիայի երևույթները: Ցանը սկզբում բաց գույնի է լինում և հետո նոր արդեն դառնում է պարկով հեղուկ, հետո այն վերածվում է կեղևների և երբ վերջին կեղևը թափվում է մարդը արդեն վարակիչ չէ”, հավելեց համաճարակաբանը:
Ջրծաղիկը վտանգավոր հիվանդություն չի համարվում: