«Սա է, պարո՛ն, ճանապարհը դեպի երկարաժամկետ խաղաղություն և արժանապատվություն»․ Րաֆֆի Հովհաննիսյանը նամակով դիմել է Էրդողանին

ԱԳ առաջին նախարար, «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը նամակով դիմել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին: Նամակում մասնավորապես ասված է. «Հայաստանը ողջունում է Թուրքիայի վերջին հայտարարությունները երկկողմ հարաբերությունների կարգավորման վերաբերյալ: Սակայն այդտեղ գործողություններն են, որ նշանակություն ունեն` անշուշտ, առանց որեւէ նախապայմանների: Մենք, ամենայն բարյացակամությամբ ակնկալում ենք, որ Թուրքիան. ա) կյանքի կոչի ՄԱԿ-ի հիմնարար սկզբունքների վրա հենվող […]