17 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

“Դնեպրիկը պլանը բացատրում է Վազգեն Սարգսյանին, Վազգենն էլ ասում է, որ գլխավոր հրամանատարը Լևոն Տեր-Պետրոսյանն է “

Մեծ Տիգրան աշխարազորային գնդի հետախուզական խմբի պետ Սուրեն Կարապետյանը, ազատամարտիկ Արթուր Բունիաթյանը և պատմաբան Գևորգ Մելքոնյանը այսօր “Հենարան” մամուլի ակումբում կայացած մամլո ասուլիսի ժամանակ անդրադարձան Լաչինի գրավման մանրամասներին:

 “Դեռ այն ժամանակ Դարիբալթայանը Դնեպրիկ Բաղդասարյանին ասում է, որ եթե Լաչինը չազատագրենք, Արցախը կկորցնենք: Դնեպրիկը պլանը բացատրում է Վազգեն Սարգսյանին, Վազգենն էլ ասում է, որ գլխավոր հրամանատարը Լևոն Տեր-Պետրոսյանն է և նրա թույլտվությւոնը պետք է լինի: Դնեպրիկն էլ ասում է, որ եթե խոսակցություն լինի, ասեք, որ չենթարկվող ազատամարտիկների խմբերն են ազատագրել և մենք տեղյակ չենք եղել՛՛,-նշեց Կարապետյանը:

Պատմաբան Գևորգ Մելքոնյանը ազատագրման պատմությանը մոտեցավ պատմությունը դիտարկողի տեսանկյունից.” Քաշաթաղի խնդիրն ունի ավելի հին պատմություն: Քաշաթաղը Մեծ Հայքի 15 գավառներից մեկն է, որը անվանվել է Խորոբերդ կամ Քաշաթաղ: Այսինքն այս տարածքը հայկական է եղել այն ժամանակ, երբ չկային Ադրբեջանն ու ադրբեջանցիները, անգամ` կովկասի թաթարները: Անդրանիկի ժամանակ էլ է ընդհարում տեղի ուենցել Քաշաթաղի համար: Ցավոք, Անդրանիկը լսելով անգլիացիներին նահանջեց ու չառաջացավ դեպի Արցախ: Խորամանկ քաղաքականություն վարեց Ադրբեջանի ղեկավարությունը, որովհետև 1923-ի հուլիսին, երբ ձևավորվում էր Ղարաբաղի քարտեզը` Ադրբեջանում կազմում, նրանք Քաշաթաղն էլ ընդգրկեցին իրենց կազմում, որ Հայաստանը որևէ ցամաքային կապ չունենա Արցախի հետ՛՛:

Պատմաբանը նկատում է, որ  Քաշաթաղի ազատագրումը Հայաստանի և Արցախի միասնությունն է, այն նույնքան կարևոր է, ինքչքան Շուշիի ազատագրումը:

Արթուր Բունիաթյանն էլ նշեց, որ ինքը մասնակցել է լաչինի ազատագրմանը. ՛՛ Թող ամեն մեկն իր գործով զբաղի, և ամեն մեկը խոսի նրա մասին, ինչ արել է: Լաչինի միջանցքի և Լաչինի ազատագրման գործողությունը հեշտ չի եղել: Դա եղել է ստրատեգ մարդու կողմից որոշված, գծագրված գործողությունն էր: 1992-ի սկզբից պատերազմական վիճակը բավականին թեժացել էր: Մենք` ես և Աշոտը,  որը  գրանտ կայանքի մասնագետ էր, Դնեպրիկի ահազանգով հայտնվեցինք Գորիսում, որպեսզի որպես գրանդ կայանքի մասնագետ մասնակցենք Լաչինի ազատագրմանը: Բարդ ու կարևոր գործողություն է եղել, որի մասին այսօր բոլորը լռում են՛՛,-հավելեց ազատամարտիկը:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ